«Բասկերվիլների շունը»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 98. Տող 98.
| 2011 || ''The Hounds of the Baskerville'' || | {{UK}} || Պոլ Մակգիգան || Բենեդիկտ Կամբերբեկտչ || Մարտին Ֆրիմեն
| 2011 || ''The Hounds of the Baskerville'' || | {{UK}} || Պոլ Մակգիգան || Բենեդիկտ Կամբերբեկտչ || Մարտին Ֆրիմեն
|}
|}
== Արտաքին հղումներ ==
* [http://www.gutenberg.org/browse/authors/d Ստեղծագործությունների տեքստեր ու աուդիոգրքեր]{{ref-en}} (Doyle, Arthur Conan, Sir, 1859—1930)
* [http://www.chayka.org/node/3835 Ով է գրել «Բասկերվիլների շունը»]
* [http://lib.ru/AKONANDOJL/sh_baskr.txt «Բասկերվիլների շունը»] (ռուս.)
[[Կատեգորիա:Անգլիական վեպեր]]
[[Կատեգորիա:Անգլիական վեպեր]]
[[Կատեգորիա:Անգլերեն գրքեր]]
[[Կատեգորիա:Անգլերեն գրքեր]]

15:34, 28 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Բասկերվիլների շունը
անգլ.՝ The Hound of the Baskervilles
Պատկեր:ArthurConanDoyle HoundOfTheBaskervilles.jpg
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
Կերպար(ներ)բժիշկ Վաթսոն, Շերլոկ Հոլմս, Հենրի Բասկերվիլ և տեսուչ Լեսթրեյդ
Նկարագրում էԴարտմուր, Լոնդոն և Դևոն
Էջեր359
ՇարքՇերլոկ Հոլմս
ՆախորդՇերլոկ Հոլմսի նոթերը
ՀաջորդՇերլոկ Հոլմսի վերադարձը
ՆկարազարդողՍիդնի Փեջեթ
Կազմի հեղինակԱլֆրեդ Գարթ Ջոնս
ԵրկիրԱնգլիա
ՀրատարակիչGeorge Newnes Ltd?
Հրատարակման տարեթիվ1902
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/arthur-conan-doyle/the-hound-of-the-baskervilles
Պարգև(ներ)
 The Hound of the Baskervilles Վիքիպահեստում

Բասկերվիլների շունը (անգլ.՝ The Hound of the Baskervilles), անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի դետեկտիվ վեպը, Շերլոկ Հոլմսի մասին նրա չորս վեպերից մեկը: առաջին անգամ հրատարակվել է 1901-02 թթ. «Strand Magazine» ամսագրում:

Սյուժեի հիմքում ընկած է սըր Չարլզ Բասկերվիլի` հանելուկային պայմաններում տեղի ունեցած մահվան հետաքննությունը: Բասկերվիլների տոհմում սերնդից սերունդ փոխանցվում է մի լեգենդ գերբնական ծագում ունեցող ահռելի շան մասին, որ հետապնդում է բոլոր Բասկերվիլներին: Շերլոկ Հոլմսն ու բժիշկ Վաթսոնը ձեռնամուխ են լինում այս գործի հետաքննությանը: Վեպի գործողությունները տեղի են ունենում 1889 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Գործող անձինք

  • Շերլոկ Հոլմս,
  • Բժիշկ Վաթսոն,
  • Հենրի Բասկերվիլ, սըր Չարլզի ժառանգը, շան հարձակման զոհ,
  • Ջոն Բերիմոր, Բասկերվիլների տան աշխատողը, մռայլ ու հանելուկային, բայց բարի ու ազնիվ մարդ,
  • Էլիզա Բերիմոր, Ջոն Բերիմորի կինը, միջին տարիքի ինքնամփոփ կին, սարսափելի չարագործ Սելդենի քույրը,
  • Սելդեն, «Նոտինգհիլյան մարդասպան», սարսափելի չարագործ, որ կատարել է դաժան սպանություններ: Էլիզա Բերիմորի հարազատ եղբայրը: Զոհվել է ընկնելով քարից, երբ փախչում էր Բասկերվիլների շնից,
  • Բժիշկ Ջեյմս Մորտիմեր, սըր Չարլզի ընկերը, սովորական բժիշկ, ապրում է Գրիմպեն գյուղում` Բասկերվիլ-հոլից ոչ հեռու,
  • Ջեք Ստեպլտոն, նատուրալիստ, Բասկերվիլի հարևանը, երկար ժամանակ ձևանում էր ընկեր ու օգնական, սակայն պարզվում է, որ նա է գլխավոր հակառոկորդը: Ջեքը նույնպես Բասկերվիլ է, նա Ռոջեր Բասկերվիլի` երեք եղբայրներից կրտսերի որդին է: Մեղավոր է սըր Չարլզի մահվան ու Հենրիի վրա կատարված հարձակման մեջ: Խեղդվել է ճահճում հետապնդումից փախչելու ժամանակ:
  • Բերիլ Ստեպլտոն, նույն ինքը` Գարսիան, Ստեպլտոնի կինը, որը վերջինիս ներկայացնում էր որպես քույր:
  • Բասկերվիլների շունը, խուզարկու շան ու գամփռի խառնուրդ, «դժոխային արարած», որ մթության մեջ լուսարձակում է ֆոսֆորի շնորհիվ, սըր Չարլզի սպանության գործիքը, Հենրիի վրա հարձակման փորձի ժամանակ սպանվել է Շերլոկ Հոլմսի կրակոցից:

Էկրանավորումներ

Տարի Անվանում Երկիր Ռեժիսոր Հոլմս Վաթսոն
1914 Der Hund von Baskerville, 1. Teil Գերմանիա Գերմանիա Rudolf Meinert Alwin Neuß չկա
1914 Der Hund von Baskerville, 2. Teil — Das einsame Haus
1914 Der Hund von Baskerville, 3. Teil — Das unheimliche Zimmer Ռիչարդ Օսվալդ
1915 Der Hund von Baskerville, 4. Teil
1920 Das dunkle Schloß Գերմանիա Գերմանիա Willy Zeyn Eugen Burg չկա
1920 Das Haus ohne Fenster Erich Kaiser-Tietz
1920 Dr. MacDonalds Sanatorium
1921 The Hound of the Baskervilles {{{2}}} Մեծ Բրիտանիա Maurice Elvey Ellie Norwood Hubert Willis
1929 Der Hund von Baskerville Գերմանիա Գերմանիա Ռիխարդ Օսվալդ Carlyle Blackwell George Seroff
1932 The Hound of the Baskervilles {{{2}}} Մեծ Բրիտանիա Gareth Gundrey Robert Rendel Frederick Lloyd
1936 Der Hund von Baskerville Գերմանիա Գերմանիա Carl Lamac Bruno Güttner Fritz Odemar
1939 The Hound of the Baskervilles ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Sidney Lanfield Բեզիլ Ռետբոուն Բրյուս Նայջել
1955 Der Hund von Baskerville Գերմանիա Գերմանիա Fritz Umgelter Wolf Ackva Arnulf Schröder
1959 The Hound of the Baskervilles {{{2}}} Մեծ Բրիտանիա Terence Fisher Պիտեր Կաշինգ André Morell
1968 The Hound of the Baskervilles {{{2}}} Մեծ Բրիտանիա Graham Evans Պիտեր Կաշինգ Nigel Stock
1971 Собака Баскервилей {{{2}}} ԽՍՀՄ Ա. Զինովևա Նիկոլայ Վոլկով Լև Կրուգլիյ
1972 The Hound of the Baskervilles ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Barry Crane Ստյուարտ Գրեյնջեր Bernard Fox
1978 The Hound of the Baskervilles {{{2}}} Մեծ Բրիտանիա Paul Morrissey Պիտեր Էդվարդ Կուկ Մուր Դադլի
1981 Собака Баскервилей {{{2}}} ԽՍՀՄ Իգոր Մասլենիկով Վասիլի Լիվանով Վիտալի Սոլոմին
1982 The Hound of the Baskervilles {{{2}}} Մեծ Բրիտանիա Peter Duguid Թոմ Բեյքեր Terence Rigby
1983 The Hound of the Baskervilles {{{2}}} Մեծ Բրիտանիա Douglas Hickox Իեն Ռիչարդսոն Donald Churchill
1983 Sherlock Holmes and the Baskerville Curse {{{2}}} Ավստրալիա Ian McKenzie & Alex Nicholas Պիտեր Օ'Տուլ (ձայն) Earle Cross (ձայն)
1988 The Hound of the Baskervilles {{{2}}} Մեծ Բրիտանիա Brian Mills Ջերեմի Բրետ Edward Hardwicke
1998 The Hound of the Baskervilles (BBC Radio Broadcasting) {{{2}}} Մեծ Բրիտանիա Enyd Williams Clive Merrison Michael Williams
2000 The Hound of the Baskervilles  Կանադա Rodney Gibbons Մետ Ֆրյուեր Kenneth Welsh
2002 The Hound of the Baskervilles {{{2}}} Մեծ Բրիտանիա David Attwood Ռիչարդ Ռոկսբուրգ Յան Հարտ
2011 The Hounds of the Baskerville {{{2}}} Մեծ Բրիտանիա Պոլ Մակգիգան Բենեդիկտ Կամբերբեկտչ Մարտին Ֆրիմեն

Արտաքին հղումներ