«Ալ-Մոհադների պետություն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 41. | Տող 41. | ||
Այդ բացառությունը [[Նասրիդ]]ական իշխանության հաստատումն էր [[Գրանադա]]յում: Մոտ [[1231]] թվականին մի արաբ` [[Մուհամմադ իբն Յուսուֆ իբն Նասր]]ը, հաստատեց [[Խաեն]]ի շրջակայքում փոքրիկ [[պետություն]], իսկ [[1235]] թվականին գրավեց [[Գրանադա]]ն և դարձրեց այն իր [[մայրաքաղաք]]ը: Նրա պետությունը գոյատևեց երկու դարից ավել: |
Այդ բացառությունը [[Նասրիդ]]ական իշխանության հաստատումն էր [[Գրանադա]]յում: Մոտ [[1231]] թվականին մի արաբ` [[Մուհամմադ իբն Յուսուֆ իբն Նասր]]ը, հաստատեց [[Խաեն]]ի շրջակայքում փոքրիկ [[պետություն]], իսկ [[1235]] թվականին գրավեց [[Գրանադա]]ն և դարձրեց այն իր [[մայրաքաղաք]]ը: Նրա պետությունը գոյատևեց երկու դարից ավել: |
||
== Ալ-Մոհադների գահացանկ == |
== Ալ-Մոհադների գահացանկ == |
||
*Ibn Tumart 1121–1130 |
|||
Абд аль-Мумин 1130—1163 |
|||
*Abd al-Mu'min 1130–1163 |
|||
Абу Якуб Юсуф 1163—1184 |
|||
*Abu Ya'qub Yusuf I 1163–1184 |
|||
Якуб аль-Мансур 1184—1199 |
|||
*Abu Yusuf Ya'qub 'al-Mansur' 1184–1199 |
|||
Мухаммед ан-Насир 1199—1213 |
|||
*Muhammad al-Nasir 1199–1213 |
|||
Абу Якуб Юсуф II 1213—1224 |
|||
*Abu Ya'qub Yusuf II 'al-Mustansir' 1213–1224 |
|||
Абдул-Вахид I 1224 |
|||
*Abu Muhammad Abd al-Wahid I 'al-Makhlu' 1224 |
|||
Абдалла аль-Адил 1224—1227 |
|||
*Abdallah al-Adil 1224–1227 |
|||
Абу Закария аль-Мутасим 1227—1235 |
|||
*Yahya 'al-Mutasim' 1227–1229 |
|||
Абу Ала аль-Мамун 1227—1232 |
|||
*Abu al-Ala Idris I al-Ma'mun, 1229–1232 |
|||
Абд аль-Вахид ар-Рашид 1232—1242 |
|||
*Abu Muhammad Abd al-Wahid II 'al-Rashid' 1232–1242 |
|||
Али Абуль-Хасан ас-Саид 1242—1248 |
|||
*Abu al-Hassan Ali 'al-Said' 1242-1248 |
|||
Умар аль-Мустафик 1248—1266 |
|||
*Abu Hafs Umar 'al-Murtada', 1248–1266 |
|||
Абу Дабис 1266—1269 |
|||
*Abu al-Ula (Abu Dabbus) Idris II 'al-Wathiq' 1266–1269 |
16:52, 17 Օգոստոսի 2014-ի տարբերակ
Ալ-Մոհադների պետություն | |
---|---|
Տեսակ | Խալիֆայություն և պատմական պետություն |
Երկիր | Ալ-Անդալուս |
Տիրույթներ | ալ-Անդալուս, Հյուսիսային Աֆրիկա |
Ծագում | բերբերներ |
Հիմնադիր | Մուհամմադ իբն Թումարթ |
Մեծագույն ներկայացուցիչ | Աբդ ալ-Մումին |
Հիմնում | 1121 |
Ավարտ | 1269 |
Ազգային պատկանելիություն | բերբերներ |
Դավանանք | իսլամ |
Ալ-Մոհադներ ( արաբ․՝ الموحدون ալ-Մուհադունա ) , դինաստիա և պետություն Հյուսիսային Աֆրիկայում և ալ-Անդալուսում (1121—1269): Ամենաընդարձակ տարածքներն ընդգրկել է Աբդ ալ-Մումինի օրոք (1161): Փլուզումը սկսվել է Րեկոնկիստայի ժամանակաշրջանում:
Ծագում
Ալ-Մոհադները պատկանում են մասմուդա ցեղին, իսկ նրանց հայրենիքը Ատլասի լեռներն են: Ալ-Մոհադների հիմնադիրը համարվում է Մուհամմադ իբն Թումարթը: Նա նոր մուսուլմանական դոգմա է սահմանում, որում հատկապես ընդծվում էր միասնականությունը: Այստեղից էլ ծագում է նրանց անվանումը` «ալ-Մոհավիդուն» ( արաբ․՝ الموحدون` միասնականությունը հաստատողներ ), որն էլ եվրոպական լեզուներում փոխվելով վերածվել է «ալ-Մոհադներ»-ի:
Տարածքային նվաճումներ
Իբն Թումարթի ոգևորվածությունը այնքան մեծ էր, որ նա սկսել էր քարոզել իր մտքերը ամենուր, ինչի արդյունքում նրան հաճախ վռնդում էին: Սակայն հետագայում նա մեծ հաջողություններ է ունենում, քանի որ նա քարոզում էր բացարձակ միաստվածություն և արգելում էր շքեղությունը, ինչով գրավում էր շատ ուղղահավատների: 1121 թվականին իբն Թումարթը մասմուդա մի քանի ցեղերի կողմից ընտրվում է իմամ, իրեն հայտարարում մահդի և սրբազան պատերազմ սկսում ալ-Մորավիների դեմ: 1125 թվականին ալ-Մոհադների կենտրոնը Թինմելալ (Թինմալ) վայրն էր Ատլասի լեռներում: 1128 թվական ալ-Մոհադները արշավում են դեպի Մարաքեշ, սակայն չեն կարողանում գրավել այն: Իբն Թումարթի ամենահավատարիմ զինակից Աբդ ալ-Մումինը նրա մահից հետո 1130 թվականին ընդունում է խալիֆ և էմիր ալ-մումինին տիտղոսները: 1130-ական թվականներին ալ-Մոհադները ընդլայնում էին իրենց ազդեցությունը Մարոկկոյի լեռնային տարածքներում և երկրի հարավային ու արևելյան մասերում: Իբն Թումարթը իրեն հաջորդ է նշանակում Աբդ ալ-Մումինին, բայց նա ճանաչվում է միայն 1133 թվականին: Սկբում նա պարտիզանական պատերազմ էր վարում, սակայն հետագայում ստանում է լեռնականների վստահությունը և օժանդակությունը, ովքեր կարող էին օգնել ալ-Մորավիների դեմ պայքարում: Նա մոտ էր հաղթանակին Տլեմսենի ճակատամարտում 1145 թվականին, բացի այդ ալ-Մորավիների կառավարիչը շուտով մահացավ դժբախտ պատահարից: 1147 թվականին ընկնում է Մարաքեշը, որտեղ այսուհետ հաստատվում են ալ-Մոհադները: Սա ալ-Մորավիների իշխանության ավարտն էր: Թեև Աբդ ալ-Մումինը խառնվում էր ալ-Անդալուսի գործերին արդեն 1145 թվականին, նա չէր ուղարկում զորքեր տարածքը րավելու համար, այլ սահամանափակվում էր դիվանագիտական գործունեությամբ: Նրա առջև բացվել էր մեծ հեռանկար` գրավելու Աֆրիկայի արևելքը և ավելի հեռու տարածքներ, որոնք ալ-Մորավիների իշխանության տակ էին: Սակայն այստեղ նրան սպասում էր քրիստոնյաների վտանգը, հիմնականում Ռոջեր 2-րդ Սիցիլիացու կողմից: Չնայած սրան 1151 թվականին Աբդ ալ-Մումինին է անցնում Ալժիրը, ապա 1159-1160 թվականներին Թունիսը Թունիս, Կայրավան, ալ-Մահդիա քաղաքներով, ինչպես նաև հյուսիսաֆրիկյան ծովափը մինչև Տրիպոլի:
Ալ-Մոհադներն Իսպանիայում
Ալ-Մոհադների իմպերիայի հիմնադիր Աբդ ալ-Մումինը ընդգրկելով իր տարածքների մեջ Թունիսն ու Տրիպոլին` նորից սկսեց մտորել Պիրենեյան թերակղզու մասին, և 1162 թվականին սկսեց նախապատրաստվել խոշոր արշավանքի: Սակայն նրա մահը թույլ չի տալիս իրագործել իր ծրագրերը, իսկ նրան հաջորդած Աբու Յակուբ Յուսուֆը չի շարունակում նրա քաղաքականությունը: Միայն 1171 թվականին նոր խալիֆը փորձում է իր ձեռքը վերցնել ալ-Անդալուսը,սակայն Իբն Մարդանիշը դիմադրություն է ցույց տալիս ալ-Մոհադներին: Նրա մահից հետո` 1172 թվականին, իր ժառանգներն այլ ելք չեն ունենում և հանձնում են Սևիլիան: Սրանից հետո խալիֆը ուղղվում է դեպի հյուսիս և պաշարում է Տոլեդոն, սակայն հասկանում է, որ հաջողության հասնելը դժվար է և նահանջում է: Ալ-Մոհադները արդեն իշխանություն էին հաստատել ալ-Անդալուսի մեծ մասում: Ավելի ուշ Աբու Յակուբ Յուսուֆը սրբազան պատերազմ` ջիհադ է սկսում թշնամու տարածքում, սակայն հաջողության չի հասնում, քանի որ Սանտարեմ ամրոցի ( Լիսսաբոնի մոտ ) պաշարման ժամանակ վիրավորվում է և 1184 թվականին մահանում:
Ալ-Մոհադների թուլացումը
Աբու Յակուբ Յուսուֆի որդի և ժառանգ Աբու Յուսուֆ Յակուբի առաջնահերթ խնդիրը Բուժի քաղաքը և Ալժիրի ծովափնյա տարածքները գրավելն էր, որտեղ հաստատվել էր ալ-Մորավիների տոհմի ներկայացուցիչը, ով կառավարում էր ինչպես անկախ կառավարիչ: Սա ցույց է տալիս, որ խաղաղ ժամանակ ալ-Մոհադների զինված ուժերը թույլ էին: 1190 թվականին Աբու Յուսուֆ Յակուբը հնգամյա հաշտության պայմանագիր է կնքում Կաստիլիայի և Լեոնի թագավորների հետ: 1195 թվականին ալ-Մոհադները հաղթանակ են տանում Ալֆոնսո 8-րդ-ի նկատմամբ Ալարկոսայի ճակատամարտում ( Կորդովայի և Տոլեդոյի ճանապարհին ): Պարտությունը ստիպում է քրիստոնյաներին ուժեղացնել բանակը: Քրիստոնյա պաշտոնյաների վեճերը հարթելու գործում մեծ դեր ունեին եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները: Խաչակրաց պատերազմը քարոզվում էր ոչ միայն Իսպանիայում, այլ նաև Պիրենեյան թերակղզուց դուրս: Դրան նախապատրաստվելուն օգնում էին Ալարկոսայի ճակատամարտից հետո կնքված հաշտության պայմանագիրը և նոր գահ բարձրացած Մուհամմադի թուլությունը, ով չառանգել էր հոր գահը 1199 թվականին: 1212 թվականի հուլիսին Լեոնի, Կաստիլիայի, Նավարրայի, Արագոնայի միացյալ ուժերը շարժվեցին Տոլեդոյից հարավ և հանդիպեցին ալ-Մոհադների զորքին Լաս Նավաս դե Տոլոսայի մոտակայքում: Ալ-Մոհադները այնպիսի պարտություն են կրում, որ նրանց իշխանությունը թուլանում է Իսպանիայում, սակայն սա այդքան ակնհայտ չէր մինչև 1123 թվականը, քանի որ քրիստոնյաները զբաղված էին իրենց ներքին խնդիրներով: Մուհամմադ խալիֆը մահանում է 1213 թվականին, իսկ նրան հաջորդած որդին` 13-ամյա Աբու Յակուբ Յուսուֆ 2-րդ-ը ի վիճակի չէր վերադարձնել կորցրած իշխանությունը:
Մոուսուլմանների իշխանության ավարտն Իսպանիայում
1123 թվականին խալիֆի մահին հաջորդած գահակալական կռիվները բերեցին նրան, որ Րեկոնկիստան գրեթե ոչ մի դիմադրության չհանդիպեց ալ-Անդալուսում` բացառությամբ մեկի: Հյուսիսային Աֆրիկայում ալ-Մոհադների մնացորդները դեռ գոյատևում էին, որոնք աստիճանաբար թուլանում էին, քանի որ կազմում էին տարբեր անկախ պետություններ, մինչև որ 1269 թվականին վերջնականապես վերացան: Ալ-Անդալուսում 1223 թվականից հետո առանձին ալ-մոհադական կառավարիչներ սահմանափակ տարածքներում պահպանում էին իրենց իշխանությունը դեռ մի քանի տարի, սակայն կենտրոնական համակարգ այլևս գոյություն չուներ: Նկատելի հաջողության է հասնում երկրի հարավում և արևելքում Սարագոսայի նախկին էմիրների ժառանգը: Սակայն 1230 թվականին Լեոնի և Կաստիլիայի միավորմամբ սկսվեց քրիստոնյաների նոր հարձակումը, և նա մի քանի անգամ պարտություն կրեց և վերջի վերջո սպանվեց: Այսուհետ ոչ մի մուսուլման չարժանացավ բնակչության համակրանքին և օժանդակությանը: Քրիստոնյաների արշավանքը ղեկավարում էր Ֆերդինանդ 3-րդ-ը, ով 1217 թվականից Կաստիլիայի թագավորն էր, իսկ 1230 թվականից նաև Լեոնինը, ով վերջապես գրավեց ալ-Անդալուսի սիրտը: Այսպես մուսուլմանների իշխանությունն Իսպանիայում վերջնականապես վերջացավ` մեկ բացառությամբ: Այդ բացառությունը Նասրիդական իշխանության հաստատումն էր Գրանադայում: Մոտ 1231 թվականին մի արաբ` Մուհամմադ իբն Յուսուֆ իբն Նասրը, հաստատեց Խաենի շրջակայքում փոքրիկ պետություն, իսկ 1235 թվականին գրավեց Գրանադան և դարձրեց այն իր մայրաքաղաքը: Նրա պետությունը գոյատևեց երկու դարից ավել:
Ալ-Մոհադների գահացանկ
- Ibn Tumart 1121–1130
- Abd al-Mu'min 1130–1163
- Abu Ya'qub Yusuf I 1163–1184
- Abu Yusuf Ya'qub 'al-Mansur' 1184–1199
- Muhammad al-Nasir 1199–1213
- Abu Ya'qub Yusuf II 'al-Mustansir' 1213–1224
- Abu Muhammad Abd al-Wahid I 'al-Makhlu' 1224
- Abdallah al-Adil 1224–1227
- Yahya 'al-Mutasim' 1227–1229
- Abu al-Ala Idris I al-Ma'mun, 1229–1232
- Abu Muhammad Abd al-Wahid II 'al-Rashid' 1232–1242
- Abu al-Hassan Ali 'al-Said' 1242-1248
- Abu Hafs Umar 'al-Murtada', 1248–1266
- Abu al-Ula (Abu Dabbus) Idris II 'al-Wathiq' 1266–1269