«Ալ-Մոհադների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
[[Մուհամմադ իբն Թումարթ|Իբն Թումարթ]]ի ոգևորվածությունը այնքան մեծ էր, որ նա սկսել էր քարոզել իր մտքերը ամենուր, ինչի արդյունքում նրան հաճախ վռնդում էին: Սակայն հետագայում նա մեծ հաջողություններ է ունենում, քանի որ նա քարոզում էր բացարձակ միաստվածություն և արգելում էր շքեղությունը, ինչով գրավում էր շատ ուղղահավատների: [[1121]] թվականին իբն Թումարթը [[մասմուդա]] մի քանի [[ցեղ]]երի կողմից ընտրվում է [[իմամ]], իրեն հայտարարում մահդի և [[Սրբազան պատերազմներ|սրբազան պատերազմ]] սկսում [[ալ-Մորավիներ]]ի դեմ: [[1125]] թվականին ալ-Մոհադների կենտրոնը [[Թինմելալ (Թինմալ)]] վայրն էր [[Ատլասի լեռներ]]ում: [[1128]] թվական ալ-Մոհադները արշավում են դեպի [[Մարաքեշ]], սակայն չեն կարողանում գրավել այն: Իբն Թումարթի ամենահավատարիմ զինակից [[Աբդ ալ-Մումին]]ը նրա մահից հետո [[1130]] թվականին ընդունում է [[խալիֆ]] և [[էմիր]] ալ-մումինին տիտղոսները: 1130-ական թվականներին ալ-Մոհադները ընդլայնում էին իրենց ազդեցությունը [[Մարոկկո]]յի լեռնային տարածքներում և երկրի հարավային ու արևելյան մասերում:
 
[[Պատկեր:Empire506-Castile almohade1210 (hy).PNGpng|մինի]]
Իբն Թումարթը իրեն հաջորդ է նշանակում Աբդ ալ-Մումինին, բայց նա ճանաչվում է միայն [[1133]] թվականին: Սկբում նա պարտիզանական պատերազմ էր վարում, սակայն հետագայում ստանում է լեռնականների վստահությունը և օժանդակությունը, ովքեր կարող էին օգնել ալ-Մորավիների դեմ պայքարում: Նա մոտ էր հաղթանակին [[Տլեմսեն]]ի ճակատամարտում [[1145]] թվականին, բացի այդ ալ-Մորավիների կառավարիչը շուտով մահացավ դժբախտ պատահարից: [[1147]] թվականին ընկնում է [[Մարաքեշ]]ը, որտեղ այսուհետ հաստատվում են ալ-Մոհադները: Սա ալ-Մորավիների իշխանության ավարտն էր:
 
82 200

edits

Նավարկման ցանկ