«Ձայնավորներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
'''Ձայնավորներ''', [[վանկ]]արար հատկություն ունեցող [[հնչյուն]]ներ, ամբողջապես կազմված են երաժշտական ձայնից, որոն ունեն նաև արտասանական առանձնահատկություններ (օդի թույլ հոսանք, առանց արգելքի արտաբերություն, լարվածության չտեղայնացում). այս հատկություններով նրանք տարբերվում են [[բաղաձայն]]ներից:

== Դասակարգումը ==
Ձայնավորները միմյանցից տարբերվում են արտասանական խոռոչում եղած շարժուն օրգանների ([[Լեզու (օրգան)|լեզու]], [[շրթունք]]ներ, փափուկ [[քիմք]]) գրաված դիրքով, արձագանքարանի ձևով, չափսով, ձայնի այլևայլ հատկություններով: Այսպես` ըստ և նրա տարբեր մասերի դիրքի զանազանում են առաջնային շարքի, միջին շարքի, ետին շարքի ձայնավորներ, ապա և` ստորին բարձրացման, միջին բարձրացման, վերին բարձրացման ձայնավորներ:

Ժամանակակից գրական հայերենն ունի 6 ձայնավոր հնչյուներ` [[ա]], [[է]], [[ը]], [[ի]], [[օ]], [[ու]]: Նույնքան ձայնավորներ ուներ նաև [[գրաբար]]ը: [[Բարբառ]]ներում հանդիպում են նաև այլ ձայնավորներ (օրինակ` քմայնացած):

Գործածության հաճախականությամբ առաջին տեղում [[ա]] ձայնավորն է, ապա` [[է]]-ն, հետո մյուսները: Հայերենի բոլոր ձայնավորներն էլ վանկարար են, կազմում են վանկաբուն: [[Հնչյունափոխություն|Հնչյունափոխության]] նկատմամբ առավել զգայուն են ''է, ի, ու'' հնչյունները, շեշտադրությանմբ, հնչեղությամբ ետին տեղում է ''ը'' ձայնավորը:
Գործածության հաճախականությամբ առաջին տեղում [[ա]] ձայնավորն է, ապա` [[է]]-ն, հետո մյուսները: Հայերենի բոլոր ձայնավորներն էլ վանկարար են, կազմում են վանկաբուն: [[Հնչյունափոխություն|Հնչյունափոխության]] նկատմամբ առավել զգայուն են ''է, ի, ու'' հնչյունները, շեշտադրությանմբ, հնչեղությամբ ետին տեղում է ''ը'' ձայնավորը:
== Դասակարգումը ==
Ձայնավորները միմյանցից տարբերվում են արտասանական խոռոչում եղած շարժուն օրգանների ([[Լեզու (օրգան)|լեզու]], [[շրթունք]]ներ, փափուկ [[քիմք]]) գրաված դիրքով, արձագանքարանի ձևով, չափսով, ձայնի այլևայլ հատկություններով: Այսպես` ըստ և նրա տարբեր մասերի դիրքի զանազանում են առաջնային շարքի, միջին շարքի, ետին շարքի ձայնավորներ, ապա և` ստորին բարձրացման, միջին բարձրացման, վերին բարձրացման ձայնավորներ:

=== Ձայնավորների տեսակներն ըստ լեզվի գրաված դիրքի ===
=== Ձայնավորների տեսակներն ըստ լեզվի գրաված դիրքի ===
==== Առաջնալեզվային ձայնավորներ ====
==== Առաջնալեզվային ձայնավորներ ====

11:59, 7 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Ձայնավորներ, վանկարար հատկություն ունեցող հնչյուններ, ամբողջապես կազմված են երաժշտական ձայնից, որոն ունեն նաև արտասանական առանձնահատկություններ (օդի թույլ հոսանք, առանց արգելքի արտաբերություն, լարվածության չտեղայնացում). այս հատկություններով նրանք տարբերվում են բաղաձայններից:

Ժամանակակից գրական հայերենն ունի 6 ձայնավոր հնչյուներ` ա, է, ը, ի, օ, ու: Նույնքան ձայնավորներ ուներ նաև գրաբարը: Բարբառներում հանդիպում են նաև այլ ձայնավորներ (օրինակ` քմայնացած):

Գործածության հաճախականությամբ առաջին տեղում ա ձայնավորն է, ապա` է-ն, հետո մյուսները: Հայերենի բոլոր ձայնավորներն էլ վանկարար են, կազմում են վանկաբուն: Հնչյունափոխության նկատմամբ առավել զգայուն են է, ի, ու հնչյունները, շեշտադրությանմբ, հնչեղությամբ ետին տեղում է ը ձայնավորը:

Դասակարգումը

Ձայնավորները միմյանցից տարբերվում են արտասանական խոռոչում եղած շարժուն օրգանների (լեզու, շրթունքներ, փափուկ քիմք) գրաված դիրքով, արձագանքարանի ձևով, չափսով, ձայնի այլևայլ հատկություններով: Այսպես` ըստ և նրա տարբեր մասերի դիրքի զանազանում են առաջնային շարքի, միջին շարքի, ետին շարքի ձայնավորներ, ապա և` ստորին բարձրացման, միջին բարձրացման, վերին բարձրացման ձայնավորներ:

Ձայնավորների տեսակներն ըստ լեզվի գրաված դիրքի

Առաջնալեզվային ձայնավորներ

Առաջնային շարքի ձայնավորների արտաբերման ժամանակ լեզուն իր ողջ զանգվածով մղվում է առաջ, լեզվի ծայրը կպչում է ստորին ատամնաշարին և դեպի քիմքը տարբեր աստիճանի բարձրացումներ է ունենում լեզվամեջքն իր միջին մասով, ընդ որում բարձրացող մասն ինչ-որ չափով սահմանագծում է բերանային արձագանքարանը` այն վերածելով առաջնային և ետին խոռոչների` այս դեպքում առաջնային փոքրացումով:

Հայերենում առաջնային շարքի են գրական հայերենի է (ե), ի ձայնավորները:

Ետնալեզվային ձայնավորներ

Ետին շարքի ձայնավորների արտաբերման ժամանակ լեզուն ամբողջությամբ ետ է մղվում, լեզվի ծայրը հեռանում է ստորին ատամնաշարից, և դեպի քիմքը տարբեր աստիճանի բարձրացումներ է ունենում լեզվամեջքն իր ետևի մասով: Այս դեպքում էլ բարձրացող մասն ինչ-որ չափով սահմանագծում է բերանային արձագանքարանը` առաջնային խոռոչի մեծացումով (ետնայինի փոքրացումով):

Հայերենում ետնալեզվային ձայնավորներ են ա, օ, ու հնչյունները:

Միջնալեզվային ձայնավորներ

Միջին շարքի ձայնավորների արտասանության ժամանակ լեզուն մի տեսակ միջին դիրք է բռնում առաջնային ու ետին շարքերի հանդեպ, և լեզվամեջքը դեպի քիմքը տարբեր աստիճանի բարձրացումներ է ունենում հարթությամբ:

Հայերենի ձայնավորներից միջնալեզվային է ը հնչյունը:

Ձայնավորների տեսակներն ըստ լեզվի բարձրացման տարբեր աստիճանների

Ստորին բարձրացման ձայնավորներ

Ստորին բարձրացման ձայնավորների արտաբերման ժամանակ լեզվի բարձրացող մասը քիմքի հանդեպ գտնվում է ամենացած դիրքում: Այսպես արտաբերվում է գրական հայերենի ա ձայնավորը:

Վերին բարձրացման ձայնավորներ

Վերին բարձրացման ձայնավորների արտաբերման ժամանակ լեզվի բարձրացող մասը քիմքի հանդեպ գտնվում է համեմատաբար առավել մոտ դիրքում: Այսպես արտաբերվում են հայերենի ի, ու ձայնավորները:

Միջին բարձրացման ձայնավորներ

Միջին բարձրացման ձայնավորների արտաբերման ժամանակ լեզվի բարձրացող մասը միջին դիրք է գրավում ստորին և վերին բարձրացումների հանդեպ: Այսպես արտաբերվում են է, ը ձայնավորները: