«Մարգար Սեդրակյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 19. Տող 19.


== Կենսագրությունը ==
== Կենսագրությունը ==
Վերապրել է [[Հայոց ցեղասպանություն]]ը, նախնական կրթությունը ստացել է մանկատանը: [[1930]] թ-ին ավարտել է [[Հայաստանի ազգային ագրարային համալսարան|Երևանի գյուղատնտեսական ինստիտուտ]]ը։
Վերապրել է [[Հայոց ցեղասպանություն]]ը, որին զոհ են գնացել ծնողները և ընտանիքի այլ անդամներ: Նախնական կրթությունը ստացել է մանկատանը: [[1930]] թ-ին ավարտել է [[Հայաստանի ազգային ագրարային համալսարան|Երևանի գյուղատնտեսական ինստիտուտ]]ը։


[[1927]] թ-ից աշխատել է [[կոնյակ]]ի արտադրության բնագավառում։ [[1935]] թվականից [[ԽՍՀՄ]] Համտեսի (դեգուստացիոն) կենտրոնական հանձնաժողովի անդամ էր։ [[1940]] թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է [[Երևանի կոնյակի գործարան]]ում՝ որպես գլխավոր ինժեներ-տեխնոլոգ։ 1940-1948 թթ-ին դասախոսել է [[Հայաստանի ազգային ագրարային համալսարան|Երևանի գյուղատնտեսական ինստիտուտ]]ում: 1940-ական թթ-ի վերջին ձերբակալվել է, ապա արտաքսվել [[Օդեսա]], որտեղ որոշ ժամանակ աշխատել է կոնյակի գործարանում:
[[1927]] թ-ից աշխատել է [[կոնյակ]]ի արտադրության բնագավառում։ [[1935]] թվականից [[ԽՍՀՄ]] Համտեսի (դեգուստացիոն) կենտրոնական հանձնաժողովի անդամ էր։ [[1940]] թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է [[Երևանի կոնյակի գործարան]]ում՝ որպես գլխավոր ինժեներ-տեխնոլոգ։ 1940-1948 թթ-ին դասախոսել է [[Հայաստանի ազգային ագրարային համալսարան|Երևանի գյուղատնտեսական ինստիտուտ]]ում: 1940-ական թթ-ի վերջին ձերբակալվել է, ապա արտաքսվել [[Օդեսա]], որտեղ որոշ ժամանակ աշխատել է կոնյակի գործարանում:

15:32, 24 Հուլիսի 2014-ի տարբերակ

Մարգար Սեդրակի Սեդրակյան
Դիմանկար
Ծնվել է31 մարտի 1907
ԾննդավայրԽառակոնիս, Արճակ գավառ,
Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1 հոկտեմբերի 1973
Մահվան վայրԵրևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունակադեմիկոս և ճարտարագետ-տեխնոլոգ
Պարգևներ և
մրցանակներ

| Սոցիալիստական Աշխատանքի Հերոս - 1971

Լենինի շքանշան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան «Պատվո Նշան» շքանշան
 Markar Sedrakyan Վիքիպահեստում

Սեդրակյան Մարգար Սեդրակի (մարտի 31, 1907 թ., Խառակոնիս, Արճակ գավառ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 1, 1973 թ., Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ) հայ կոնյակագործ, ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ (1961 թ.), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971 թ.)։

Կենսագրությունը

Վերապրել է Հայոց ցեղասպանությունը, որին զոհ են գնացել ծնողները և ընտանիքի այլ անդամներ: Նախնական կրթությունը ստացել է մանկատանը: 1930 թ-ին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։

1927 թ-ից աշխատել է կոնյակի արտադրության բնագավառում։ 1935 թվականից ԽՍՀՄ Համտեսի (դեգուստացիոն) կենտրոնական հանձնաժողովի անդամ էր։ 1940 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է Երևանի կոնյակի գործարանում՝ որպես գլխավոր ինժեներ-տեխնոլոգ։ 1940-1948 թթ-ին դասախոսել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում: 1940-ական թթ-ի վերջին ձերբակալվել է, ապա արտաքսվել Օդեսա, որտեղ որոշ ժամանակ աշխատել է կոնյակի գործարանում:

Սեդրակյանը ԽՍՀՄ-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրն է։ Ստեղծել է հետևյալ կոնյակները.

  • «Հոբելյանական» (1937 թ., ԽՍՀՄ-ում առաջին բաձրագույն որակի կոնյակը),
  • «Ընտիր» (1939 թ.),
  • «Հայաստան» (1940 թ.),
  • «Արտաշատ» (1941 թ.),
  • «Դվին» (1942 թ.),
  • «Երևան» (1947 թ.),
  • «Օդեսա» (1948 թ.),
  • «Ուկրաինա» (1949 թ.),
  • «Արարատ» (1955 թ.),
  • «Տոնական» (1957 թ.),
  • «40-ամյա» (1957 թ.),
  • «Ախթամար» (1967 թ.),
  • «Նաիրի» (1967 թ.),
  • «50-ամյա» (1967 թ.),
  • «Վասպուրական» (1977 թ.):

Մարգար Սեդրակյանի շնորհիվ Հայաստանում ընդարձակվեցին կոնյակագործության ծավալները, նոր տարածքներ հատկացվեցին խաղողի հումքի մշակման և մթերման համար: Նրա ստեղծած բարձր որակի կոնյակների շնորհիվ ամբողջ աշխարհը ճանաչեց, որ հայկական կոնյակը ֆրանսիականի արժանի մրցակից է:

1966 թ-ին Մարգար Սեդրակյանին շնորհվել է «Կոնյակի արտադրության բարձր վարպետի կոչում»: 1971 թ-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը նրան շնորհել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը՝ պարգևատրելով «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալով և Լենինի շքանշանով: Արժանացել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշանների, ինչպես նաև ֆրանսիական կոնյակի «Կամյու» տան բարձրագույն պարգևի՝ «Համտեսի ասպետ» արծաթե մեծ մեդալի:

1975 թ-ին Երևանի կոնյակի գործարանի տարածքում կառուցվել է Մարգար Սեդրակյանի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, իսկ 100-ամյակի կապակցությամբ 2007թ-ին թողարկվել է նրան նվիրված հայկական նամականիշ:

Պատմական ակնարկ

1937թ-ին Իվան Պապանինի գլխավորությամբ մի խումբ մասնագետներ ուղևորվեցին դեպի Հյուսիսային բևեռ: Յուրաքանչյուր խորհրդային հանրապետություն ինչ-որ բան նվիրաբերեց այդ գիտարշավի մասնակիցներին. Բելառուսը տրամադրեց տաք շորեր, Ուկրաինան՝ սալ, Հայաստանը՝ կոնյակ: «Պրավդա» թերթում տպագրվեց հոդված և գիտարշավի մասնակիցների լուսանկարը, որում նրանք պատկերված էին կոնյակի տակառը ձեռքերին: Հոդվածում նրանք պատմում էին, որ արշավն անցնում է այնքան սաստիկ ցրտի պայմաններում, որ անգամ 42 աստիճանի թնդության հայկական կոնյակը նրանց չէր տաքացնում: Դրա պատճառով խնդիր դրվեց՝ արդյո՞ք հնարավոր է ստեղծել ավելի թունդ աստիճան ունեցող կոնյակ: Վարպետ Մարգարի ստեղծագործական տաղանդը արարեց 50 աստիճանի թնդության «Դվին», իսկ 1947թ-ին էլ՝ կոնյակի արտադրության մեջ ամենաթունդ՝ 57 աստիճան ունեցող «Երևան» կոնյակը:

Ինչպես հայտնի է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը նախընտրում էր միայն հայկական «Դվին» կոնյակը։ Այն ժամանակ երբ Չերչիլը հայտնաբերում է, որ «Դվին» կոնյակի որակը զգալիորեն ընկել է, բողոքում է Ստալինին այդ մասին։ Պարզվում է, որ «Դվին»-ի և այլ կոնյակների գլխավոր տեխնոլոգ Մարգար Սեդրակյանը աքսորվել է։ Չերչիլի բողոքից անմիջապես հետո Ստալինը ազատ է արձակում Մարգար Սեդրակյանին ու վերականգնում է նրա նախկին պաշտոնը։