«Խոսե Դավիդ Սիկեյրոս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 10. Տող 10.
[[Կատեգորիա:1974 մահեր]]
[[Կատեգորիա:1974 մահեր]]
[[Կատեգորիա:Դեկտեմբերի 29 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Դեկտեմբերի 29 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Հունվարի 6 մահեր]]

19:48, 29 Հուլիսի 2014-ի տարբերակ

Սիկեյրոսի «Նոր դեմոկրատիան» պանոն

Խոսե Դավիդ Սիկեյրոս, իսկականը` Ալֆարո Սիկեյրոս (իսպ.՝ Alfaro Siqueiros) (դեկտեմբերի 29, 1898, Չիուաուա - հունվարի 6, 1974, Կուերնավակա), մեքսիկացի նկարիչ, մեքսիկական մոնումենտալ գեղանկարչության դպրոցի հիմնադիրներից, հասարակական գործիչ։ Սովորել է Մեխիկոյի գեղարվեստի ակադեմիայում(1911) և Սանտա-Անիտա դպրոցում(1913)։ 1911 թվականից մասնակցել է հեղափոխական շարժումների։1914-1918 թվականներին եղել է Վ. Կառանսայի բանակի սպա։ 1919-1922 թվականներին աշխատել է Ֆրանսիայում և Իսպանիայում,1921 թվականին Բարսելոնայում հրապարակել է «Հեղափոխական արվեստի մանիֆեստը»։ Հիմնադրել է «Տեխնիկայի և արվեստի աշխատողների հեղափոխական սինդիկատը», եղել է նրա գլխ. քարտուղարը(1923-1925)։ 1924 թվականից Մեքսիկայի կոմունիստական կուսակցության ղեկավարներից էր, «Էլ Մունդո» թերթի գլխավոր խմբագիրը։1920-ական թվականներին եղել է արհմիութենական ակտիվ գործիչ, Մեքսիկայի արհմիութենական միացյալ կոնֆեդերացիայի գլխ. քարտուղարը (1929-ից)։1930-ին ձերբակալվել է, 1931 թվականին աքսորվել Տասկո։ 1932-1934 թվականին և 1935-1936 թվականին աշխատել է ԱՄՆ-ում, Նյու Յորքում հիմնադրել փորձարարական արվեստանոց(1936)։ 1937-1939 թվականներին Իսպանիայի Հանրապետության սպա էր։ Լատինական Ամերիկայի երկրների մոնումենտալ գեղանկարչության զարգացմանը մեծապես նպաստել է Սիկեյրոսի գործունեությունը Արգենտինայում(1933), Չիլիում(1941-42),Կուբայում(1943) ։ 1927-ին, 1955-ին և 1972 թվականին այցելել է Մոսկվա (1972 թվականին` նաև Երևան)։ 1960 թվականին քաղականա գործունեության համար բանտարկվել է, 1964 թվականին ազատվել միջազգային հասարակական կարծիքի ազդեցությամբ։ ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ(1967), «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան մրցանակի դափնեկիր(1966)։ Հեղափոխական, կոմունիստական գաղափարայնությամբ տոգորված արվեստի համար մարտնչող Սիկեյրոսը իր կերպարներին հաղորդել է մեծ արտահայտչականություն, հզոր պլաստիկական ուժ` կիրառեկով մասսաների վրա գեղարվեստական ստեղծագործության ակտչվ ներգործության նոր սկղբունքներ։ Նա ստեղծել է մոնումենտալ կոմպոզիցիաներ,որոնցում կոնկրետ անձանց պատկերները զուգորդված են սոցիալ-պատմական ուժերի խորհրդանշական անձնավորումների հետ, օգտագործել դինամիկորեն կրճատված հեռանկարի էֆեկտներ, համարձակ փոխներգործության մեջ դնել երփնագիրն ու քանդակագործական ձևերը, կիրառել գեղարվեստական նոր նյութեր(սինթոտիկ ներկեր, հարթաքանդակային խեցե խճանկար և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։