«Որովայնամզի բորբոքում»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «'''Որովայնազմի բորբոքում''', պերիտոնիտ, զարգանում է որովայնի որևէ օրգանի հիվանդության, վնասվածքի...»: |
ավելացվեց Կատեգորիա:Պերիտոնիտ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 2. | Տող 2. | ||
{{ՀՍՀ}} |
{{ՀՍՀ}} |
||
[[Կատեգորիա:Պերիտոնիտ]] |
10:51, 14 Օգոստոսի 2014-ի տարբերակ
Որովայնազմի բորբոքում, պերիտոնիտ, զարգանում է որովայնի որևէ օրգանի հիվանդության, վնասվածքի և վիրաբուժական միջամտության բարդության, երբեմն՝ ախտաբանական առաջնային օջախից վարակի տարածման հետևանքով։ Պատճառներն են՝ որդանման ելունի սուր բորբոքումը, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցի ծակվելը, աղիքների անանցանելիությունը, վնասվածքների ու վիրավորումների ժամանակ որովաքսամզի ամբողջականության խախտումը ևն։ Հարուցիչներն են կոկերը և աղիքային ցուպիկը։ Ըստ պրոցեսի տարածվածության որովայնազմի բորբոքումը լինում է սահմանափակ և տարածուն, ըստ ընթացքի՝ սուր և քրոնիկական, ըստ արտաքիրտի բնույթի՝ շճային, թարախային, ֆիբրինային, նեխական։ Սուր տարածուն որովայնիզմի բորբոքումը բնորոշվում է արագ զարգացող ծանր ընթացքով, հաճախ պատճառ դառնում մահացության։ Սուր սահմանափակ որովայնազմի բորբոքման դեպքում առաջանում են որովայնամզի կպումներ։ Բորբոքային օջախի շրջանում լինում են ցավեր, տեղային փքվածություն և որովայնի մկանների լարում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |