«Ղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 14. Տող 14.
== Ղատասացություն ==
== Ղատասացություն ==

'''Ղատ'''ասացությունը մանկական լեզվական արատ է, երբ նախադպրոցական տարիքի երեխաները ''ռ'' հնչյունի փոխարեն արտասանում են ''ղ''` ամա'''ղ''', '''ղ'''ետին, սա'''ղ'''նարան եւ այլն: Տարիք հետ, սովորաբար, [[դպրոց]]ական տարիքի մեջ մտնելուց հետո ինքնաբերաբար անցնում է:

'''Ղատ'''ասացությունը մանկական լեզվական արատ է, երբ նախադպրոցական տարիքի երեխաները ''ռ'' հնչյունի փոխարեն արտասանում են ''ղ''` ամա'''ղ''', '''ղ'''ետին, սա'''ղ'''նարան և այլն: Տարիք հետ, սովորաբար, [[դպրոց]]ական տարիքի մեջ մտնելուց հետո ինքնաբերաբար անցնում է:

== Ղատագրություն ==
== Ղատագրություն ==

00:24, 27 Հուլիսի 2014-ի տարբերակ

Հայերենի այբուբեն
Ա ա Ծ ծ Ջ ջ
Բ բ Կ կ Ռ ռ
Գ գ Հ հ Ս ս
Դ դ Ձ ձ Վ վ
Ե ե Ղ ղ Տ տ
Զ զ Ճ ճ Ր ր
Է է Մ մ Ց ց
Ը ը Յ յ Ւ ւ
Թ թ Ն ն Փ փ
Ժ ժ Շ շ Ք ք
Ի ի Ո ո և
Լ լ Չ չ Օ օ
Խ խ Պ պ Ֆ ֆ
Ղ ղ

Ղ, ղ, (անվանում՝ ղատ), հայկական այբուբենի 18-րդ տառը։ Թվային արժեքը` «90»։

Կրկնակ բաղաձայնները

Հայերենի կրկնակ ղ-ով գոյականներից են`

ուղղություն,

և, ընդհանրապես` ուղիղ արմատով կազմված գոյականներ`

ուղղորդում
ուղղափառություն
ուղղահավատ
ուղղագրություն եւ այլն:

Ղատասացություն

Ղատասացությունը մանկական լեզվական արատ է, երբ նախադպրոցական տարիքի երեխաները ռ հնչյունի փոխարեն արտասանում են ղ` ամաղ, ղետին, սաղնարան և այլն: Տարիք հետ, սովորաբար, դպրոցական տարիքի մեջ մտնելուց հետո ինքնաբերաբար անցնում է:

Ղատագրություն

Հայերենի ուղղագրության մեջ տարածված երեւույթ է, երբ օտար լեզուներից, հիմնականում` լատիներենից, հունարենից, եբրայերենից փոխառնված ինչպես հասարակ, այնպես և հատուկ անուններում լ հնչյունին փոխարինում է ղ-ն` Երուսաղեմ, սաղմոս, Նեղոս և այլն։

Unicode-ում ներկայացված է`

• մեծատառ` «Ղ». U+0542
• փոքրատառ` «ղ». U+0572

Ստեղծումը և ձևերը

Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 - 406 թվականներին տառակերտման սեփական սկզբունքով։ Միջնադարում օգտագործվել են «երկաթագիր», «գրչագիր», «նոտրգիր», «շղագիր» տառատեսակները։

Կազմված է երեք ուղղաձիգ տարրերից, ընդ որում կարճ տարրը տեղավորված է երկարի ձախ կողմում, հավասար բարձրությամբ, և իրար են միանում վերին ծայրերից, իսկ լայնը գտնվում է երկարի աջ կողմում, ստորին ծայրից ցած, և երկարի ստորին ծայրին է միանում իր վերին ծայրով՝ Ղ։ Ունի բոլոր հինգ տառատեսակները, որոնցում պահպանում է գծագրական իր յուրահատկությունը, համարյա առանց էական ձևափոխությունների։

• Գրչագիրը գրվում է երկու տողագծերի միջև ուղղաձիգ՝ Ղ, և թեթև աջ թեքված։
• Երկաթագիրը նույն գրչագիրն է, կարճի ու երկարի կոր նուրբով միացած՝ Ղ։ Օգտագործվել է նաև որպես գլխագիր։
• Բոլորգրում, շղագրում և նոտրգրում հաճախ կորցնում է լայնը։
• Ղ տառը նշանագրում է հայերենի ետնալեզվային շփական ձայնեղ բաղաձայն հնչյունը (հնչույթը)։ ժամանակակից արևելահայ գրական տարերակներում երբեմն խլանալով հնչում է խ (հաղթել-հախթէլ)։
• Ղ նշանակել է իննսուն ու իննսուներորդ, բյուրի նշանով՝ (’Ղ) իննսուն բյուր (900000)։ Արաբական թվանշանների գործածությունից հետո օգտագործվել է որպես քանակական և դասական թվական։ Այժմ գործածվում է միայն դասական թվականի արժեքով (Ղ-ինըսուներորդ)։