2852
edits
չ (մանր մունր) |
չ (Fix URL prefix) |
||
Թանգարանում ցուցադրվում են ազգագրական բնույթի հավաքածուներ, որոնց մի մասը իրար հաջորդած սերունդների կողմից ստեղծված կիրառական արվեստի զարմանահրաշ նմուշներ են:
19-րդ դարի թանգարանային առարկաները լուսաբանում են Հայկական լեռնաշխարհի արևելյան մասի (Այսրկովակսի) խոշորագույն մշակութային կենտրոնի՝ Շուշիի բնակիչների կյանքը: Ցուցասրահների պատերին տեղադրված լուսանկարների և վերարտադրվածքների հավաքածուն շոշափելի են դարձնում այն դարաշրջանի քաղաքի մշակութային կյանքը: Հավաքվածուների մի մասը լուսաբանում են քաղաքի ողբերգական օրերը. 1920 թվականի մարտի 22-26-ը ադրբեջանա-թուրքական զավթիչների զորքերը հրդեհեցին և հիմնահատակ ոչնչացրին Շուշի քաղաքի զգալի մասը զբաղեցնող հայկական թաղամասերը: Քաղաքի բուն ազգաբնակչությունը՝ շուրջ 30 հազար հայ, բռնի տեղահանվեց, մոտ 7 հազարը՝ սպանվեց, իսկ շուրջ 2 հազարը բռնի մահմեդականցվեց:
Առանձին անկյունում ներկայացվում է 1992 թ. մայիսի 9-ին Շուշիի ազատագրման ռազմագործողությանը: Այստեղ տեղադրված է մարտերի պատմությունը լուսային էֆեկտներով ուղեկցող՝ «Հարսանիք լեռներում» ռազմագործողության մանրակերտը: Թանգարանը աշխատում է յուրաքանչյուր օր բացի կիրակի, ժամը 09:00-ից մինչև 17:00-ն: Թանգարանի մուտքը անվճար է:[
Հասցե՝ ք.Շուշի, Մեսրոպ Մաշտոցի փող., 32,
Հեռախոս՝ (+374 477 3 19 48)
|
edits