«Նիհիլիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ կետադրական և վիքիֆիկացման ուղղումներ, փոխարինվեց: : → ։ (17) oգտվելով ԱՎԲ
Տող 7. Տող 7.
Միջին դարերում գոյություն ուներ նիհիլիզմի ուսմունքը, որը բանադրանքի ենթարկվեց Ալեքսանդր Երրորդի կողմից [[1179]] թվականին։ Նիհիլիզմի ուսմունքը, որը սխալմամբ վերագրվում էր Պյոտր Լոմբարդսկիին, ժխտում էր Քրիստոսի բարդկային բնույթը։
Միջին դարերում գոյություն ուներ նիհիլիզմի ուսմունքը, որը բանադրանքի ենթարկվեց Ալեքսանդր Երրորդի կողմից [[1179]] թվականին։ Նիհիլիզմի ուսմունքը, որը սխալմամբ վերագրվում էր Պյոտր Լոմբարդսկիին, ժխտում էր Քրիստոսի բարդկային բնույթը։


Արևմտյան փիլիսոփայության մեջ «նիհիլիզմ» տերմինը ներմուծել է գերմանացի գրող ու փիլիսոփա Ֆ. Գ. Յակոբին։ Այդ հասկացությունն օգտագործել են շատ փիլիսոփաներ։ Ս. Կյերկեգորը նիհիլիզմի սկզբնաղբյուր էր համարում [[քրիստոնեության]] ճգնաժամն ու [[Ֆրիդրիխ Նիցշե]]ի «գեղագիտական» աշխարհընկալման տեսության տարածումը (համաձայն այդ տեսության, Աստված և կրոնական հավատը թվացյալ ու կարգավիճակից զուրկ երևույթներ են՝ «Աստված մահացել է»)։Օ. Շպենգլերը նիհիլզմը անվանեց ժամանակակից եվրոպական մշակույթի բնորոշ գիծ։ Այդ մշակույթը, նրա խոսքերով, «մայրամուտ» և «հին արժեքների մերժում» է ապրում, ինչը կխանգարի նրան հասնել զարգացման առավել բարձր մակարդակների։ Մ. Հայդեգերը, Նիհիլիզմը դիտարկում էր, որպես արևմուտքի պատմության մագիստրալ շարջում, որը կարող է համաշխարհային ողբերգության հանգեցնել։
Արևմտյան փիլիսոփայության մեջ «նիհիլիզմ» տերմինը ներմուծել է գերմանացի գրող ու փիլիսոփա Ֆ. Գ. Յակոբին։ Այդ հասկացությունն օգտագործել են շատ փիլիսոփաներ։ Ս. Կյերկեգորը նիհիլիզմի սկզբնաղբյուր էր համարում [[քրիստոնեության]] ճգնաժամն ու [[Ֆրիդրիխ Նիցշե]]ի «գեղագիտական» աշխարհընկալման տեսության տարածումը (համաձայն այդ տեսության, Աստված և կրոնական հավատը թվացյալ ու կարգավիճակից զուրկ երևույթներ են՝ «Աստված մահացել է»)։ Օ. Շպենգլերը նիհիլզմը անվանեց ժամանակակից եվրոպական մշակույթի բնորոշ գիծ։ Այդ մշակույթը, նրա խոսքերով, «մայրամուտ» և «հին արժեքների մերժում» է ապրում, ինչը կխանգարի նրան հասնել զարգացման առավել բարձր մակարդակների։ Մ. Հայդեգերը, Նիհիլիզմը դիտարկում էր, որպես արևմուտքի պատմության մագիստրալ շարջում, որը կարող է համաշխարհային ողբերգության հանգեցնել։


Նիհիլստներն առաջնորդվում են հետեևյալ պնդումներով, կամ պնդումներից որոշներով.
Նիհիլստներն առաջնորդվում են հետեևյալ պնդումներով, կամ պնդումներից որոշներով.
Տող 13. Տող 13.
* Չկա (անվիճելի) գիտակից ապացույց համընդհանուր արարչի կամ կառավարչի մասին։
* Չկա (անվիճելի) գիտակից ապացույց համընդհանուր արարչի կամ կառավարչի մասին։
* Անհատական բարոյականություն գոյություն չունի։
* Անհատական բարոյականություն գոյություն չունի։
* Կյանքը, ընդհանուր առմամբ, չունի ճշմարդություն, և ոչ մի գործողություն միանշանակ ճիշտ կամ սխալ չի կարող լինել բոլորի համար։
* Կյանքը, ընդհանուր առմամբ, չունի ճշմարտություն, և ոչ մի գործողություն միանշանակ ճիշտ կամ սխալ չի կարող լինել բոլորի համար։


== Նիհիլիզմի տեսակները ==
== Նիհիլիզմի տեսակները ==

06:57, 3 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Նիհիլիզմը (լատին․՝ nihil ոչինչ) փիլիսոփայական ուսմունք է, որը բացառում է կյանքի ենթադրելի իմաստի գոյությունը։ Ավելի հաճախ նիհիլիզմը արտահայտվում է էքզիստենցիալ նիհիլիզմով, համաձայն որի կյանքը չունի որևէ օբյեկտիվ նպատակ, իմաստ և արժեքայնություն[1]։ Բարոյական նիհիլիզմը համարում է, որ գոյություն չունի սերնդեսերունդ փոխանցվող բարոյականություն և ցանկացած ձևավորվող բարոյական արժեք մտացածին բնույթ է կրում։ Նիհիլիզմը կարող է ընդունել նաև իմացաբանական (էպիստեմոլոգիական) կամ գոյաբանական (օնտոլոգիական) ձևեր, պնդելով, որ որոշակի առումով իմացության գոյությունը հնարավոր չէ կամ որ իրականությունը փաստացի գոյություն չունի։

Տերմինը հաճախ օգտագործվում է անոմիայի հետ հարաբերության մեջ՝ գոյության անիմաստությունը զգալուց առաջացող ընդհանուր հիասթափության վիճակը բացատրելու նպատակով, երբ ինչ-որ մեկը հասկանում է նորմերի, օրենքների և կանոնների անհրաժեշտության ավելորդությունը[2]։ Ֆուտուրիզմը, դեկոնստրուկցիոնիզմը[3] և այլ շարժումներ տարբեր ժամանակներում և տարբեր կոնտեքստներով բնորոշվել են որպես նիհիլիստիկ։ Նիհիլիզմը օգտագործվել է նաև տարբեր ժամանակաշրջանները բնութագրելու համար, օրինակ՝ Ժան Բոդրիլարը և այլոք պոստմոդեռնիզմը անվանել են նիհիլիստիկ ժամանակաշրջան[4]։ Որոշ քրիստոնյա աստվածաբաններ և կրոնական այլ հեղինակություններ պնդում են, որ պոստմոդեռնիզմը[5] և մոդեռնիզմի շատ տեսակետներ[3] բացառում են թեիզմը, որն իրեն հերթին առաջ է բերում նիհիլիզմ։

Տերմինի առաջացման պատմությունը

Միջին դարերում գոյություն ուներ նիհիլիզմի ուսմունքը, որը բանադրանքի ենթարկվեց Ալեքսանդր Երրորդի կողմից 1179 թվականին։ Նիհիլիզմի ուսմունքը, որը սխալմամբ վերագրվում էր Պյոտր Լոմբարդսկիին, ժխտում էր Քրիստոսի բարդկային բնույթը։

Արևմտյան փիլիսոփայության մեջ «նիհիլիզմ» տերմինը ներմուծել է գերմանացի գրող ու փիլիսոփա Ֆ. Գ. Յակոբին։ Այդ հասկացությունն օգտագործել են շատ փիլիսոփաներ։ Ս. Կյերկեգորը նիհիլիզմի սկզբնաղբյուր էր համարում քրիստոնեության ճգնաժամն ու Ֆրիդրիխ Նիցշեի «գեղագիտական» աշխարհընկալման տեսության տարածումը (համաձայն այդ տեսության, Աստված և կրոնական հավատը թվացյալ ու կարգավիճակից զուրկ երևույթներ են՝ «Աստված մահացել է»)։ Օ. Շպենգլերը նիհիլզմը անվանեց ժամանակակից եվրոպական մշակույթի բնորոշ գիծ։ Այդ մշակույթը, նրա խոսքերով, «մայրամուտ» և «հին արժեքների մերժում» է ապրում, ինչը կխանգարի նրան հասնել զարգացման առավել բարձր մակարդակների։ Մ. Հայդեգերը, Նիհիլիզմը դիտարկում էր, որպես արևմուտքի պատմության մագիստրալ շարջում, որը կարող է համաշխարհային ողբերգության հանգեցնել։

Նիհիլստներն առաջնորդվում են հետեևյալ պնդումներով, կամ պնդումներից որոշներով.

  • Չկա (անվիճելի) գիտակից ապացույց համընդհանուր արարչի կամ կառավարչի մասին։
  • Անհատական բարոյականություն գոյություն չունի։
  • Կյանքը, ընդհանուր առմամբ, չունի ճշմարտություն, և ոչ մի գործողություն միանշանակ ճիշտ կամ սխալ չի կարող լինել բոլորի համար։

Նիհիլիզմի տեսակները

Նիհիլիզմը ունի տարբեր իմաստներ և օգտագործվում է տարբեր փիլիսոփայական տեսակետներ բացատրելու նպատակով։ Տարբերում են նիհիլիզմի հետևյալ տեսակները՝

  • Մետաֆիզիկական նիհիլիզմը փիլիսոփայական տեսություն է, համաձայն որի իրականության մեջ օբյեկտների գոյությունը անհրաժեշտ չէ։
  • Իմացաբանական (էպիստոմոլոգիական) նիհիլիզմը կարող է ընդունվել, որպես սկեպտիցիզմի ծայրահեղ ձև, որը ընդհանրապես բացառում է իմացության գոյությունը[6]։
  • Մերեոլոգիական նիհիլիզմը տեսակետ է, որի համաձայն մասերից կազմված օբյեկտները (ինչպես տարածական, այնպես էլ ժամանակի մեջ գոյություն ունեցող օբյեկտները) գոյություն չունեն։
  • Էքզիստենցիալ նիհիլիզմը տեսակետ է, որի համաձայն կյանքը չունի որևէ իմաստ և արժեք։ Էքզիստենցիալ նիհիլիզմը պնդում է, որ մարդը կամ նույնիսկ բոլոր մարդիկ միասին տիեզերքի համեմատ որևէ նշանակություն չունեն։ Կյանքի անիմաստության գաղափարը շատ հաճախ է հանդիպում էքզիստենցիալիստական դպրոցներում։
  • Բարոյական նիհիլիզմը բացառում է բարոյականության գոյությունը, գոյություն չունեն բարոյական և ոչ բարոյական արժեքներ։
  • Քաղաքական նիհիլիզմը անհրաժեշտ չի համարում քաղաքական և հասարակական շատ կառույցների գոյությունը, ինչպիսիք են կառավարությունը, ընտանիքը, օրենքը[7]։

Նիհիլիզմը հոգեբանների ուսումնասիրություններում

Էրիխ Ֆրոմն առաջարկում էր նիհիլիզմին վերաբերվել, որպես հոգեբանական պաշտպանության տեսակ։ Նա կարծում էր, որ մարդու կենտրոնական խնդիրը մարդու ներքին կարծիքն է սեփական գոյության մասին, հակասությունն է «աշխարհում իր դերի» մասին և այն, որ մարդն իրեն վեր է համարում բնությունից քանի որ կարող է ճանաչել ինքն իրեն։ Ֆրոմմը պնդում է, որ մարդու զարգացումը տեղի է ունենում երկու հիմնական տենդենցիաների ձևավորման արդյունքում. ձգտումը դեպի ազատություն, և ձգտումը դեպի օտարացում։ Մարդու զարգացումն ավելի հաճախ ընթանում է «ազատության» ձգտման ուղով, բայց ոչ ամեն մարդ է կարողանում ադեկվատ ձևով օգտվել դրանից, սեփական օրգանիզմում առաջացնելով հոգեկան ապրումներ, որոնք նրան ստիպում են գնալ «օտարացման» ուղով։ Արդյունքում մարդը կորցնում է իր ինքնությունը (կամ Եսը)։ Առաջանում է պաշտպանական մեխանիզմը՝ «փախուստ ազատությունից», որի համար բնորոշ են սադիզմի ու մազոխիզմի տարրեր, դեստրուկտիվիզմ, մարդու աշխարհն ավերելու հակումը, որպեսզի այն չավերի իրեն, ավտոմատ կոնֆորմիզմ։

Ծանոթագրություններ

  1. Internet Encyclopaedia of Philosophy
  2. Macmillan, 1967, Vol. 5, "Nihilism", 514 ff, p. 515.
  3. 3,0 3,1 Phillips, Robert (1999). «Deconstructing the Mass». Latin Mass Magazine (Winter).
  4. Woodward, Ashley: Nihilism and the Postmodern in Vattimo's Nietzsche, ISSN 1393-614X Minerva - An Internet Journal of Philosophy, Vol. 6, 2002, fn 1.
  5. For example, Leffel, Jim. «The Postmodern Challenge: Facing the Spirit of the Age». Christian Research Institute. «…the nihilism and loneliness of postmodern culture...» {{cite web}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն)
  6. Internet Encyclopedia of Philosophy
  7. L. Strauss, “German Nihilism”, Interpretation 26 (3) (1999): pp. 353-378.

Տես նաև