«Տեղաճարակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Տեղաճարակ''', ''էնդեմիա (հունարեն ένδημος—տեղային, տեղի)'', տվյալ տարածքում որևէ վարակիչ հիվանդու...»:
(Տարբերություն չկա)

09:18, 28 Հուլիսի 2014-ի տարբերակ

Տեղաճարակ, էնդեմիա (հունարեն ένδημος—տեղային, տեղի), տվյալ տարածքում որևէ վարակիչ հիվանդության մշտական առկայությունը, որը պայմանավորված է բնական, կլիմայական, սոցիալ-տնտեսական և ժամանակավոր բնույթի մի շարք այլ գործոններով։ Տարբերում են իսկական և վիճակագրական տեղաճարակներ։ Իսկականի գոյությունը կախված է տեղանքի բնական պայմաններից, օրգանիզմին անհրաժեշտ որոշ նյութերի պակասից (օրինակ` տեղաճարակային խպիպ), վարակի աղբյուրի և փոխանցողի տարածման աշխարհագրական արեալից, ինչպես նաև հարուցիչի (մալարիայի, դեղին տենդի են) զարգացման համար անհրաժեշտ արտաքին միջավայրի պայմաններից։ Վիճակագրական տեղաճարակը վերաբերում է այն հիվանդություններին, որոնք ունեն համնդհանուր տարածում (որովայնային տիֆ, դիզենտերիա են)։ Պլանային հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ որոշ դեպքերում հնարավոր է վերացնել տվյալ տեղանքի տեղաճարակայնությունը։ Տեղաճարակային հիվանդությունների դեմ պայքարն ընդգրկում է բնակչության կյանքի պայմանների բարելավումը, պատվաստումները, վարակի բնական աղբյուրների և հարուցիչների ոչնչացումը, ինչպես նաև ջրի ֆտորացումը կամ յոդացումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։

Կենսագրություն Տեղաճարակ