«Լոբի»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 53. | Տող 53. | ||
Թուրմը եւ եփուկը կիրառում են աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, ռեւմատիզմի, երիկամների եւ միզապարկի բորբոքումների, սրտային կամ երիկամային բնույթի այտուցների, շաքարային դիաբետի թեթեւ ընթացքի, պանկրեատիտի դեպքում։ |
Թուրմը եւ եփուկը կիրառում են աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, ռեւմատիզմի, երիկամների եւ միզապարկի բորբոքումների, սրտային կամ երիկամային բնույթի այտուցների, շաքարային դիաբետի թեթեւ ընթացքի, պանկրեատիտի դեպքում։ |
||
== Զգուշացում == |
== Զգուշացում == |
||
Լոբին պետք է սահմանափակել հոդատապի, նեֆրիտի, ստամոքսաբորբի, խոլեցիստիտի, կոլիտի, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցերի դեպքում։ Հատիկը պարունակում է բարդ շաքարներ, որոնք չեն մարսվում մարդու օրգանիզմում։ Որպես դիետիկ սննդահումք` կարող են դիտվել միայն նախապես 8-10 ժամ ջրում թրջված հատիկները։ Կարելի է նաեւ եփել, մեկ ժամ թրմել, քամել։ Ջուրը պիտանի չէ խմելու կամ այլ ուտեստ պատրաստելու համար։ |
|||
== Արտադրությունը == |
== Արտադրությունը == |
04:33, 13 Օգոստոսի 2014-ի տարբերակ
Լոբի | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Phaseolus vulgaris | ||
Հատուկ պահպանություն | ||
|
Լոբի (Phaseolus vulgaris), ընդավորների ընտանիքին (Leguminosae) պատկանող խոտանման ցողուններով բույս։ Ըստ թփի ձևի՝ լոբին կարող է լինել փաթաթվող և թփային։
Մեծ տեղ է գրավում սննդի գործում ինչպես հատիկների, այնպես էլ կանաչ ունդերի գործածությամբ։ Լոբին մշակում են հատիկ և կանաչ լոբի ստանալու համար։
Սպիտակուցային նյութերով լոբու հատիկները մոտենում են մսին։ Լոբու հատիկների մեջ սպիտակուցները կազմում են 20-22% (մսում՝ 20-23%)։ Կանաչ լոբու մեջ սպիտակուցները 6-7% են։ Բացի այդ լոբին պարունակում է մոտ 2% ճարպ և, վերջապես, վիտամիններ ու մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ հանքային աղեր։
Անդրկովկասի ժողովուրդների սննդի մեջ լոբին կարևոր տեղ է գրավում և օգտագործվում է հատիկ և կանաչ ունդերի եփած և թթու դրած ձևով։ Լոբին արժեքավոր հումք է նաև պահածոների արդյունաբերության համար։
Լոբին համարվում է ԱՄՆ ազգագրական գրականության մեջ արմատավորված «Երեք քույրերից»՝ բնիկ հնդկացիների մոտ տարածված երեք գլխավոր մշակաբույսերից մեկն է։ Մյուս երկուսն են դդումը և մաիսը։
Պատմական տեղեկություններ
Լոբին Կենտրոնական և Հարավային Ամերիկայի հողագործության գլխավոր բույսերից մեկն է, համարվում է աշխարհի հնագույն մշակաբույսերից մեկը։
Լոբին ևրոպա է բերվել Կոլումբոսի երկրորդ ճանապարհորդությունից հետո։
Սկզբնական շրջանում ևրոպացիներն այն աճեցնում էին որպես դեկորատիվ բույս և միայն XVII դարի վերջում լոբին լայն տարածում ստացավ որպես բանջարանոցային մշակաբույս։
Քիմիական բաղադրությունը
Լոբու հատիկները պարունակում են մինչև 31 %-ի հասնող սպիտակուցներ, 40–60% ածխաջրեր, մինչև 3.6% ճարպեր, կալիում, ֆոսֆոր, սելեն, մոլիբդեն, պղինձ և ցինկ, ամինաթթուներ, օրգանական թթուներ, ինչպես նաև վիտամիններ՝ B6, B1, B5 և ասկորբինաթթու։ Բույսի տարբեր մասերը պարունակում են յոդ, քրոմ, ծծումբ, կոբալտ, նիկել, կրեմնիում, պղինձ, երկաթ։
Բուժական հատկությունները
Բուժիչ նպատակներով մթերում են ծաղիկները եւ արդեն հասունացած պտղի պատիճը։ Ծաղկաբաժակի թերթիկները ձուլված են խողովակի ձեւով, դա է պատճառը, որ մեղուն դժվարանում է հասնել ծաղկահյութին։ Այնուամենայնիվ երկար կնճիթիկ ունեցող հայկական դեղին մեղուն կարողանում է ծակել ծաղկաթերթերը։ Ծաղիկը չորացնում են բաց ծածկի տակ։ Ունի տարրալուծող, արյունը մաքրող հատկություն։ Պատիճը չորացնում են արեւի տակ, պարունակում է հակադիաբետիկ նյութ (արգինին)։
Թուրմը եւ եփուկը կիրառում են աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, ռեւմատիզմի, երիկամների եւ միզապարկի բորբոքումների, սրտային կամ երիկամային բնույթի այտուցների, շաքարային դիաբետի թեթեւ ընթացքի, պանկրեատիտի դեպքում։
Զգուշացում
Լոբին պետք է սահմանափակել հոդատապի, նեֆրիտի, ստամոքսաբորբի, խոլեցիստիտի, կոլիտի, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցերի դեպքում։ Հատիկը պարունակում է բարդ շաքարներ, որոնք չեն մարսվում մարդու օրգանիզմում։ Որպես դիետիկ սննդահումք` կարող են դիտվել միայն նախապես 8-10 ժամ ջրում թրջված հատիկները։ Կարելի է նաեւ եփել, մեկ ժամ թրմել, քամել։ Ջուրը պիտանի չէ խմելու կամ այլ ուտեստ պատրաստելու համար։
Արտադրությունը
|
|