«Շախսեյ-վախսեյ»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «Շախսեյ-վախսեյ (պարսկական Շա՜հ Հուսեյն, վա՜խ Հուսեյն ողբից), շիա մահմեդականների մոլեռանդ ողբահա...»: |
(Տարբերություն չկա)
|
12:11, 4 Օգոստոսի 2014-ի տարբերակ
Շախսեյ-վախսեյ (պարսկական Շա՜հ Հուսեյն, վա՜խ Հուսեյն ողբից), շիա մահմեդականների մոլեռանդ ողբահանդես՝ նվիրված Հուսեյն իմամի հիշատակին։ Նշվում է հիջրեթի մուհառմա ամսի 10-ին (680-ի այդ օրը Օմայան զորքերի դեմ Քերբելայի մարտում նահատակվել է Հուսեյնը՝ Ալի խալիֆայի որդին)։ Շախսեյ-վախսեյի թատերայնացված արարողությունների ժամանակ (2—3 օր) ներկայացվում են Հուսեյնի կյանքի ու նահատակման պատկերներ, մոլեռանդ հավատացյալներն իրենց խոշտանգում են սրերով, դաշույններով, խարազանում ծանր շղթաներով ևն։ 14-րդ դարից նշվում է պաշտոնապես։ Հետադեմ իշխանություններն ու հոգևորականները Շախսեյ-վախսեյի վայրենի սովորույթը օգտագործել են հավատացյալների մեջ կրոն, մոլեռանդություն և այլադավան ժողովուրդների դեմ թշնամանքներ բորբոքելու համար։ Շախսեյ-վախսեյը պահպանվում է Իրանում և այլուր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |