«Գրիգոր Չալիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «ՉԱԼԻԿՅԱՆ Գրիգոր Սարգսի (ծնվել է 25․8․ 1920 թվականին, Իզմիթ, Թուրքիա), հայ սովետական դերասան, ռեժիսոր,...»:
(Տարբերություն չկա)

09:30, 13 Օգոստոսի 2014-ի տարբերակ

ՉԱԼԻԿՅԱՆ Գրիգոր Սարգսի (ծնվել է 25․8․ 1920 թվականին, Իզմիթ, Թուրքիա), հայ սովետական դերասան, ռեժիսոր, գրող, ասմունքող։ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977)։ 1953-ին ավարտել է Երեանի գեղարվես¬ տաթատերական ինստ-ը։ Աշխատել է Աշ¬ տարակի (1940—46), Երեանի պատանի հանդիսատեսի (1946—53), Սունդուկյա- նի անվ․ (1953—59) թատրոններում։ 1959-ից աշխատում է Հայաստանի հե¬ ռուստատեսության և ռադիոհաղորդում¬ ների պետ․ կոմիտեում (ֆոնդային դրա¬ մատիկ․ հաղորդումների բաժնի վարիչ և գլխ․ ռեժիսոր)։ Հայկ․ ռադիոթատրոնի նախաձեռնողներից է։ Չ-ի ռադիոբեմա¬ դրություններից են՝ Հ․ Քոչարի «Կարոտ», «Նահապետը», Ֆ․ Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը», Կ․ Զարյանի «Նավը լե- ռան վրա», Շանթի «Հին աստվածներ», Մ․ Գալշոյանի «Կանչը»։ Լույս են տեսել «Բաբախումներ» (1954), «Իմ սիրտը» (1958), «Խաղաղ ափեր» (1964) բանաստեղ¬ ծությունների և «Սպիտակ կատու» (1981) պիեսների ժողովածուները։ Տարբեր թատ¬ րոններում բեմադրվել են Չ-ի «Երագիկ» (1957), «Սարսեցի փեսան» (1966), «Մենք, նրանք և մյուսները» (1970), «Հայր Տո- նապետի մենախոսությունը» (1976, Հ․Մել- քոնյանի հետ), հեռուստատեսությամբ՝ «Ծաղկած խնձորենիների ձմեռը» (1980) և այլ պիեսներ։ Դերերից են՝ Աբովյան (Դ․ Գագազյանի «Խաչատուր Աբովյան»), Նեզնամով (Ա․ Օստրովսկու «Անմեղ մե¬ ղավորներ»), ժան Վալժան («Թշվառներ», ըստ Վ․ Հյուգոյի)։