«Ձայնավորներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ կետադրական և վիքի ճշտումներ, փոխարինվեց: : → ։ (28) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1. Տող 1.
'''Ձայնավորներ''', [[վանկ]]արար հատկություն ունեցող [[Հնչյուն (խոսքի միավոր)|հնչյուն]]ներ, ամբողջապես կազմված են երաժշտական ձայնից, որոն ունեն նաև արտասանական առանձնահատկություններ (օդի թույլ հոսանք, առանց արգելքի արտաբերություն, լարվածության չտեղայնացում). այս հատկություններով նրանք տարբերվում են [[բաղաձայն]]ներից։
'''Ձայնավորներ''', [[վանկ]]արար հատկություն ունեցող [[Հնչյուն (խոսքի միավոր)|հնչյուն]]ներ, որոնց արտասանությունը կատարվում է ձայնալարերի թրթռումով և տեղայնացված չէ: Ձայնավորներն ամբողջապես կազմված են երաժշտական ձայնից, ունեն նաև արտասանական առանձնահատկություններ (օդի թույլ հոսանք, առանց արգելքի արտաբերություն, լարվածության չտեղայնացում), որոնցով նրանք տարբերվում են [[բաղաձայն]]ներից։


Ժամանակակից գրական հայերենն ունի 6 ձայնավոր հնչյուներ` [[ա]], [[է]], [[ը]], [[ի]], [[օ]], [[ու]]։ Նույնքան ձայնավորներ ուներ նաև [[գրաբար]]ը։ [[Բարբառ]]ներում հանդիպում են նաև այլ ձայնավորներ (օրինակ` քմայնացած)։
Ժամանակակից գրական հայերենն ունի 6 ձայնավոր հնչյուներ` [[ա]], [[է]], [[ը]], [[ի]], [[օ]], [[ու]]։ Նույնքան ձայնավորներ ուներ նաև [[գրաբար]]ը։ [[Բարբառ]]ներում հանդիպում են նաև այլ ձայնավորներ (օրինակ` քմայնացած)։

10:29, 8 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Ձայնավորներ, վանկարար հատկություն ունեցող հնչյուններ, որոնց արտասանությունը կատարվում է ձայնալարերի թրթռումով և տեղայնացված չէ: Ձայնավորներն ամբողջապես կազմված են երաժշտական ձայնից, ունեն նաև արտասանական առանձնահատկություններ (օդի թույլ հոսանք, առանց արգելքի արտաբերություն, լարվածության չտեղայնացում), որոնցով նրանք տարբերվում են բաղաձայններից։

Ժամանակակից գրական հայերենն ունի 6 ձայնավոր հնչյուներ` ա, է, ը, ի, օ, ու։ Նույնքան ձայնավորներ ուներ նաև գրաբարը։ Բարբառներում հանդիպում են նաև այլ ձայնավորներ (օրինակ` քմայնացած)։

Գործածության հաճախականությամբ առաջին տեղում ա ձայնավորն է, ապա` է-ն, հետո մյուսները։ Հայերենի բոլոր ձայնավորներն էլ վանկարար են, կազմում են վանկաբուն։ Հնչյունափոխության նկատմամբ առավել զգայուն են է, ի, ու հնչյունները, շեշտադրությանմբ, հնչեղությամբ ետին տեղում է ը ձայնավորը։

Դասակարգումը

Ձայնավորները միմյանցից տարբերվում են արտասանական խոռոչում եղած շարժուն օրգանների (լեզու, շրթունքներ, փափուկ քիմք) գրաված դիրքով, արձագանքարանի ձևով, չափսով, ձայնի այլևայլ հատկություններով։ Այսպես` ըստ և նրա տարբեր մասերի դիրքի զանազանում են առաջնային շարքի, միջին շարքի, ետին շարքի ձայնավորներ, ապա և` ստորին բարձրացման, միջին բարձրացման, վերին բարձրացման ձայնավորներ։

Ձայնավորների տեսակներն ըստ լեզվի գրաված դիրքի

Առաջնալեզվային ձայնավորներ

Առաջնային շարքի ձայնավորների արտաբերման ժամանակ լեզուն իր ողջ զանգվածով մղվում է առաջ, լեզվի ծայրը կպչում է ստորին ատամնաշարին և դեպի քիմքը տարբեր աստիճանի բարձրացումներ է ունենում լեզվամեջքն իր միջին մասով, ընդ որում բարձրացող մասն ինչ-որ չափով սահմանագծում է բերանային արձագանքարանը` այն վերածելով առաջնային և ետին խոռոչների` այս դեպքում առաջնային փոքրացումով։

Հայերենում առաջնային շարքի են գրական հայերենի է (ե), ի ձայնավորները։

Ետնալեզվային ձայնավորներ

Ետին շարքի ձայնավորների արտաբերման ժամանակ լեզուն ամբողջությամբ ետ է մղվում, լեզվի ծայրը հեռանում է ստորին ատամնաշարից, և դեպի քիմքը տարբեր աստիճանի բարձրացումներ է ունենում լեզվամեջքն իր ետևի մասով։ Այս դեպքում էլ բարձրացող մասն ինչ-որ չափով սահմանագծում է բերանային արձագանքարանը` առաջնային խոռոչի մեծացումով (ետնայինի փոքրացումով)։

Հայերենում ետնալեզվային ձայնավորներ են ա, օ, ու հնչյունները։

Միջնալեզվային ձայնավորներ

Միջին շարքի ձայնավորների արտասանության ժամանակ լեզուն մի տեսակ միջին դիրք է բռնում առաջնային ու ետին շարքերի հանդեպ, և լեզվամեջքը դեպի քիմքը տարբեր աստիճանի բարձրացումներ է ունենում հարթությամբ։

Հայերենի ձայնավորներից միջնալեզվային է ը հնչյունը։

Ձայնավորների տեսակներն ըստ լեզվի բարձրացման տարբեր աստիճանների

Ստորին բարձրացման ձայնավորներ

Ստորին բարձրացման ձայնավորների արտաբերման ժամանակ լեզվի բարձրացող մասը քիմքի հանդեպ գտնվում է ամենացած դիրքում։ Այսպես արտաբերվում է գրական հայերենի ա ձայնավորը։

Վերին բարձրացման ձայնավորներ

Վերին բարձրացման ձայնավորների արտաբերման ժամանակ լեզվի բարձրացող մասը քիմքի հանդեպ գտնվում է համեմատաբար առավել մոտ դիրքում։ Այսպես արտաբերվում են հայերենի ի, ու ձայնավորները։

Միջին բարձրացման ձայնավորներ

Միջին բարձրացման ձայնավորների արտաբերման ժամանակ լեզվի բարձրացող մասը միջին դիրք է գրավում ստորին և վերին բարձրացումների հանդեպ։ Այսպես արտաբերվում են է, ը ձայնավորները։

Շրթնային ձայնավորներ

Շրթնային ձայնավորներն արտաբերվում են շրթունքների կորացումով և մի փոքր առաջ ձգված դիրքով. դրանք են` օ, ու։ Ոչ շրթնային ձայնավորներն արտասանվում են շրթունքների չեզոք դիրքով, այսպիսիք են` ա, է, ի, ը։

Աղբյուրներ

  • Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2008։
  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։

Գրականություն

  • Ա. Արամյան, Ժամանակակից հայերենի ձայնավորները, Երևան, 1962։
  • А. Хачатрян, Спектральный рентгенологический анализ гласных армянского и английского языков, Ереван, 1963։