«Ալ-Մոհադների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 42. Տող 42.
[[Աբու Յակուբ Յուսուֆ]]ի որդի և ժառանգ [[Աբու Յուսուֆ Յակուբ]]ի առաջնահերթ խնդիրը [[Բուժի]] [[քաղաք]]ը և [[Ալժիր]]ի ծովափնյա տարածքները գրավելն էր, որտեղ հաստատվել էր [[ալ-Մորավիներ]]ի [[տոհմ]]ի ներկայացուցիչը, ով կառավարում էր ինչպես անկախ կառավարիչ: Սա ցույց է տալիս, որ խաղաղ ժամանակ ալ-Մոհադների զինված ուժերը թույլ էին: [[1190]] թվականին Աբու Յուսուֆ Յակուբը հնգամյա հաշտության պայմանագիր է կնքում [[Կաստիլիայի թագավորություն|Կաստիլիա]]յի և [[Լեոնի թագավորություն|Լեոն]]ի թագավորների հետ:
[[Աբու Յակուբ Յուսուֆ]]ի որդի և ժառանգ [[Աբու Յուսուֆ Յակուբ]]ի առաջնահերթ խնդիրը [[Բուժի]] [[քաղաք]]ը և [[Ալժիր]]ի ծովափնյա տարածքները գրավելն էր, որտեղ հաստատվել էր [[ալ-Մորավիներ]]ի [[տոհմ]]ի ներկայացուցիչը, ով կառավարում էր ինչպես անկախ կառավարիչ: Սա ցույց է տալիս, որ խաղաղ ժամանակ ալ-Մոհադների զինված ուժերը թույլ էին: [[1190]] թվականին Աբու Յուսուֆ Յակուբը հնգամյա հաշտության պայմանագիր է կնքում [[Կաստիլիայի թագավորություն|Կաստիլիա]]յի և [[Լեոնի թագավորություն|Լեոն]]ի թագավորների հետ:


[[1195]] թվականին ալ-Մոհադները հաղթանակ են տանում [[Ալֆոնսո VIII]]-ի նկատմամբ [[Ալարկոսա]]յի ճակատամարտում ( [[Կորդովա (Իսպանիա)|Կորդովա]]յի և [[Տոլեդո]]յի ճանապարհին ): Պարտությունը ստիպում է [[քրիստոնյա]]ներին ուժեղացնել բանակը: Քրիստոնյա պաշտոնյաների վեճերը հարթելու գործում մեծ դեր ունեին [[եպիսկոպոս]]ներն ու [[արքեպիսկոպոս]]ները: [[Խաչակրաց պատերազմներ|Խաչակրաց պատերազմ]]ը քարոզվում էր ոչ միայն [[Իսպանիա]]յում, այլ նաև [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզուց]] դուրս: Դրան նախապատրաստվելուն օգնում էին Ալարկոսայի ճակատամարտից հետո կնքված հաշտության պայմանագիրը և նոր գահ բարձրացած [[Մուհամմադ ան-Նասիր|Մուհամմադ]]ի թուլությունը, ով չառանգել էր հոր գահը [[1199]] թվականին: [[1212]] թվականի հուլիսին Լեոնի, Կաստիլիայի, [[Նավարրա]]յի, [[Արագոնա]]յի միացյալ ուժերը շարժվեցին Տոլեդոյից հարավ և հանդիպեցին ալ-Մոհադների զորքին [[Լաս Նավաս դե Տոլոսա]]յի մոտակայքում: Ալ-Մոհադները այնպիսի պարտություն են կրում, որ նրանց իշխանությունը թուլանում է [[Իսպանիա]]յում, սակայն սա այդքան ակնհայտ չէր մինչև [[1123]] թվականը, քանի որ [[քրիստոնյա]]ները զբաղված էին իրենց ներքին խնդիրներով: Մուհամմադ [[խալիֆ]]ը մահանում է [[1213]] թվականին, իսկ նրան հաջորդած որդին` 13-ամյա [[Աբու Յակուբ Յուսուֆ II]]-ը ի վիճակի չէր վերադարձնել կորցրած իշխանությունը:
[[1195]] թվականին ալ-Մոհադները հաղթանակ են տանում [[Ալֆոնսո VIII]]-ի նկատմամբ [[Ալարկոսա]]յի ճակատամարտում ( [[Կորդովա (Իսպանիա)|Կորդովա]]յի և [[Տոլեդո]]յի ճանապարհին ): Պարտությունը ստիպում է [[քրիստոնյա]]ներին ուժեղացնել բանակը: Քրիստոնյա պաշտոնյաների վեճերը հարթելու գործում մեծ դեր ունեին [[եպիսկոպոս]]ներն ու [[արքեպիսկոպոս]]ները: [[Խաչակրաց պատերազմներ|Խաչակրաց պատերազմ]]ը քարոզվում էր ոչ միայն [[Իսպանիա]]յում, այլ նաև [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզուց]] դուրս: Դրան նախապատրաստվելուն օգնում էին Ալարկոսայի ճակատամարտից հետո կնքված հաշտության պայմանագիրը և նոր գահ բարձրացած [[Մուհամմադ ան-Նասիր|Մուհամմադ]]ի թուլությունը, ով չառանգել էր հոր գահը [[1199]] թվականին: [[1212]] թվականի հուլիսին Լեոնի, Կաստիլիայի, [[Նավարրայի թագավորություն|Նավարրայի]], [[Արագոնի թագավորություն|Արագոնի]] միացյալ ուժերը շարժվեցին Տոլեդոյից հարավ և հանդիպեցին ալ-Մոհադների զորքին [[Լաս Նավաս դե Տոլոսա]]յի մոտակայքում: Ալ-Մոհադները այնպիսի պարտություն են կրում, որ նրանց իշխանությունը թուլանում է [[Իսպանիա]]յում, սակայն սա այդքան ակնհայտ չէր մինչև [[1123]] թվականը, քանի որ [[քրիստոնյա]]ները զբաղված էին իրենց ներքին խնդիրներով: Մուհամմադ [[խալիֆ]]ը մահանում է [[1213]] թվականին, իսկ նրան հաջորդած որդին` 13-ամյա [[Աբու Յակուբ Յուսուֆ II]]-ը ի վիճակի չէր վերադարձնել կորցրած իշխանությունը:


=== Մուսուլմանների իշխանության ավարտն Իսպանիայում===
=== Մուսուլմանների իշխանության ավարտն Իսպանիայում===

05:22, 18 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Ալ-Մոհադների պետություն
ՏեսակԽալիֆայություն և պատմական պետություն
ԵրկիրԱլ-Անդալուս
Տիրույթներալ-Անդալուս, Հյուսիսային Աֆրիկա
Ծագումբերբերներ
ՀիմնադիրՄուհամմադ իբն Թումարթ
Մեծագույն ներկայացուցիչԱբդ ալ-Մումին
Հիմնում1121
Ավարտ1269
Ազգային
պատկանելիություն
բերբերներ
Դավանանքիսլամ

Ալ-Մոհադներ (արաբ․՝ الموحدون‎‎‎‎ ալ-Մուհադունա) , դինաստիա և պետություն Հյուսիսային Աֆրիկայում և ալ-Անդալուսում (1121—1269): Ամենաընդարձակ տարածքներն ընդգրկել է Աբդ ալ-Մումինի օրոք (1161): Փլուզումը սկսվել է Ռեկոնկիստայի ժամանակաշրջանում:

Ծագում

ալ-Մոհադների մինարեթը Մարաքեշում

Ալ-Մոհադները պատկանում են մասմուդա ցեղին, իսկ նրանց հայրենիքը Ատլասի լեռներն են: Ալ-Մոհադների հիմնադիրը համարվում է Մուհամմադ իբն Թումարթը: Նա նոր մուսուլմանական դոգմա է սահմանում, որում հատկապես ընդծվում էր միասնականությունը: Այստեղից էլ ծագում է նրանց անվանումը` «ալ-Մոհավիդուն» ( արաբ․՝ الموحدون‎‎` ‎‎միասնականությունը հաստատողներ ), որն էլ եվրոպական լեզուներում փոխվելով վերածվել է «ալ-Մոհադներ»-ի:

Տարածքային նվաճումներ

Իբն Թումարթի ոգևորվածությունը այնքան մեծ էր, որ նա սկսել էր քարոզել իր մտքերը ամենուր, ինչի արդյունքում նրան հաճախ վռնդում էին: Սակայն հետագայում նա մեծ հաջողություններ է ունենում, քանի որ նա քարոզում էր բացարձակ միաստվածություն և արգելում էր շքեղությունը, ինչով գրավում էր շատ ուղղահավատների: 1121 թվականին իբն Թումարթը մասմուդա մի քանի ցեղերի կողմից ընտրվում է իմամ, իրեն հայտարարում մահդի և սրբազան պատերազմ սկսում ալ-Մորավիների դեմ: 1125 թվականին ալ-Մոհադների կենտրոնը Թինմելալ (Թինմալ) վայրն էր Ատլասի լեռներում: 1128 թվական ալ-Մոհադները արշավում են դեպի Մարաքեշ, սակայն չեն կարողանում գրավել այն: Իբն Թումարթի ամենահավատարիմ զինակից Աբդ ալ-Մումինը նրա մահից հետո 1130 թվականին ընդունում է խալիֆ և էմիր ալ-մումինին տիտղոսները: 1130-ական թվականներին ալ-Մոհադները ընդլայնում էին իրենց ազդեցությունը Մարոկկոյի լեռնային տարածքներում և երկրի հարավային ու արևելյան մասերում:

Իբն Թումարթը իրեն հաջորդ է նշանակում Աբդ ալ-Մումինին, բայց նա ճանաչվում է միայն 1133 թվականին: Սկբում նա պարտիզանական պատերազմ էր վարում, սակայն հետագայում ստանում է լեռնականների վստահությունը և օժանդակությունը, ովքեր կարող էին օգնել ալ-Մորավիների դեմ պայքարում: Նա մոտ էր հաղթանակին Տլեմսենի ճակատամարտում 1145 թվականին, բացի այդ ալ-Մորավիների կառավարիչը շուտով մահացավ դժբախտ պատահարից: 1147 թվականին ընկնում է Մարաքեշը, որտեղ այսուհետ հաստատվում են ալ-Մոհադները: Սա ալ-Մորավիների իշխանության ավարտն էր:

Թեև Աբդ ալ-Մումինը խառնվում էր ալ-Անդալուսի գործերին արդեն 1145 թվականին, նա չէր ուղարկում զորքեր տարածքը րավելու համար, այլ սահամանափակվում էր դիվանագիտական գործունեությամբ: Նրա առջև բացվել էր մեծ հեռանկար` գրավելու Աֆրիկայի արևելքը և ավելի հեռու տարածքներ, որոնք ալ-Մորավիների իշխանության տակ էին: Սակայն այստեղ նրան սպասում էր քրիստոնյաների վտանգը, հիմնականում Ռոջեր II Սիցիլիացու կողմից: Չնայած սրան 1151 թվականին Աբդ ալ-Մումինին է անցնում Ալժիրը, ապա 1159-1160 թվականներին Թունիսը Թունիս, ալ-Կայրավան ( արաբ․՝ القيروان‎‎ ) , ալ-Մահդիա քաղաքներով, ինչպես նաև հյուսիսաֆրիկյան ծովափը մինչև Տրիպոլի:

Ալ-Մոհադներն Իսպանիայում

Սևիլիա

Ալ-Մոհադների իմպերիայի հիմնադիր Աբդ ալ-Մումինը ընդգրկելով իր տարածքների մեջ Թունիսն ու Տրիպոլին` նորից սկսեց մտորել Պիրենեյան թերակղզու մասին, և 1162 թվականին սկսեց նախապատրաստվել խոշոր արշավանքի: Սակայն նրա մահը թույլ չի տալիս իրագործել իր ծրագրերը, իսկ նրան հաջորդած Աբու Յակուբ Յուսուֆը չի շարունակում նրա քաղաքականությունը: Միայն 1171 թվականին նոր խալիֆը փորձում է իր ձեռքը վերցնել ալ-Անդալուսը,սակայն Իբն Մարդանիշը դիմադրություն է ցույց տալիս ալ-Մոհադներին: Նրա մահից հետո` 1172 թվականին, իր ժառանգներն այլ ելք չեն ունենում և հանձնում են Սևիլիան: Սրանից հետո խալիֆը ուղղվում է դեպի հյուսիս և պաշարում է Տոլեդոն, սակայն հասկանում է, որ հաջողության հասնելը դժվար է և նահանջում է: Ալ-Մոհադները արդեն իշխանություն էին հաստատել ալ-Անդալուսի մեծ մասում: Ավելի ուշ Աբու Յակուբ Յուսուֆը սրբազան պատերազմ` ջիհադ է սկսում թշնամու տարածքում, սակայն հաջողության չի հասնում, քանի որ Սանտարեմ ամրոցի ( Լիսսաբոնի մոտ ) պաշարման ժամանակ վիրավորվում է և 1184 թվականին մահանում:

Ալ-Մոհադների թուլացումը

Աբու Յակուբ Յուսուֆի հատած մետաղադրամներ

Աբու Յակուբ Յուսուֆի որդի և ժառանգ Աբու Յուսուֆ Յակուբի առաջնահերթ խնդիրը Բուժի քաղաքը և Ալժիրի ծովափնյա տարածքները գրավելն էր, որտեղ հաստատվել էր ալ-Մորավիների տոհմի ներկայացուցիչը, ով կառավարում էր ինչպես անկախ կառավարիչ: Սա ցույց է տալիս, որ խաղաղ ժամանակ ալ-Մոհադների զինված ուժերը թույլ էին: 1190 թվականին Աբու Յուսուֆ Յակուբը հնգամյա հաշտության պայմանագիր է կնքում Կաստիլիայի և Լեոնի թագավորների հետ:

1195 թվականին ալ-Մոհադները հաղթանակ են տանում Ալֆոնսո VIII-ի նկատմամբ Ալարկոսայի ճակատամարտում ( Կորդովայի և Տոլեդոյի ճանապարհին ): Պարտությունը ստիպում է քրիստոնյաներին ուժեղացնել բանակը: Քրիստոնյա պաշտոնյաների վեճերը հարթելու գործում մեծ դեր ունեին եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները: Խաչակրաց պատերազմը քարոզվում էր ոչ միայն Իսպանիայում, այլ նաև Պիրենեյան թերակղզուց դուրս: Դրան նախապատրաստվելուն օգնում էին Ալարկոսայի ճակատամարտից հետո կնքված հաշտության պայմանագիրը և նոր գահ բարձրացած Մուհամմադի թուլությունը, ով չառանգել էր հոր գահը 1199 թվականին: 1212 թվականի հուլիսին Լեոնի, Կաստիլիայի, Նավարրայի, Արագոնի միացյալ ուժերը շարժվեցին Տոլեդոյից հարավ և հանդիպեցին ալ-Մոհադների զորքին Լաս Նավաս դե Տոլոսայի մոտակայքում: Ալ-Մոհադները այնպիսի պարտություն են կրում, որ նրանց իշխանությունը թուլանում է Իսպանիայում, սակայն սա այդքան ակնհայտ չէր մինչև 1123 թվականը, քանի որ քրիստոնյաները զբաղված էին իրենց ներքին խնդիրներով: Մուհամմադ խալիֆը մահանում է 1213 թվականին, իսկ նրան հաջորդած որդին` 13-ամյա Աբու Յակուբ Յուսուֆ II-ը ի վիճակի չէր վերադարձնել կորցրած իշխանությունը:

Մուսուլմանների իշխանության ավարտն Իսպանիայում

1123 թվականին խալիֆի մահին հաջորդած գահակալական կռիվները բերեցին նրան, որ Ռեկոնկիստան գրեթե ոչ մի դիմադրության չհանդիպեց ալ-Անդալուսում` բացառությամբ մեկի: Հյուսիսային Աֆրիկայում ալ-Մոհադների մնացորդները դեռ գոյատևում էին, որոնք աստիճանաբար թուլանում էին, քանի որ կազմում էին տարբեր անկախ պետություններ, մինչև որ 1269 թվականին վերջնականապես վերացան: Ալ-Անդալուսում 1223 թվականից հետո առանձին ալ-մոհադական կառավարիչներ սահմանափակ տարածքներում պահպանում էին իրենց իշխանությունը դեռ մի քանի տարի, սակայն կենտրոնական համակարգ այլևս գոյություն չուներ:

Նկատելի հաջողության է հասնում երկրի հարավում և արևելքում Սարագոսայի նախկին էմիրների ժառանգը: Սակայն 1230 թվականին Լեոնի և Կաստիլիայի միավորմամբ սկսվեց քրիստոնյաների նոր հարձակումը, և նա մի քանի անգամ պարտություն կրեց և վերջի վերջո սպանվեց: Այսուհետ ոչ մի մուսուլման չարժանացավ բնակչության համակրանքին և օժանդակությանը: Քրիստոնյաների արշավանքը ղեկավարում էր Ֆերդինանդ III-ը, ով 1217 թվականից Կաստիլիայի թագավորն էր, իսկ 1230 թվականից նաև Լեոնինը, ով վերջապես գրավեց ալ-Անդալուսի սիրտը: Այսպես մուսուլմանների իշխանությունն Իսպանիայում վերջնականապես վերջացավ` մեկ բացառությամբ:

Այդ բացառությունը Նասրիների իշխանության հաստատումն էր Գրանադայում: Մոտ 1231 թվականին մի արաբ` Մուհամմադ իբն Յուսուֆ իբն Նասրը, հաստատեց Խաենի շրջակայքում փոքրիկ պետություն, իսկ 1235 թվականին գրավեց Գրանադան և դարձրեց այն իր մայրաքաղաքը: Նրա պետությունը գոյատևեց երկու դարից ավելի՝ մինչև 1492 թվականը:

Ալ-Մոհադների գահացանկ

Աղբյուրներ


Նախորդող
Ալ-Մորավիներ 1040 - 1147
Մարոկկոյի և Մավրիտանիայի տիրակալներ
Ալ-Մոհադներ

1147 - 1240
Հաջորդող
Մարինիներ 1244 - 1465