«Սարգիս Բ Աջատար»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ fixing dead links
Տող 6. Տող 6.


==Արտաքին հղումներ==
==Արտաքին հղումներ==
* [http://araratian-tem.am/media/Qrist.%20Hayast..pdf Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002]
* [http://web.archive.org/web/20110531152734/http://araratian-tem.am/media/Qrist.%20Hayast..pdf Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002]


{{Կաթողիկոս|
{{Կաթողիկոս|

23:27, 25 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Գրիգոր Լուսավորչի աջը

Սարգիս Բ Աջատար (ծ. թ. անհայտ – 1474, Վաղարշապատ), Ամենայն հայոց կաթողիկոս 1469-ից։ Հաջորդել է Արիստակես Բ Աթոռակալին։

1460-ին եղել է Էջմիածնի կաթողիկոսական գահին առժամանակ տիրած Զաքարիայի օգնականը, 1462-ից՝ Գրիգոր Ժ Ջալալբեկյանցի, 1465-ից՝ Արիստակես Բ Աթոռակալի առաջին աթոռակիցը։ «Աջատար» կոչվել է 1460-ին կաթողիկոս դառնալու նպատակով Գրիգոր Լուսավորչի Աջը (աջ ձեռքի մասունքները, որոնք V դարում ամփոփվել են բազկի և մատների ձև ունեցող արծաթե պատյանում) Էջմիածնից վերցնելու և Թավրիզ տանելու համար։ Կաթողիկոս ընտրվելուց հետո փորձել է վերադարձնել Աջը, որը Զաքարիա Գ տարել էր Աղթամար։ Այդ նպատակով Վրթանես եպիսկոպոսին հանձնարարել է Աղթամարի կաթողիկոսությունից հափշտակել Աջը։ Սակայն մինչ Սարգիս Բ Աջատարի նպատակը կիրագործվեր, մահացել է։ 1470-ին աթոռակից է օծել Հովհաննես եպիսկոպոսին։ Կաթողիկոսական գահին Սարգիս Բ Աջատարին հաջորդել է Հովհաննես Է Աջակիրը, որի օրոք էլ Լուսավորչի Աջը վերադարձվել է Էջմիածին։

Արտաքին հղումներ


Նախորդող՝
Արիստակես Բ Աթոռակալ
Կաթողիկոս
1469–1474
Հաջորդող՝
Հովհաննես Է Աջակիր