«Աբու Թամմամ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 17. Տող 17.
[[Արաբներ|Արաբները]] շփվեցին այլ ժողովուրդների հետ, ծանոթացան նոր մշակույթի ու քաղաքակրթության հետ և չէին կարող չկրել դրանց ազդեցությունը(հիմնականում պարսկական և հունական): Այս պայմաններում անմասն չէր կարող մնալ պոեզիան: Եվ որպեսզի արաբները չմոռանան իրենց ավանդույթները և չկորցնեն իրենց դիմագիծը, առաջ եկավ «Վերադարձ դեպի հնություն» շարժումը: Անհրաժեշտ էր ստեղծագործել դասական կասիդայի սահմաններում,պահպանել կառուցվածքը:Սակայն ,շատ հաճախ, այս ուղղության ներկայացուցիչների բանաստեղծությունները ինչ-որ առումով կեղծ էին, քանի որ նրանք չէին կարող ստեղծագործել բեդվինի նման, նրանք չունեին բեդվինի հոգեբանությունը, որովհետև ապրում էին քաղաքներում: Եվ նրանց նկարագրությունները անապատի,ուղտի,բեդվինուհու և այլնի մասին կեղծ էին:
[[Արաբներ|Արաբները]] շփվեցին այլ ժողովուրդների հետ, ծանոթացան նոր մշակույթի ու քաղաքակրթության հետ և չէին կարող չկրել դրանց ազդեցությունը(հիմնականում պարսկական և հունական): Այս պայմաններում անմասն չէր կարող մնալ պոեզիան: Եվ որպեսզի արաբները չմոռանան իրենց ավանդույթները և չկորցնեն իրենց դիմագիծը, առաջ եկավ «Վերադարձ դեպի հնություն» շարժումը: Անհրաժեշտ էր ստեղծագործել դասական կասիդայի սահմաններում,պահպանել կառուցվածքը:Սակայն ,շատ հաճախ, այս ուղղության ներկայացուցիչների բանաստեղծությունները ինչ-որ առումով կեղծ էին, քանի որ նրանք չէին կարող ստեղծագործել բեդվինի նման, նրանք չունեին բեդվինի հոգեբանությունը, որովհետև ապրում էին քաղաքներում: Եվ նրանց նկարագրությունները անապատի,ուղտի,բեդվինուհու և այլնի մասին կեղծ էին:


Վերադարձ դեպի հնություն շարժման ականավոր ներկայացուցիչներից են '''Աբու Թամմամը''' և [[ալ-Բուհթուրի|ալ-Բուհթուրին]]:
«Վերադարձ դեպի հնություն» շարժման ականավոր ներկայացուցիչներից են '''Աբու Թամմամը''' և [[ալ-Բուհթուրի|ալ-Բուհթուրին]]:


Աբու Թամմամը ծնվել է [[Դամասկոս]]ի մոտ գտնվող [[Ջասիմ]] քաղաքում՝ [[հույն|հունական ծագմամբ]] [[Քրիստոնյա|քրիստոնեական]] ընտանիքում: Քաղաքում կանգնեցված է նրա արձանը: Մանկությունն անցկացրել է Դամասկոսում, որտեղ իր հայրը՝ Տադուսը, ուներ գինետուն: Հետագայում ապագա պոետը ընդունում է [[իսլամ]]: Իսլամ ընդունելուց հետո նա ամեն առիթով բացահայտ ընդգծում էր իր հավատարմությունը իսլամին և անգամ արաբական տոհմածառ է ստեղծում՝ ասելով, որ պատկանում է թայ ցեղին:
Աբու Թամմամը ծնվել է [[Դամասկոս]]ի մոտ գտնվող [[Ջասիմ]] քաղաքում՝ [[հույն|հունական ծագմամբ]] [[Քրիստոնյա|քրիստոնեական]] ընտանիքում: Քաղաքում կանգնեցված է նրա արձանը: Մանկությունն անցկացրել է Դամասկոսում, որտեղ իր հայրը՝ Տադուսը, ուներ գինետուն: Հետագայում ապագա պոետը ընդունում է [[իսլամ]]: Իսլամ ընդունելուց հետո նա ամեն առիթով բացահայտ ընդգծում էր իր հավատարմությունը իսլամին և անգամ արաբական տոհմածառ է ստեղծում՝ ասելով, որ պատկանում է թայ ցեղին:

11:45, 1 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Աբու Թամմամ
أبو تمام
Դիմանկար
(բանաստեղծ)
Ծնվել է804 / 188 հիջրա
ԾննդավայրՋասիմ
Մահացել է845 / 231 հիջրա
Մահվան վայրՄոսուլ
Քաղաքացիություն Աբասյան խալիֆայություն
Կրոնիսլամ
ԵրկերAl-ūḥšīāt? և Kitab al-Hamasah?
Մասնագիտությունբանաստեղծ

Աբու Թամմամ (804/806-845/846), ամբողջական անունը՝ արաբ․՝ حبيب بن أوس بن الحارث الطائي‎‎, (Հաբիբ իբն Ուս իբն ալ-Հարիս ալ-Տաի),արաբ ականավոր պոետ և բանասեր , արաբական անտալոգիաների ժանրի ստեղծողներից մեկը : Նրա կյանքի մասին բավականին ամբողջական տեղեկություն կա բանասեր և պատմաբան Աբու Բաքր աս-Սուլիի ( մահացել է 946 թվականին) «Տեղեկություններ Աբու Թամմամի մասին » աշխատության մեջ: Ինչպես նաև , նրա մասին տեղեկություններ կան հայտնի «Երգերի գրքում» :

Վերադարձ դեպի հնություն շարժումը

9-րդ դարից սկսվում է կլասիցիզմի և նեոկլասիցիզմի դարաշրջանը: Արաբ ուսումնասիրողները այն անվանում են «Հակազդեցության շարժում», իսկ հաճախ՝ պարզապես Աբբասյան 2-րդ ժամանակաշրջան: Այս շրջանի առանձնացման պատճառ է հանդիսացել այն հանգմանքը, որ 9-րդ դարից սկսվել էր արաբական սովորույթների նկատմամբ պաշտամունքի ձևավորումը: Սակայն սա չէր նշանակում նորի բացառում, որը պոեզիա էին ներմուծել նախորդ պոետները՝ նորացման շարժման ներկայացուցիչները (Աբու Նուվաս, Բաշշար իբն Բուրդ, Աբու-լ-Աթահիա): Այս շարժումը ճիշտ հասկանալու համար պետք է նախ հասկանալ քաղաքական և հասարակական իրավիճակը խալիֆայությունում այդ ժամանակաշրջանում. իշխանության գլուխ էին կանգնել Աբբասյանները, և նրանց օրոք տեղի ունեցան մեծ նվաճումներ, ընդլայնվեցին խալիֆայության սահմանները:

Արաբները շփվեցին այլ ժողովուրդների հետ, ծանոթացան նոր մշակույթի ու քաղաքակրթության հետ և չէին կարող չկրել դրանց ազդեցությունը(հիմնականում պարսկական և հունական): Այս պայմաններում անմասն չէր կարող մնալ պոեզիան: Եվ որպեսզի արաբները չմոռանան իրենց ավանդույթները և չկորցնեն իրենց դիմագիծը, առաջ եկավ «Վերադարձ դեպի հնություն» շարժումը: Անհրաժեշտ էր ստեղծագործել դասական կասիդայի սահմաններում,պահպանել կառուցվածքը:Սակայն ,շատ հաճախ, այս ուղղության ներկայացուցիչների բանաստեղծությունները ինչ-որ առումով կեղծ էին, քանի որ նրանք չէին կարող ստեղծագործել բեդվինի նման, նրանք չունեին բեդվինի հոգեբանությունը, որովհետև ապրում էին քաղաքներում: Եվ նրանց նկարագրությունները անապատի,ուղտի,բեդվինուհու և այլնի մասին կեղծ էին:

«Վերադարձ դեպի հնություն» շարժման ականավոր ներկայացուցիչներից են Աբու Թամմամը և ալ-Բուհթուրին:

Աբու Թամմամը ծնվել է Դամասկոսի մոտ գտնվող Ջասիմ քաղաքում՝ հունական ծագմամբ քրիստոնեական ընտանիքում: Քաղաքում կանգնեցված է նրա արձանը: Մանկությունն անցկացրել է Դամասկոսում, որտեղ իր հայրը՝ Տադուսը, ուներ գինետուն: Հետագայում ապագա պոետը ընդունում է իսլամ: Իսլամ ընդունելուց հետո նա ամեն առիթով բացահայտ ընդգծում էր իր հավատարմությունը իսլամին և անգամ արաբական տոհմածառ է ստեղծում՝ ասելով, որ պատկանում է թայ ցեղին:

Ստեղծագործություններ

Աբու Թամմամի արձանը Ջասիմում, այժմ՝ քանդված

Առաջին բանաստեղծական փորձերը հաջողության չեն հասել: Սակայն շուտով ալ-Մուտասիմ խալիֆը նրան հրավիրում է պալատ, և Աբու Թամմամը դառնում է պալատական ձոներգու: Ըստ աղբյուրների Աբու Թամմամը գոռոզ էր, սնափառ, շահամոլ, կոպիտ, մշտապես ընդգծում էր իր հավատարմությունը իսլամին ու արաբական ավանդույթներին,որի համար էլ սիրում էր հագնել բեդվինական հագուստ:Նախաիսլամական պոետների նման նա միշտ իր մոտ ռավի էր պահում լսարանի ծաղրից խուսափելու համար, քանզի շատ վատ ձայն ուներ : Նա թողել է տարբեր ժանրերի բազմաթիվ ստեղծագործություններ, հատկապես մադհեր( ձոներ նվիրված նշանավոր ազդեցիկ մարդկանց,արաբերեն՝مدح): Նա հայտարարում էր. «Ես գովերգում եմ իմ ներբողներում ղեկավարներին ,բայց ոչ երբեք հասարակ մարդկանց» : Իր մադհերում Աբու Թամմամը չի մոռանում իր սեփական քաջագործությունների մասին: Այսինքն իր մադհերում կա նաև ֆախր (ինքնագովերգում): Նա ապրում էր քաղաքում և շատ աղոտ պատկերացում ուներ բեդվինական կյանքի և անապատի մասին , սակայն շատ վարպետորեն էր նկարագրում դրանք:Նրա ստեղծագործությունները ընթերցողին տանում են խոր անցյալ, գցում նրան հին բեդվիանական միջավայր: Աբու Թամմամի մադհերի շատ տողեր տեքստաբանորեն համարյա համընկնում են նախաիսլամական պոետների առանձին ստեղծագործությունների հետ: Չնայած հին ավանդույթին հետևելուն՝ Աբու Թամմամի պոեզիան, այնուամենայնիվ, նոր է ձևով, բառապաշարի հարստությամբ, պատկերավորման միջոցների բարդությամբ: Նա վերջապես հաղթահարեց կասիդայի բեյթերի անջատվածությունը և նրա կասիդաներն ավելի ամբողջական են ու իմաստներով ավելի կապակցված են մասերը: Հենց այս հատկանիշներով է, որ նա տարբերվում է իր ժամանակակից բանաստեղծներից: Աբու Թամմամը գրել է նաև ռիսաներ և հիջաներ, որոնք հիմնականում ավանդական են: Իր կասիդաներում կա նաև նասիբը ,որը հիմնականում գրված է, որովհետև դասական կասիդայի կառուցվածքն է պահանջում, որ բոլոր ժանրերը պետք է լինեն. նասիբ, վասֆ, մադհ, ֆախր: Աբու Թամմամին մեծ համբավ են բերել ոչ միայն կասիդաները, այլ նաև անտալոգիաները: Անգամ կարծիք կա, որ ուրիշի գործերը հավաքելու մեջ նա ավելի բարձր ճաշակ էր ցուցաբերում: Հետո արաբ բանասերները սկսեցին նրա օրինակով կազմել անտալոգիաներ: Մեծ հասած անտալոգիաներից հատկապես արժեքավոր է «Քիթաբ ալ-Խամասան»: Այն կազմված է մի քանի գլուխներից: Դրանում նա հավաքագրել է իսլամական վաղ շրջանի ու նախաիսլամական շրջանի տարբեր պատճառներով մոռացված 570 պոետների ստեղծագործություններից հատվածներ,որոնք դասակարգված են ժանրերով: Առաջին գլխում պատմվում է արաբների սխրագործությունների մասին: Սա ամենից մեծ գլուխն է: Այնուհետև մյուս գլուխներն են, որտեղ կան հիջաներ, ռիսաներ, մադհեր:


Արտաքին հղումներ