«Բահրամ ալ-Արմանի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.

{{Տեղեկաքարտ միապետ
{{Տեղեկաքարտ միապետ
| անուն = Բահրամ ալ Էրմենի <br />
| անուն = Բահրամ ալ Էրմենի <br />
Տող 26. Տող 24.

== Մինչվեզիրյան շրջանը ==
== Մինչվեզիրյան շրջանը ==
[[Պատկեր:Cairo map pre1200 byLanePoole.png|մինի|աջից|Կահիրեի քարտեզը ( 1200 թվական )]]
[[Պատկեր:Cairo map pre1200 byLanePoole.png|մինի|ձախից|Կահիրեի քարտեզը ( 1200 թվական )]]
[[Ֆաթիմյան խալիֆայություն|Ֆաթիմյան խալիֆայության]] շրջանի արաբական մատենագրության էջերում իր արկածային կյանքով աչքի է ընկել հայազգի [[վեզիր]] Բահրամ ալ Էրմենին կամ Վահրամ Պահլավունին: Վահրամը [[Գրիգոր Բ Վկայասեր]] [[կաթողիկոս]]ի քեռորդին էր և [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալու]] հորեղբայրը:Նա ծնվել է [[Այնթաբ]]ի մոտ Թլպաշալ կամ Թելլ Բաշիր կոչված քաղաքում և ուներ երեք եղբայր ՝ Գրիգորիս , Ապիրտատ և Վասակ: [[1074]]թվականին Գրիգոր Վկայասերը այցելում է [[Եգիպտոս]] և հաջորդ տարի Վահրամի եղբորը ՝ Գրիգորիսին եպիսկոպոս է կարգում Եգիպտոսի [[հայ]] գաղութի վրա: Ենթադրվում է ,որ հենց այս ժամանակ Վահրամն էլ է տեղափոխվել Եգիպտոս ,երբ վարչության ղեկը գտնվում էր [[Բադր ալ-Ջամալի|Բադր ալ Ջամալի]]ի ձեռքում: Ենթադրվում է , որ հենց այդ ժամանակ էլ մտել է պետական ծառայության և հետզհետե հաջողությունների հասնելով՝ դարձել է [[Ղարբիյե]] [[նահանգ]]ի նահանգապետ:

== Վահրամ Պահլավունին ՝ վեզիր ==
== Վահրամ Պահլավունին ՝ վեզիր ==
[[Պատկեր:Al-Azhar (inside) 2006.jpg|մինի|ձախից|Ալ Ազհար մզկիթ-համալսարանը Կահիրեում]]
Եգիպտոսի [[խալիֆա]] [[Հաֆըզ]]ը ցանկանում էր երկիրը անձամբ ղեկավարել և հենց այդ պատճառով էլ խռովություններ են սկսվում , անկարգություններ հաջորդում են իրար , նույնիսկ խալիֆայի դեմ ապստամբում է իր որդին: Վահրամը օգտվելով առիթից [[1135]]թվականին իր զինված ուժերի գլուխն անցած պաշարում է [[Կահիրե]]ն ՝ պահանջելով իրեն հանձնել վեզիրի պաշտոնը: [[Պետություն|Պետության]] ավագանին փորձեց արգելք հանդիսանալ , սակայն Հաֆըզ խալիֆը տեղի տվեց և վեզիր կարգեց Վահրամին:

Վեզիրի պաշտոնը ստանձնելուց հետո ՝ Վահրամը երկրում կարգ ու կանոն հաստատելու և վարչական մեքենան կանոնավորելու աշխատանքին անցավ: Իր եղբորը ՝ Վասակին , [[Գուս]]ի նահանգապետ կարգեց և նույն նահանգի գյուղերից մեկը նրա անունով կոչեց ( Մինիեթ ան-Նասիք ):

== Վահրամ Պահլավունին՝ դավադրության զոհ ==
== Վահրամ Պահլավունին՝ դավադրության զոհ ==
[[Պատկեր:Al-Azhar (inside) 2006.jpg|մինի|Ալ Ազհար մզկիթ-համալսարանը Կահիրեում]]
[[Պատկեր:Juyushi Mosque,Cairo.jpg|մինի|աջից|Ջույուշի մզկիթը Կահիրեում]]
[[Պատկեր:Juyushi Mosque,Cairo.jpg|մինի|աջից|Ջույուշի մզկիթը Կահիրեում]]
Արաբ մատենագիրները գրում են , որ Եգիպտոսում բնակություն հաստատած հայ գաղթականները բռնություն են գործադրում [[արաբ]]ների վրա և [[մուսուլման]]ները բողոք են ներկայացնում խալիֆին ՝ վեզիր Վահրամի և նրա ցեղակիցների դեմ: Չենք կարող ասել , թե ինչքանով է ճիշտ այս ամենը , բայց այն փաստը , որ հայերի շատացումը Եգիպտոսում Վահրամի հեռանկարների շուրջ կասկածներ առաջացրեց [[խալիֆայություն]]ում , անհերքելի է: Այս կասկածները ողբերգական ավարտ ունեցան Վահրամի համար , քանի որ մուսուլման ավագանին խալիֆի հրամանով դավադրություն պատրաստեց Վահրամին տապալելու և հայերին պետական պաշտոններից հեռացնելու համար: Դավադրությունը ղեկավարեց Ղարբիյեի նահանգապետ [[Ռուստան բին Վալախշ]]ը , որը իր շուրջը հավաքելով երեսուն հազար կամավոր ՝ արշավեց դեպի Կահիրե:

18:05, 16 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Բահրամ ալ Էրմենի
Վեզիր
Ֆաթիմյան խալիֆայություն
Իշխանություն1135-1141
ԾննդավայրԱրևմտյան Հայաստան
Մահացել է՝1141
ԱզգությունՀայ
ՏոհմՊահլավունի
Վեզիր
Հավատքքրիստոնեություն[1]

Վահրամ Պահլավունի կամ Բահրամ ալ Էրմենի, Ֆաթիմյան խալիֆայության հայազգի վեզիր ( 1135-1141 ):

Մինչվեզիրյան շրջանը

Կահիրեի քարտեզը ( 1200 թվական )

Ֆաթիմյան խալիֆայության շրջանի արաբական մատենագրության էջերում իր արկածային կյանքով աչքի է ընկել հայազգի վեզիր Բահրամ ալ Էրմենին կամ Վահրամ Պահլավունին: Վահրամը Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի քեռորդին էր և Ներսես Շնորհալու հորեղբայրը:Նա ծնվել է Այնթաբի մոտ Թլպաշալ կամ Թելլ Բաշիր կոչված քաղաքում և ուներ երեք եղբայր ՝ Գրիգորիս , Ապիրտատ և Վասակ: 1074թվականին Գրիգոր Վկայասերը այցելում է Եգիպտոս և հաջորդ տարի Վահրամի եղբորը ՝ Գրիգորիսին եպիսկոպոս է կարգում Եգիպտոսի հայ գաղութի վրա: Ենթադրվում է ,որ հենց այս ժամանակ Վահրամն էլ է տեղափոխվել Եգիպտոս ,երբ վարչության ղեկը գտնվում էր Բադր ալ Ջամալիի ձեռքում: Ենթադրվում է , որ հենց այդ ժամանակ էլ մտել է պետական ծառայության և հետզհետե հաջողությունների հասնելով՝ դարձել է Ղարբիյե նահանգի նահանգապետ:

Վահրամ Պահլավունին ՝ վեզիր

Եգիպտոսի խալիֆա Հաֆըզը ցանկանում էր երկիրը անձամբ ղեկավարել և հենց այդ պատճառով էլ խռովություններ են սկսվում , անկարգություններ հաջորդում են իրար , նույնիսկ խալիֆայի դեմ ապստամբում է իր որդին: Վահրամը օգտվելով առիթից 1135թվականին իր զինված ուժերի գլուխն անցած պաշարում է Կահիրեն ՝ պահանջելով իրեն հանձնել վեզիրի պաշտոնը: Պետության ավագանին փորձեց արգելք հանդիսանալ , սակայն Հաֆըզ խալիֆը տեղի տվեց և վեզիր կարգեց Վահրամին: Վեզիրի պաշտոնը ստանձնելուց հետո ՝ Վահրամը երկրում կարգ ու կանոն հաստատելու և վարչական մեքենան կանոնավորելու աշխատանքին անցավ: Իր եղբորը ՝ Վասակին , Գուսի նահանգապետ կարգեց և նույն նահանգի գյուղերից մեկը նրա անունով կոչեց ( Մինիեթ ան-Նասիք ):

Վահրամ Պահլավունին՝ դավադրության զոհ

Ալ Ազհար մզկիթ-համալսարանը Կահիրեում
Ջույուշի մզկիթը Կահիրեում

Արաբ մատենագիրները գրում են , որ Եգիպտոսում բնակություն հաստատած հայ գաղթականները բռնություն են գործադրում արաբների վրա և մուսուլմանները բողոք են ներկայացնում խալիֆին ՝ վեզիր Վահրամի և նրա ցեղակիցների դեմ: Չենք կարող ասել , թե ինչքանով է ճիշտ այս ամենը , բայց այն փաստը , որ հայերի շատացումը Եգիպտոսում Վահրամի հեռանկարների շուրջ կասկածներ առաջացրեց խալիֆայությունում , անհերքելի է: Այս կասկածները ողբերգական ավարտ ունեցան Վահրամի համար , քանի որ մուսուլման ավագանին խալիֆի հրամանով դավադրություն պատրաստեց Վահրամին տապալելու և հայերին պետական պաշտոններից հեռացնելու համար: Դավադրությունը ղեկավարեց Ղարբիյեի նահանգապետ Ռուստան բին Վալախշը , որը իր շուրջը հավաքելով երեսուն հազար կամավոր ՝ արշավեց դեպի Կահիրե: Վահրամը , այս ամենի մասին տեղյակ լինելով , իր հայկական զորագնդերը միացրեց պետական բանակին: Հասնելով ռազմադաշտ , երբ Վահրամը ցանականում էր վճռական հարված հասցնել ապստամբ ուժերին , հանկարծ իր բանակի մուսուլման զինվորները անցան հակառակորդի կողմը: Այս անսպասելի փոփոխության պատճառով Վահրամը ստիպված եղավ հրաժարվել վեզիրի պաշտոնից , ապա տեղափոխվեց Կիլիկիա , հետո ամիրապետի թույլտվությունը ստանալով վերադարձավ Եգիպտոս և, անցնելով Ճերմակ վանք, հոգևորականի սքեմ հագավ:

Վահրամի վերադարձը և մահը

Ալ Հաքիմի մզկիթը

Վահրամի հեռանալուց հետո Կահիրեում հայերի վիճակը բարդացավ: Վալաշխը անմիջապես յուրացրեց վեզիրի պաշտոնը և տեղի բնակչությանը հայերի դեմ լարեց: Նրա դրդմամբ ճնշվեցին Հուսեյնիյե թաղամասի հայերը , կողոպտվեցին հայաբնակ թաղամասերը , քանդվեցին հայկական վանքերն ու եկեղեցիները: Ինչպես նաև Վահրամի եղբոր գերեզմանը պղծեցին , ով հայոց պատրիարք էր եղել , իսկ մյուս եղբոր ՝ Վասակի ոտքերից սատկած շուն կապեցին և նետեցին աղբարկղի մեջ: Եղբոր սպանությունից հետո Վահրամը հասավ Գուս և ավերեց քաղաքը: Վալաշխը պետական պաշտոններից հեռացրեց հայերին և նրանց փոխարեն պաշտոններ տվեց իր ապիկար կուսակիցներին , նրա վարած քաղաքականության պատճառով խանգարվեց վարչության մեքենան և այս ամենը զայրացրին խալիֆային և տեղի տվեցին ժողովրդի դժգոհությանը: Խալիֆը զգալով , որ սխալ է գործել Վահրամին վեզիրի պաշտոնից հեռացնելով , նա որոշեց ամեն գնով ետ բերել Վահրամին: Բազում դիմումներից և խնդրանքներից հետո Վահրամը վերադարձավ վեզիրի պաշտոնին: Նա իր անհաշտ հակառակորդ Վալաշխին տապալեց և խաղաղությամբ վարեց վեզիրի պաշտոնը մինչև 1141թվականը ՝ իր մահը: Վահրամի մահը ծանր է տարել նաև խալիֆան , որի հրամանով երեք օր փակվեցին կառավարական վայրերը: Ապա կանչել տվեց հայոց պատրիարքին և հուղարկավորության պատրաստություններ տեսավ: Կեսօրվա աղոթքին պալատից դուրս հանվեց Վահրամի դագաղը , որը շրջապատված էր քրիստոնյաներով: Հուղարկավորությանն ներկա էին նաև Շարիֆները՝ մարգարեից սերած ազնվականները, Հաֆըզ խալիֆան ՝ ջորի հեծած, և շատ ու շատերը ՝ քրիստոնյա , թե մուսուլման: Վահրամը թաղվել է Կահիրեի Դեյր ալ Խանդակ (Խրամատի վանք) կոչված հայկական վանքում:

Ինչպես նշվեց , որ հակառակորդների կողմից հայ վեզիրի դեմ պատրաստված դավադրության թելադրողն է եղել հենց ինքն Հաֆըզ խալիֆան: Եվ այդ դավադրության պատճառը մենք կարող ենք հասկանալ խալիֆի պաշտոնագրերից: Քանի որ Վահրամը վեզիրի պաշտոնը ստանձնելուց հետո խրախուսել էր հայերի ներգաղթը Եգիպտոս, Կահիրեում և այլ գավառներում մոտավորապես 2 հազար հայերի պետական պաշտոնների էր նշանակել և զուտ հայերից կազմված բանակ էր ստեղծել Կահիրեում: Կարող ենք ասել և այդպես էլ կա , որ պետական մեքենան կարգավորելու և հավանական ապստամբությունները ճնշելու համար վստահելի և իրեն հավատարիմ տարրեր էին հարկավոր , քանի որ սուդանցի , թուրք և այլ օտարազգի տարրերը վստահելի հենարան չէին նրա համար , այդ պատճառով նա ստեղծեց զուտ հայերից բաղկացած բանակ:Ուրեմն ո՞րն է այն սատանայական խորհուրդն , որ խալիֆան վերագրում է Վահրամին և որի մասին ակնարկում է Սիցիլիայի քրիստոնյա թագավորին ուղղված իր պաշտոնագրում: Հավանաբար խալիֆը մտածում էր , որ Վահրամը նպատակ ուներ տապալելու Ֆաթիմյան խալիֆայությունը և Եգիպտոսում զուտ հայկական իշխանություն հաստատել: Չնայած Վահրամը այսպիսի ծրագիր իրականացնելու համար բոլոր նախադրյալները ունեցել է , սակայն մենք չենք կարող հայազգի վեզիրին նման մտադրություն վերագրել . նախ , քանի որ ոչ մի պատմագրի մոտ այսպիսի մեղադրանքի չենք հանդիպում Վահրամին ուղղված, և բացի դա , հատնի է , որ Թելլ Բաշիր հեռանալուց հետո ոչ միայն Եգիպտոս վերադարձավ , այլև մինչև իր մահը վայելեց խալիֆի հարգանքն ու սերը: Բանն այն է , որ Վահրամի բարենորոգչական ձեռնարկումները դուր չեկան մի շարք ավագանիների և նրանք օրինասեր հային տապալելու համար դիմեցին անազնիվ միջոցների ՝ առասպելներ հորինեցին նրա մասին և մի պահ խալիֆին էլ կարողացան մոլորեցնել: Իսկ ինչ վերաբերում է Սիցիլիայի թագավորին ուղղված խալիֆայական պաշտոնագրին , այն ուղղակի գրի առնված անարդար ամբաստանագիր է , որի մասին վկայում են պաշտոնանկությունից հետո Վահրամին շռայլված պատիվները և նրա մահվան առթիվ կատարված արքայավայել հուղարկավորությունը:

Աղբյուրներ

  • Գևորգ Մսրյան Ականավոր հայերը Եգիպտոսում ( արևմտահայերեն )
  1. The Fatimid Vizierate (979-1172)Berlin: 1990. — P. 169. — ISBN 3-922968-82-1