«Նոր քարի դար»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
հեռացվել է Կատեգորիա:Նեոլիթ ՀոթՔաթ գործիքով
Տող 6. Տող 6.
Ըստ նորագույն տվյալների՝ [[Մերձավոր Արևելք]]ում հնագույն երկրագործականանասնապահական [[Մշակույթ|մշակույթի]] սկիզբը հասնում է մ․թ․ա․ VIII—VII հազարամյակները ([[Երիքով]]ը՝ [[Պաղեստին]]ում, [[Ջարմո]]ն՝ [[Հյուսիս-Արևելյան Միջագետք]]ում, [[Չաթա-Տույուկ]]ը՝ [[Փոքր Ասիա]]յում ևն)։ [[Եվրոպա]]յում Նեոլիթյան մշակույթը զարգացել է [[Մերձավոր Արևելք]]ի և [[Միջերկրական ծով|Միջերկրա]]ծովային մշակույթի զգալի ազդեցությամբ, այդ երկրամասերից Եվրոպա են թափանցել մի շարք մշակովի բույսեր, ընտանի կենդանիների տեսակներ և այլն։ Հայաստանի տարածքում Նեոլիթյան կայաններ ու բնակավայրեր են հայտնաբերվել [[Թալին|Թալինի շրջան]]ում ([[Զաղաներ]], [[Արեգունի բլուր]], [[Բառոժ]] և այլն) և [[Արարատյան դաշտ]]ում ([[Կղզյակ բլուր]], [[Մաշտոցի բլուր]], [[Տերտերի ձոր]] և այլն)։ Գտնվել են քարե ([[Օբսիդիան|օբսիդիան]], [[որձաքար]] և այլն) պրիզմայաձև միջուկներ, [[դանակներ]], հղկված, գայլիկոնված կոթատեղի փորվածքով [[կացին]]ներ, [[մուրճ]]եր, [[գուրզեր|գուրզ]]եր, [[բրիչ]]ներ, [[աղորիք |աղորիք]]ներ,[[սանդ]]եր, [[մանգաղ]]ներ, [[նետասլաք]]ներ, ոսկրե ասեղներ, ուլունքներ, իլիկի գլուխներ են։

{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Նեոլիթ]]

08:32, 3 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Նեոլիթյան գործիքներ կացիններ, կտրիչներ, հղկելու գործիքներ

Նոր քարի դար կամ Նեոլիթ (հուն․՝ νέος , նեոս՝ նոր, և հուն․՝ λίθος , լիթոս՝ քար), քարի դարի վերջին դարաշրջանը։ հաջորդել է մեզոլիթին։

Նեոլիթի սկիզբը բնութագրվում է քարե և ոսկրե հղկված գործիքների օգտագործմամբ, խեցեգործության և երկրագործության առաջացմամբ, վերջը՝ վաղ մետաղամշակությամբ (էնեոլիթի սկզբնավորմամբ)։ Նեոլիթյան մարդիկ, զարգացած հավաքչական, որսորդական և ձկնորսական յուրացնող տնտեսությանը զուգահեռ, սկսել են զբաղվել արտադրող տնտեսությամբ՝ նստակյաց երկրագործությամբ (ցորենի, գարու, ոսպի և այլ բույսերի մշակությամբ), կենդանիների (շուն, այծ, ոչխար, խոզ, ավելի ուշ՝ խոշոր եղջերավոր անասուններ) ընտելացմամբ և բուծմամբ։ Արմատավորվել և զարգացել է մանածագործությունը, հյուսելը։ Մայրիշխանությունը հասել է իր ծաղկմանը և աստիճանաբար տեղի տվել հայրիշխանությանը։ Զգալիորեն աճել է բնակչությունը, աստիճանաբար կազմավորվել են ցեղախմբերը, ձևավորվել ցեղային լեզուները։ հասարակության կյանքում կատարված այդ արմատական փոփոխություններն ընդունված է անվանել «նեոլիթյան հեղափոխություն» (անգլիացի հնագետ Գ․ Չայլդի հետևությամբ)՝ որպես մարդկության պատմության մեջ առաջին տնտ․ հեղաշրջում։

Ըստ նորագույն տվյալների՝ Մերձավոր Արևելքում հնագույն երկրագործականանասնապահական մշակույթի սկիզբը հասնում է մ․թ․ա․ VIII—VII հազարամյակները (Երիքովը՝ Պաղեստինում, Ջարմոն՝ Հյուսիս-Արևելյան Միջագետքում, Չաթա-Տույուկը՝ Փոքր Ասիայում ևն)։ Եվրոպայում Նեոլիթյան մշակույթը զարգացել է Մերձավոր Արևելքի և Միջերկրածովային մշակույթի զգալի ազդեցությամբ, այդ երկրամասերից Եվրոպա են թափանցել մի շարք մշակովի բույսեր, ընտանի կենդանիների տեսակներ և այլն։ Հայաստանի տարածքում Նեոլիթյան կայաններ ու բնակավայրեր են հայտնաբերվել Թալինի շրջանում (Զաղաներ, Արեգունի բլուր, Բառոժ և այլն) և Արարատյան դաշտում (Կղզյակ բլուր, Մաշտոցի բլուր, Տերտերի ձոր և այլն)։ Գտնվել են քարե (օբսիդիան, որձաքար և այլն) պրիզմայաձև միջուկներ, դանակներ, հղկված, գայլիկոնված կոթատեղի փորվածքով կացիններ, մուրճեր, գուրզեր, բրիչներ, աղորիքներ,սանդեր, մանգաղներ, նետասլաքներ, ոսկրե ասեղներ, ուլունքներ, իլիկի գլուխներ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։