«Բասկերվիլների շունը»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
== Սյուժեն ==
=== Բասկերվիլների տոհմի անեծքը ===
Շերլոկ Հոլմսին է դիմում Ջեյմս Մորտիմերը` անգլիական Դեվոնշիր կոմսության Գրիմպեն թեմի գյուղական բժիշկը: Նրա հաճախորդ սըր Չարլզ Բասկերվիլը որոշ ժամանակ առաջ մահացել է հանելուկային պայմաններում: Բասկերվիլների տոհմը վաղ ժամանակներից ապրում է Բասկերվիլ-հոլ կալվածքում, որ տեղակայված է ճահճոտ մի վայրում: Սերնդեսերունդ փոխանցվում է մի առասպել շան ուրվականի մասին, որը գիշերները ճահիճներում հետապնդում է բոլոր Բասկերվիլներին: Լեգենդի համաձայն` ուրվականը հայտնվել է Բասկերվիլներից մեկին` XVII դորումդարում ապրած անառակ Հյուգոյին պատժելու համար: Այդ ժամանակվանից ի վեր ուրվականը պարբերաբար դառնում է Բասկերվիլների տեհմի անդամների հանելուկային մահվան պատճառ: Լեգենդում ուրվականը նկարագրվում է որպես ահռելի սև շուն` փայլող աչքերով ու երախով:
 
Դոկտոր Մարտիմերը պատմում է, որ Չարլզ Բասկերվիլը հավատում էր տոհմական առասպելին ու գիշերները չէր համարձակվում դուրս գալ ճահիճների մոտ: Նա մահացած է գտնվել իր կալվածքի այգում, որտեղ, սովորության համաձայն, զբոսնել էր երեկոյան: Բոլոր նշանները ցույց են տալիս, որ նա մահացել է սրտի հիվանդությունից, բայց նրա մարմնի վրա հայտնաբերվել են շան կծածի մեծ հետքեր: Բացի այդ, սըր Չարլզի մահվանից կարճ ժամանակ առաջ Բասկերվիլ-հոլի աշխատողները գիշերները մի քանի անգամ տեսել էին փայլող ահռելի ուրվական, որ հիշեցնում էր Բասկերվիլների լեգենդում նկարագրված շանը:
 
Մորտիմերը` որպես սըր Չարլզի վստահելի անձ, Շերլոկ Հոլմսից խորհուրդ է հարցնում, թե ինչպես վարվի սըր Հենրի Բասկերվիլի` Բասկերվիլների կալվածքի ժառանգորդի ու այդ տոհմի վերջին ներկայացուցչի հետ: Խուզարկուն բժշկին ու ժառանգորդին իր մոտ է հրավիրում հաջորդ օրը: Մինչ նրանց գալը Շերլոկ Հոլմսն անանուն նամակ է ստանում, որը նրան նախազգուշացնում է, որ հեռու մնա տորֆային ճահիճներից: Շերլոկ Հոլմսը նաև նկատում է, որ երիտասարդ բարոնին հետևում են, սակայն այդպես էլ չի հաջողվում իմանալ` ով է: Հոլմսի խորհրդով` Հենրին Բասկերվիլ-հոլ է մեկնում բժիշկ Վաթսոնի ուղեկցությամբ, ում հանձնարարված էր կատարվող ամեն ինչի մասին զեկուցել խուզարկուին:
 
=== Բասկերվիլ-հոլ ===
Հերոսները մեկնում են Բասկերվիլ-հոլ և սկսում հետաքննությունը: Վերջնական արդյունքում պարզվում է, որ այս ամենի հիմքում ընկազ է հանցագործության մի խորամանկ պլան: Բասկերվիլների հարևաններից մեկը հանդիսանում է սըր Չարլզի ևս մեկ զարմիկը: Նա այստեղ է եկել ուրիշ անունով` նպատակ ունենալով շահել սըր Չարլզի վստահությունը և դառնալ նրա ժառանգորդը: Սըր Չարլզից իմանալով շան մասին եղած առասպելը` Ստեպլտոնը որոշում է այն ծառայեցնել սեփական նպատակներին: Իմանալով, էր սըր Չարլզը հիվանդ է և կարող է մեռնել ուժեղ վախի պատճառով, նա գնում է մի ահռելի շուն, տանում ճահիճների մոտ, ներկում փայլող լուծույթով ու անհրաժեշտ պահին բաց թողնում Բասկերվիլի վրա: Սըր Չարլզը, վախենալով շնից, վազել է ու մահացել սրտի նոպայից: Հենրիին նույն ճակատագրից փրկում են Հոլմսն ու Վաթսոնը:
 
== Գործող անձինք ==

Նավարկման ցանկ