«Ալ-Մոհադների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 48. Տող 48.


== Ալ-Մոհադների գահացանկ ==
== Ալ-Մոհադների գահացանկ ==
*Իբն Թումարթ 1121–1130
* [[1121]]–[[1130]] - [[Իբն Թումարթ]]
*Աբդ ալ-Մումին 1130–1163
* [[1130]]–[[1163]] - [[Աբդ ալ-Մումին]]
*Աբու Յակուբ Յուսուֆ I 1163–1184
* [[1163]]–[[1184]] - [[Աբու Յակուբ Յուսուֆ I]]
*Աբու Յուսուֆ Յակուբ 'ալ-Մանսուր' 1184–1199
* [[1184]]–[[1199]] - [[Աբու Յուսուֆ Յակուբ (ալ-Մանսուր)]]
*Մուհամմադ ալ-Նասիր 1199–1213
* [[1199]]–[[1213]] - [[Մուհամմադ ալ-Նասիր]]
*Աբու Յակուբ Յուսուֆ II 'ալ-Մուսթանսիր' 1213–1224
* [[1213]]–[[1224]] - [[Աբու Յակուբ Յուսուֆ II (ալ-Մուսթանսիր)]]
*Աբու Մուհամմադ Աբդ ալ-Վահիդ I 'ալ-Մախլու' 1224
* [[1224]] - [[Աբու Մուհամմադ Աբդ ալ-Վահիդ I (ալ-Մախլու)]]
*Աբդալլահ ալ-Ադիլ 1224–1227
* [[1224]]–[[1227]] - [[Աբդալլահ ալ-Ադիլ]]
*Յահյա 'ալ-Մութասիմ' 1227–1229
* [[1227]]–[[1229]] - [[Յահյա ալ-Մութասիմ]]
*Աբու ալ-Ալա Իդրիս I ալ-Մամուն, 1229–1232
* [[1229]]–[[1232]] - [[Աբու ալ-Ալա Իդրիս I ալ-Մամուն]]
*Աբու Մուհամմադ Աբդ ալ Վահիդ II 'ալ-Ռաշիդ' 1232–1242
* [[1232]]–[[1242]] - [[Աբու Մուհամմադ Աբդ ալ Վահիդ II (ալ-Ռաշիդ)]]
*Աբու ալ-Հասան Ալի 'ալ-Սաիդ' 1242-1248
* [[1242]]-[[1248]] - [[Աբու ալ-Հասան Ալի (ալ-Սաիդ)]]
*Աբու Հաֆս Օմար 'ալ-Մուրթադա', 1248–1266
* [[1248]]–[[1266]] - [[Աբու Հաֆս Օմար (ալ-Մուրթադա)]]
*Աբու ալ-Ուլա (Աբու Դաբբուս) Իդրիս II 'ալ-Վաթիք' 1266–1269
* [[1266]]–[[1269]] - [[Աբու ալ-Ուլա (Աբու Դաբբուս) Իդրիս II (ալ-Վասիկ)]]
== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==
* [http://historylib.org/historybooks/U--M-Uott---P-Kakia_Musulmanskaya-Ispaniya/ Ուոտտ Ու.Մ., Կակիա Պ., Մուսուլմանական Իսպանիա, թարգմանություն անգլերենից ռուսերեն, Մոսկվա, 1976]
* [http://historylib.org/historybooks/U--M-Uott---P-Kakia_Musulmanskaya-Ispaniya/ Ուոտտ Ու.Մ., Կակիա Պ., Մուսուլմանական Իսպանիա, թարգմանություն անգլերենից ռուսերեն, Մոսկվա, 1976]

18:24, 17 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Ալ-Մոհադների պետություն
ՏեսակԽալիֆայություն և պատմական պետություն
ԵրկիրԱլ-Անդալուս
Տիրույթներալ-Անդալուս, Հյուսիսային Աֆրիկա
Ծագումբերբերներ
ՀիմնադիրՄուհամմադ իբն Թումարթ
Մեծագույն ներկայացուցիչԱբդ ալ-Մումին
Հիմնում1121
Ավարտ1269
Ազգային
պատկանելիություն
բերբերներ
Դավանանքիսլամ

Ալ-Մոհադներ ( արաբ․՝ الموحدون‎‎‎‎ ալ-Մուհադունա ) , դինաստիա և պետություն Հյուսիսային Աֆրիկայում և ալ-Անդալուսում (1121—1269): Ամենաընդարձակ տարածքներն ընդգրկել է Աբդ ալ-Մումինի օրոք (1161): Փլուզումը սկսվել է Րեկոնկիստայի ժամանակաշրջանում:

Ծագում

Ալ-Մոհադները պատկանում են մասմուդա ցեղին, իսկ նրանց հայրենիքը Ատլասի լեռներն են: Ալ-Մոհադների հիմնադիրը համարվում է Մուհամմադ իբն Թումարթը: Նա նոր մուսուլմանական դոգմա է սահմանում, որում հատկապես ընդծվում էր միասնականությունը: Այստեղից էլ ծագում է նրանց անվանումը` «ալ-Մոհավիդուն» ( արաբ․՝ الموحدون‎‎` ‎‎միասնականությունը հաստատողներ ), որն էլ եվրոպական լեզուներում փոխվելով վերածվել է «ալ-Մոհադներ»-ի:

Տարածքային նվաճումներ

Իբն Թումարթի ոգևորվածությունը այնքան մեծ էր, որ նա սկսել էր քարոզել իր մտքերը ամենուր, ինչի արդյունքում նրան հաճախ վռնդում էին: Սակայն հետագայում նա մեծ հաջողություններ է ունենում, քանի որ նա քարոզում էր բացարձակ միաստվածություն և արգելում էր շքեղությունը, ինչով գրավում էր շատ ուղղահավատների: 1121 թվականին իբն Թումարթը մասմուդա մի քանի ցեղերի կողմից ընտրվում է իմամ, իրեն հայտարարում մահդի և սրբազան պատերազմ սկսում ալ-Մորավիների դեմ: 1125 թվականին ալ-Մոհադների կենտրոնը Թինմելալ (Թինմալ) վայրն էր Ատլասի լեռներում: 1128 թվական ալ-Մոհադները արշավում են դեպի Մարաքեշ, սակայն չեն կարողանում գրավել այն: Իբն Թումարթի ամենահավատարիմ զինակից Աբդ ալ-Մումինը նրա մահից հետո 1130 թվականին ընդունում է խալիֆ և էմիր ալ-մումինին տիտղոսները: 1130-ական թվականներին ալ-Մոհադները ընդլայնում էին իրենց ազդեցությունը Մարոկկոյի լեռնային տարածքներում և երկրի հարավային ու արևելյան մասերում: Իբն Թումարթը իրեն հաջորդ է նշանակում Աբդ ալ-Մումինին, բայց նա ճանաչվում է միայն 1133 թվականին: Սկբում նա պարտիզանական պատերազմ էր վարում, սակայն հետագայում ստանում է լեռնականների վստահությունը և օժանդակությունը, ովքեր կարող էին օգնել ալ-Մորավիների դեմ պայքարում: Նա մոտ էր հաղթանակին Տլեմսենի ճակատամարտում 1145 թվականին, բացի այդ ալ-Մորավիների կառավարիչը շուտով մահացավ դժբախտ պատահարից: 1147 թվականին ընկնում է Մարաքեշը, որտեղ այսուհետ հաստատվում են ալ-Մոհադները: Սա ալ-Մորավիների իշխանության ավարտն էր: Թեև Աբդ ալ-Մումինը խառնվում էր ալ-Անդալուսի գործերին արդեն 1145 թվականին, նա չէր ուղարկում զորքեր տարածքը րավելու համար, այլ սահամանափակվում էր դիվանագիտական գործունեությամբ: Նրա առջև բացվել էր մեծ հեռանկար` գրավելու Աֆրիկայի արևելքը և ավելի հեռու տարածքներ, որոնք ալ-Մորավիների իշխանության տակ էին: Սակայն այստեղ նրան սպասում էր քրիստոնյաների վտանգը, հիմնականում Ռոջեր 2-րդ Սիցիլիացու կողմից: Չնայած սրան 1151 թվականին Աբդ ալ-Մումինին է անցնում Ալժիրը, ապա 1159-1160 թվականներին Թունիսը Թունիս, Կայրավան, ալ-Մահդիա քաղաքներով, ինչպես նաև հյուսիսաֆրիկյան ծովափը մինչև Տրիպոլի:

Ալ-Մոհադներն Իսպանիայում

Ալ-Մոհադների իմպերիայի հիմնադիր Աբդ ալ-Մումինը ընդգրկելով իր տարածքների մեջ Թունիսն ու Տրիպոլին` նորից սկսեց մտորել Պիրենեյան թերակղզու մասին, և 1162 թվականին սկսեց նախապատրաստվել խոշոր արշավանքի: Սակայն նրա մահը թույլ չի տալիս իրագործել իր ծրագրերը, իսկ նրան հաջորդած Աբու Յակուբ Յուսուֆը չի շարունակում նրա քաղաքականությունը: Միայն 1171 թվականին նոր խալիֆը փորձում է իր ձեռքը վերցնել ալ-Անդալուսը,սակայն Իբն Մարդանիշը դիմադրություն է ցույց տալիս ալ-Մոհադներին: Նրա մահից հետո` 1172 թվականին, իր ժառանգներն այլ ելք չեն ունենում և հանձնում են Սևիլիան: Սրանից հետո խալիֆը ուղղվում է դեպի հյուսիս և պաշարում է Տոլեդոն, սակայն հասկանում է, որ հաջողության հասնելը դժվար է և նահանջում է: Ալ-Մոհադները արդեն իշխանություն էին հաստատել ալ-Անդալուսի մեծ մասում: Ավելի ուշ Աբու Յակուբ Յուսուֆը սրբազան պատերազմ` ջիհադ է սկսում թշնամու տարածքում, սակայն հաջողության չի հասնում, քանի որ Սանտարեմ ամրոցի ( Լիսսաբոնի մոտ ) պաշարման ժամանակ վիրավորվում է և 1184 թվականին մահանում:

Ալ-Մոհադների թուլացումը

Աբու Յակուբ Յուսուֆի որդի և ժառանգ Աբու Յուսուֆ Յակուբի առաջնահերթ խնդիրը Բուժի քաղաքը և Ալժիրի ծովափնյա տարածքները գրավելն էր, որտեղ հաստատվել էր ալ-Մորավիների տոհմի ներկայացուցիչը, ով կառավարում էր ինչպես անկախ կառավարիչ: Սա ցույց է տալիս, որ խաղաղ ժամանակ ալ-Մոհադների զինված ուժերը թույլ էին: 1190 թվականին Աբու Յուսուֆ Յակուբը հնգամյա հաշտության պայմանագիր է կնքում Կաստիլիայի և Լեոնի թագավորների հետ: 1195 թվականին ալ-Մոհադները հաղթանակ են տանում Ալֆոնսո 8-րդ-ի նկատմամբ Ալարկոսայի ճակատամարտում ( Կորդովայի և Տոլեդոյի ճանապարհին ): Պարտությունը ստիպում է քրիստոնյաներին ուժեղացնել բանակը: Քրիստոնյա պաշտոնյաների վեճերը հարթելու գործում մեծ դեր ունեին եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները: Խաչակրաց պատերազմը քարոզվում էր ոչ միայն Իսպանիայում, այլ նաև Պիրենեյան թերակղզուց դուրս: Դրան նախապատրաստվելուն օգնում էին Ալարկոսայի ճակատամարտից հետո կնքված հաշտության պայմանագիրը և նոր գահ բարձրացած Մուհամմադի թուլությունը, ով չառանգել էր հոր գահը 1199 թվականին: 1212 թվականի հուլիսին Լեոնի, Կաստիլիայի, Նավարրայի, Արագոնայի միացյալ ուժերը շարժվեցին Տոլեդոյից հարավ և հանդիպեցին ալ-Մոհադների զորքին Լաս Նավաս դե Տոլոսայի մոտակայքում: Ալ-Մոհադները այնպիսի պարտություն են կրում, որ նրանց իշխանությունը թուլանում է Իսպանիայում, սակայն սա այդքան ակնհայտ չէր մինչև 1123 թվականը, քանի որ քրիստոնյաները զբաղված էին իրենց ներքին խնդիրներով: Մուհամմադ խալիֆը մահանում է 1213 թվականին, իսկ նրան հաջորդած որդին` 13-ամյա Աբու Յակուբ Յուսուֆ 2-րդ-ը ի վիճակի չէր վերադարձնել կորցրած իշխանությունը:

Մուսուլմանների իշխանության ավարտն Իսպանիայում

1123 թվականին խալիֆի մահին հաջորդած գահակալական կռիվները բերեցին նրան, որ Ռեկոնկիստան գրեթե ոչ մի դիմադրության չհանդիպեց ալ-Անդալուսում` բացառությամբ մեկի: Հյուսիսային Աֆրիկայում ալ-Մոհադների մնացորդները դեռ գոյատևում էին, որոնք աստիճանաբար թուլանում էին, քանի որ կազմում էին տարբեր անկախ պետություններ, մինչև որ 1269 թվականին վերջնականապես վերացան: Ալ-Անդալուսում 1223 թվականից հետո առանձին ալ-մոհադական կառավարիչներ սահմանափակ տարածքներում պահպանում էին իրենց իշխանությունը դեռ մի քանի տարի, սակայն կենտրոնական համակարգ այլևս գոյություն չուներ:

Նկատելի հաջողության է հասնում երկրի հարավում և արևելքում Սարագոսայի նախկին էմիրների ժառանգը: Սակայն 1230 թվականին Լեոնի և Կաստիլիայի միավորմամբ սկսվեց քրիստոնյաների նոր հարձակումը, և նա մի քանի անգամ պարտություն կրեց և վերջի վերջո սպանվեց: Այսուհետ ոչ մի մուսուլման չարժանացավ բնակչության համակրանքին և օժանդակությանը: Քրիստոնյաների արշավանքը ղեկավարում էր Ֆերդինանդ 3-րդ-ը, ով 1217 թվականից Կաստիլիայի թագավորն էր, իսկ 1230 թվականից նաև Լեոնինը, ով վերջապես գրավեց ալ-Անդալուսի սիրտը: Այսպես մուսուլմանների իշխանությունն Իսպանիայում վերջնականապես վերջացավ` մեկ բացառությամբ:

Այդ բացառությունը Նասրիների իշխանության հաստատումն էր Գրանադայում: Մոտ 1231 թվականին մի արաբ` Մուհամմադ իբն Յուսուֆ իբն Նասրը, հաստատեց Խաենի շրջակայքում փոքրիկ պետություն, իսկ 1235 թվականին գրավեց Գրանադան և դարձրեց այն իր մայրաքաղաքը: Նրա պետությունը գոյատևեց երկու դարից ավել:

Ալ-Մոհադների գահացանկ

Աղբյուրներ


Նախորդող
Ալ-Մորավիներ 1040 - 1147
Մարոկկոյի և Մավրիտանիայի տիրակալներ
Ալ-Մոհադներ

1147 - 1240
Հաջորդող
Մարինիներ 1244 - 1465