«Ներսես Աստվածատուրյան»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «'''Ներսես Աստվածատուրյան''' (1897, Կ. Պոլիս, Օսմանյան կայսրություն – 1953, Իրկ...»: |
(Տարբերություն չկա)
|
22:31, 30 Օգոստոսի 2014-ի տարբերակ
Ներսես Աստվածատուրյան (1897, Կ. Պոլիս, Օսմանյան կայսրություն – 1953, Իրկուտսկի մարզ, ԽՍՀՄ), ցեղակրոնության գաղափարախոսության ակտիվ գործիչներից մեկը, Սոֆիայում «Տարոնի Արծիվ» ամսաթերթի պատասխանատու տնօրեն:
Կենսագրություն
Ծնվել է Կ. Պոլսում 1897 թվականին, ծագումով տարոնցի է: Եղել է Հայ Մարմնամարզական Ընդհանուր Միության Բուլղարիայի շրջանի պատասխանատու գործիչ: Վարել է առևտրական գործունեություն` նյութապես զգալիորեն օժանդակելով ազգայնական շարժումներին: Հայկ Ասատրյանի հետ համատեղ 1936 թվականին Սոֆիայում հրատարակել է «Ցեղ և Հայրենիք» կիսամսյան, որը երկար կյանք չի ունենում: 1937-1938 թվականներին Հայկ Ասատրյանի և հետ հրատարակում է «Տարոնի Արծիվ» ամսաթերթը, որը իրենց կողմից հիմնած Տարոնական շարժման պաշտոնական մարմինն էր: 1945 թվականի հունվարի 27-ին ձերբակալվել է ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի կողմից և հոկտեմբերի 20-ին դատապարտվել 10 տարվա ազատազրկման:
Մահացել է 1953 թվականի օգոստոսի 28-ին Իրկուտսկի մարզի կալանավայրում: 1963 թվականին արդարացվել է: