Changes

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 1407 բայտ ,  5 տարի առաջ
== Կենդանական աշխարհ ==
Կենդանական աշխարհը հարուստ և բազմազան է. կան [[փիղ]], [[ռնգեղջյուր]], [[գետաձի]], [[գոմեշ]], [[ընձուղտ]], [[առյուծ]], [[ընձառյուծ]], [[կապիկ]]։ Շատ են թռչուններն ու սողունները։ Նրանց պահպանության համար ստեղծվել են ազգային պարկեր։
 
== Բնակչությունը ==
Երկրի բնակչության 99%-ն աֆրիկացիներ են՝ բագանդա, բանյանկոլե, բասոգա և այլ ժողովուրդներ:
 
=== Գյուղացիներ ===
Գյուղական բնակավայրերում ուգանդացիները բնակվում են շրջանաձև, ճիպոտներով ու ձողերով կապված հիմնակմախքով ու խոտով շրջահյուսված սրածայր հյուղակներում: [[20-րդ դար|XX դար]]ի [[1940|40]]-ական թվականներից կառուցվում են նաև ժամանակակից ոճի շինություններ:
 
== Մեծ քաղաքներ ==
Մեծ քաղաքներն են մայրաքաղաք [[Կամպալա]]ն, [[Ջինջա]]ն, [[Մբալե]]ն:
 
== Տնտեսությունը ==
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է. մշակում են սրճենի, բամբակենի, [[թեյ]], [[ծխախոտ]], բատատ, ադամաթուզ և այլն, զբաղվում են քոչվոր անասնապահությամբ և ձկնորսությամբ:
 
=== Արդյունաբերություն ===
Արդյունաբերության ճյուղերից համեմատաբար զարգացած են գյուղատնտեսական հումքի վերամշակումն ու հանքարդյունահանումը:
 
== Պատմություն ==

Նավարկման ցանկ