«Ձայնավորներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 20. Տող 20.
==== Վերին բարձրացման ձայնավորներ ====
==== Վերին բարձրացման ձայնավորներ ====
Վերին բարձրացման ձայնավորների արտաբերման ժամանակ լեզվի բարձրացող մասը քիմքի հանդեպ գտնվում է համեմատաբար առավել մոտ դիրքում: Այսպես արտաբերվում են հայերենի [[ի]], [[ու]] ձայնավորները:
Վերին բարձրացման ձայնավորների արտաբերման ժամանակ լեզվի բարձրացող մասը քիմքի հանդեպ գտնվում է համեմատաբար առավել մոտ դիրքում: Այսպես արտաբերվում են հայերենի [[ի]], [[ու]] ձայնավորները:
==== Միջին բարձրացման ձայնավորներ ====
Միջին բարձրացման ձայնավորների արտաբերման ժամանակ լեզվի բարձրացող մասը միջին դիրք է գրավում ստորին և վերին բարձրացումների հանդեպ: Այսպես արտաբերվում են [[է]], [[ը]] ձայնավորները:
[[Կատեգորիա:Հնչյունաբանություն]]
[[Կատեգորիա:Հնչյունաբանություն]]

11:52, 7 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Ձայնավորներ, վանկարար հատկություն ունեցող հնչյուններ, ամբողջապես կազմված են երաժշտական ձայնից, որոն ունեն նաև արտասանական առանձնահատկություններ (օդի թույլ հոսանք, առանց արգելքի արտաբերություն, լարվածության չտեղայնացում). այս հատկություններով նրանք տարբերվում են բաղաձայններից:

Դասակարգումը

Ձայնավորները միմյանցից տարբերվում են արտասանական խոռոչում եղած շարժուն օրգանների (լեզու, շրթունքներ, փափուկ քիմք) գրաված դիրքով, արձագանքարանի ձևով, չափսով, ձայնի այլևայլ հատկություններով: Այսպես` ըստ և նրա տարբեր մասերի դիրքի զանազանում են առաջնային շարքի, միջին շարքի, ետին շարքի ձայնավորներ, ապա և` ստորին բարձրացման, միջին բարձրացման, վերին բարձրացման ձայնավորներ:

Ձայնավորների տեսակներն ըստ լեզվի գրաված դիրքի

Առաջնալեզվային ձայնավորներ

Առաջնային շարքի ձայնավորների արտաբերման ժամանակ լեզուն իր ողջ զանգվածով մղվում է առաջ, լեզվի ծայրը կպչում է ստորին ատամնաշարին և դեպի քիմքը տարբեր աստիճանի բարձրացումներ է ունենում լեզվամեջքն իր միջին մասով, ընդ որում բարձրացող մասն ինչ-որ չափով սահմանագծում է բերանային արձագանքարանը` այն վերածելով առաջնային և ետին խոռոչների` այս դեպքում առաջնային փոքրացումով:

Հայերենում առաջնային շարքի են գրական հայերենի է (ե), ի ձայնավորները:

Ետնալեզվային ձայնավորներ

Ետին շարքի ձայնավորների արտաբերման ժամանակ լեզուն ամբողջությամբ ետ է մղվում, լեզվի ծայրը հեռանում է ստորին ատամնաշարից, և դեպի քիմքը տարբեր աստիճանի բարձրացումներ է ունենում լեզվամեջքն իր ետևի մասով: Այս դեպքում էլ բարձրացող մասն ինչ-որ չափով սահմանագծում է բերանային արձագանքարանը` առաջնային խոռոչի մեծացումով (ետնայինի փոքրացումով):

Հայերենում ետնալեզվային ձայնավորներ են ա, օ, ու հնչյունները:

Միջնալեզվային ձայնավորներ

Միջին շարքի ձայնավորների արտասանության ժամանակ լեզուն մի տեսակ միջին դիրք է բռնում առաջնային ու ետին շարքերի հանդեպ, և լեզվամեջքը դեպի քիմքը տարբեր աստիճանի բարձրացումներ է ունենում հարթությամբ:

Հայերենի ձայնավորներից միջնալեզվային է ը հնչյունը:

Ձայնավորների տեսակներն ըստ լեզվի բարձրացման տարբեր աստիճանների

Ստորին բարձրացման ձայնավորներ

Ստորին բարձրացման ձայնավորների արտաբերման ժամանակ լեզվի բարձրացող մասը քիմքի հանդեպ գտնվում է ամենացած դիրքում: Այսպես արտաբերվում է գրական հայերենի ա ձայնավորը:

Վերին բարձրացման ձայնավորներ

Վերին բարձրացման ձայնավորների արտաբերման ժամանակ լեզվի բարձրացող մասը քիմքի հանդեպ գտնվում է համեմատաբար առավել մոտ դիրքում: Այսպես արտաբերվում են հայերենի ի, ու ձայնավորները:

Միջին բարձրացման ձայնավորներ

Միջին բարձրացման ձայնավորների արտաբերման ժամանակ լեզվի բարձրացող մասը միջին դիրք է գրավում ստորին և վերին բարձրացումների հանդեպ: Այսպես արտաբերվում են է, ը ձայնավորները: