«Նիհիլիզմ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 14. | Տող 14. | ||
* Անհատական բարոյականություն գոյություն չունի: |
* Անհատական բարոյականություն գոյություն չունի: |
||
* Կյանքը, ընդհանուր առմամբ, չունի ճշմարդություն, և ոչ մի գործողություն միանշանակ ճիշտ կամ սխալ չի կարող լինել բոլորի համար: |
* Կյանքը, ընդհանուր առմամբ, չունի ճշմարդություն, և ոչ մի գործողություն միանշանակ ճիշտ կամ սխալ չի կարող լինել բոլորի համար: |
||
== Նիհիլիզմի տեսակները == |
== Նիհիլիզմի տեսակները == |
||
Տող 30. | Տող 24. | ||
*''Քաղաքական նիհիլիզմը'' անհրաժեշտ չի համարում քաղաքական և հասարակական շատ կառույցների գոյությունը, ինչպիսիք են [[կառավարություն]]ը, [[ընտանիք]]ը, [[օրենք]]ը<ref>L. Strauss, “German Nihilism”, ''Interpretation'' 26 (3) (1999): pp. 353-378.</ref>։ |
*''Քաղաքական նիհիլիզմը'' անհրաժեշտ չի համարում քաղաքական և հասարակական շատ կառույցների գոյությունը, ինչպիսիք են [[կառավարություն]]ը, [[ընտանիք]]ը, [[օրենք]]ը<ref>L. Strauss, “German Nihilism”, ''Interpretation'' 26 (3) (1999): pp. 353-378.</ref>։ |
||
== Նիհիլիզմը հոգեբանների ուսումնասիրություններում == |
|||
Էրիխ Ֆրոմն առաջարկում էր նիհիլիզմին վերաբերվել, որպես հոգեբանական պաշտպանության տեսակ: Նա կարծում էր, որ մարդու կենտրոնական խնդիրը մարդու ներքին կարծիքն է սեփական գոյության մասին, հակասությունն է «աշխարհում իր դերի» մասին և այն, որ մարդն իրեն վեր է համարում բնությունից քանի որ կարող է ճանաչել ինքն իրեն: Ֆրոմմը պնդում է, որ մարդու զարգացումը տեղի է ունենում երկու հիմնական տենդենցիաների ձևավորման արդյունքում. ձգտումը դեպի ազատություն, և ձգտումը դեպի օտարացում: Մարդու զարգացումն ավելի հաճախ ընթանում է «ազատության» ձգտման ուղով, բայց ոչ ամեն մարդ է կարողանում ադեկվատ ձևով օգտվել դրանից, սեփական օրգանիզմում առաջացնելով հոգեկան ապրումներ, որոնք նրան ստիպում են գնալ «օտարացման» ուղով: Արդյունքում մարդը կորցնում է իր ինքնությունը (կամ Եսը): Առաջանում է պաշտպանական մեխանիզմը՝ «փախուստ ազատությունից», որի համար բնորոշ են սադիզմի ու մազոխիզմի տարրեր, դեստրուկտիվիզմ, մարդու աշխարհն ավերելու հակումը, որպեսզի այն չավերի իրեն, ավտոմատ կոնֆորմիզմ: |
|||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{reflist|2}} |
{{reflist|2}} |
12:33, 22 Օգոստոսի 2014-ի տարբերակ
Նիհիլիզմը (լատին․՝ nihil ոչինչ) փիլիսոփայական ուսմունք է, որը բացառում է կյանքի ենթադրելի իմաստի գոյությունը։ Ավելի հաճախ նիհիլիզմը արտահայտվում է էքզիստենցիալ նիհիլիզմով, համաձայն որի կյանքը չունի որևէ օբյեկտիվ նպատակ, իմաստ և արժեքայնություն[1]։ Բարոյական նիհիլիզմը համարում է, որ գոյություն չունի սերնդեսերունդ փոխանցվող բարոյականություն և ցանկացած ձևավորվող բարոյական արժեք մտացածին բնույթ է կրում։ Նիհիլիզմը կարող է ընդունել նաև իմացաբանական (էպիստեմոլոգիական) կամ գոյաբանական (օնտոլոգիական) ձևեր, պնդելով, որ որոշակի առումով իմացության գոյությունը հնարավոր չէ կամ որ իրականությունը փաստացի գոյություն չունի։
Տերմինը հաճախ օգտագործվում է անոմիայի հետ հարաբերության մեջ՝ գոյության անիմաստությունը զգալուց առաջացող ընդհանուր հիասթափության վիճակը բացատրելու նպատակով, երբ ինչ-որ մեկը հասկանում է նորմերի, օրենքների և կանոնների անհրաժեշտության ավելորդությունը[2]։ Ֆուտուրիզմը, դեկոնստրուկցիոնիզմը[3] և այլ շարժումներ տարբեր ժամանակներում և տարբեր կոնտեքստներով բնորոշվել են որպես նիհիլիստիկ։ Նիհիլիզմը օգտագործվել է նաև տարբեր ժամանակաշրջանները բնութագրելու համար, օրինակ՝ Ժան Բոդրիլարը և այլոք պոստմոդեռնիզմը անվանել են նիհիլիստիկ ժամանակաշրջան[4]։ Որոշ քրիստոնյա աստվածաբաններ և կրոնական այլ հեղինակություններ պնդում են, որ պոստմոդեռնիզմը[5] և մոդեռնիզմի շատ տեսակետներ[3] բացառում են թեիզմը, որն իրեն հերթին առաջ է բերում նիհիլիզմ։
Տերմինի առաջացման պատմությունը
Միջին դարերում գոյություն ուներ նիհիլիզմի ուսմունքը, որը բանադրանքի ենթարկվեց Ալեքսանդր Երրորդի կողմից 1179 թվականին: Նիհիլիզմի ուսմունքը, որը սխալմամբ վերագրվում էր Պյոտր Լոմբարդսկիին, ժխտում էր Քրիստոսի բարդկային բնույթը:
Արևմտյան փիլիսոփայության մեջ «նիհիլիզմ» տերմինը ներմուծել է գերմանացի գրող ու փիլիսոփա Ֆ. Գ. Յակոբին: Այդ հասկացությունն օգտագործել են շատ փիլիսոփաներ: Ս. Կյերկեգորը նիհիլիզմի սկզբնաղբյուր էր համարում քրիստոնեության ճգնաժամն ու Ֆրիդրիխ Նիցշեի «գեղագիտական» աշխարհընկալման տեսության տարածումը (համաձայն այդ տեսության, Աստված և կրոնական հավատը թվացյալ ու կարգավիճակից զուրկ երևույթներ են՝ «Աստված մահացել է»):Օ. Շպենգլերը նիհիլզմը անվանեց ժամանակակից եվրոպական մշակույթի բնորոշ գիծ: Այդ մշակույթը, նրա խոսքերով, «մայրամուտ» և «հին արժեքների մերժում» է ապրում, ինչը կխանգարի նրան հասնել զարգացման առավել բարձր մակարդակների: Մ. Հայդեգերը, Նիհիլիզմը դիտարկում էր, որպես արևմուտքի պատմության մագիստրալ շարջում, որը կարող է համաշխարհային ողբերգության հանգեցնել:
Նիհիլստներն առաջնորդվում են հետեևյալ պնդումներով, կամ պնդումներից որոշներով.
- Չկա (անվիճելի) գիտակից ապացույց համընդհանուր արարչի կամ կառավարչի մասին:
- Անհատական բարոյականություն գոյություն չունի:
- Կյանքը, ընդհանուր առմամբ, չունի ճշմարդություն, և ոչ մի գործողություն միանշանակ ճիշտ կամ սխալ չի կարող լինել բոլորի համար:
Նիհիլիզմի տեսակները
Նիհիլիզմը ունի տարբեր իմաստներ և օգտագործվում է տարբեր փիլիսոփայական տեսակետներ բացատրելու նպատակով։ Տարբերում են նիհիլիզմի հետևյալ տեսակները՝
- Մետաֆիզիկական նիհիլիզմը փիլիսոփայական տեսություն է, համաձայն որի իրականության մեջ օբյեկտների գոյությունը անհրաժեշտ չէ։
- Իմացաբանական (էպիստոմոլոգիական) նիհիլիզմը կարող է ընդունվել, որպես սկեպտիցիզմի ծայրահեղ ձև, որը ընդհանրապես բացառում է իմացության գոյությունը[6]։
- Մերեոլոգիական նիհիլիզմը տեսակետ է, որի համաձայն մասերից կազմված օբյեկտները (ինչպես տարածական, այնպես էլ ժամանակի մեջ գոյություն ունեցող օբյեկտները) գոյություն չունեն։
- Էքզիստենցիալ նիհիլիզմը տեսակետ է, որի համաձայն կյանքը չունի որևէ իմաստ և արժեք։ Էքզիստենցիալ նիհիլիզմը պնդում է, որ մարդը կամ նույնիսկ բոլոր մարդիկ միասին տիեզերքի համեմատ որևէ նշանակություն չունեն։ Կյանքի անիմաստության գաղափարը շատ հաճախ է հանդիպում էքզիստենցիալիստական դպրոցներում։
- Բարոյական նիհիլիզմը բացառում է բարոյականության գոյությունը, գոյություն չունեն բարոյական և ոչ բարոյական արժեքներ։
- Քաղաքական նիհիլիզմը անհրաժեշտ չի համարում քաղաքական և հասարակական շատ կառույցների գոյությունը, ինչպիսիք են կառավարությունը, ընտանիքը, օրենքը[7]։
Նիհիլիզմը հոգեբանների ուսումնասիրություններում
Էրիխ Ֆրոմն առաջարկում էր նիհիլիզմին վերաբերվել, որպես հոգեբանական պաշտպանության տեսակ: Նա կարծում էր, որ մարդու կենտրոնական խնդիրը մարդու ներքին կարծիքն է սեփական գոյության մասին, հակասությունն է «աշխարհում իր դերի» մասին և այն, որ մարդն իրեն վեր է համարում բնությունից քանի որ կարող է ճանաչել ինքն իրեն: Ֆրոմմը պնդում է, որ մարդու զարգացումը տեղի է ունենում երկու հիմնական տենդենցիաների ձևավորման արդյունքում. ձգտումը դեպի ազատություն, և ձգտումը դեպի օտարացում: Մարդու զարգացումն ավելի հաճախ ընթանում է «ազատության» ձգտման ուղով, բայց ոչ ամեն մարդ է կարողանում ադեկվատ ձևով օգտվել դրանից, սեփական օրգանիզմում առաջացնելով հոգեկան ապրումներ, որոնք նրան ստիպում են գնալ «օտարացման» ուղով: Արդյունքում մարդը կորցնում է իր ինքնությունը (կամ Եսը): Առաջանում է պաշտպանական մեխանիզմը՝ «փախուստ ազատությունից», որի համար բնորոշ են սադիզմի ու մազոխիզմի տարրեր, դեստրուկտիվիզմ, մարդու աշխարհն ավերելու հակումը, որպեսզի այն չավերի իրեն, ավտոմատ կոնֆորմիզմ:
Ծանոթագրություններ
- ↑ Internet Encyclopaedia of Philosophy
- ↑ Macmillan, 1967, Vol. 5, "Nihilism", 514 ff, p. 515.
- ↑ 3,0 3,1 Phillips, Robert (1999). «Deconstructing the Mass». Latin Mass Magazine (Winter).
- ↑ Woodward, Ashley: Nihilism and the Postmodern in Vattimo's Nietzsche, ISSN 1393-614X Minerva - An Internet Journal of Philosophy, Vol. 6, 2002, fn 1.
- ↑ For example, Leffel, Jim. «The Postmodern Challenge: Facing the Spirit of the Age». Christian Research Institute. «…the nihilism and loneliness of postmodern culture...»
{{cite web}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ Internet Encyclopedia of Philosophy
- ↑ L. Strauss, “German Nihilism”, Interpretation 26 (3) (1999): pp. 353-378.