«Սեզ»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «'''Սեզ''', սեզը (չայիր) դաշտավլուկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս է: Հայտնի է մոտ 150 տեսակ՝ միավ...»: |
ավելացվեց Կատեգորիա:Բույսեր ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 3. | Տող 3. | ||
== Աղբյուրներ == |
== Աղբյուրներ == |
||
* Բուսաբանություն, հեղինակ` Վալեր Կոյոմբջյան, էջ 24-25 |
* Բուսաբանություն, հեղինակ` Վալեր Կոյոմբջյան, էջ 24-25 |
||
[[Կատեգորիա:Բույսեր]] |
06:52, 17 Օգոստոսի 2014-ի տարբերակ
Սեզ, սեզը (չայիր) դաշտավլուկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս է: Հայտնի է մոտ 150 տեսակ՝ միավորված 2 ենթացեղում՝ իսկական սեզ և ժիտնյակ: Աճում է տափաստաններում, չոր մարգագետիններում, ավազուտներում, քարքարոտ լանջերին: Տարածված է Եվրասիայում և Աֆրիկայում: ՀՀ-ում հանդիպում է իսկական սեզերի 5 (այլ տվյալներով՝ 10) տեսակ՝ սողացող, սանրանման, միջին, մազակիր, երկարավուն և այլն՝ տարածված բոլոր մարզերում: Չորացրած արմատների ալյուրից թխում են հացաբուլկեղեն, պատրաստում շիլաներ, գարեջուր և այլն, թարմ արմատներից՝ աղցաններ, խավարտ, բոված արմատները փոխարինում են սուրճին: Սեզը ձմեռնադիմացկուն է, երաշտակայուն, հողի նկատմամբ պահանջկոտ չէ: Աճում են ամենուրեք. ցանքերի մոլախոտեր են: Մշակության մեջ հայտնի է տափաստանային կամ անապատային սեզը (խոտի բերքը՝ 50–60 ց/հա): Արմատային համակարգը հզոր է, ցողունը՝ կանգուն, մերկ, բարձրությունը՝ 30–130 սմ: Տերևները գծաձև են: Ծաղկաբույլը հասկ է՝ 4–7 ծաղկային հասկիկներով: Ծաղկում է հունիսին: Պտուղը երկարավուն, թաղանթապատ հատիկ է: Սողացող և սանրանման սեզերն արժեքավոր կերաբույս են: Սեզի արմատները պարունակում են ածխաջրեր, սպիտակուցներ, օրգանական թթուներ, եթերայուղեր, C վիտամին, կարոտին (A – նախավիտամին), ամինաթթուներ, միկրոտարրեր, պտղաշաքար, սապոնին և այլն: Չորացրած արմատների պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, տոնուսը բարձրացնող, հակաբորբոքային, նաև լիպիդային, հանքային, ածխաջրային փոխանակությունը կարգավորող միջոց:
Աղբյուրներ
- Բուսաբանություն, հեղինակ` Վալեր Կոյոմբջյան, էջ 24-25