«Մոդուլ (ճարտարապետություն)»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
(Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը)
'''ՄՈԴՈՒԼ''' ( լատ․ modulus — չափ) ճարտարապետության մեջ պայմանականորեն ընդունված չափ, որին բազմապատիկ են շենքի (համալիրի) և նրա առանձին մասերի չափերը։
Տարբեր ժողովուրդների ճարտ․ արվեստում որպես մոդուլ ընդունվել են տարբեր մեծություններ՝ կախված շենքի կառուցողական և կոմպոզիցիոն առանձնահատկություններից։ Կառույցի համար մոդուլ կարող են ընտրվել՝ նրա հիմնական չափումներից մեկը (գմբեթի տրամագիծը կամ դահլիճի կողմերից մեկը՝ [[Եվրոպա|Եվրոպայի]] և [[Միջին Ասիա|Միջին Ասիայի]] միջնադարյան գմբեթավոր կառույցներում), ճարտ․ տարրերից որևէ մեկի չափը սյան կտրվածքի տրամագիծը, տրիգլիֆի (եռակոսիկի) լայնությունը՝ անտիկ օրդերային կառույցներում, կամ շինարարական տարրերից մեկի չափը (գերանի, աղյուսի երկարությունը)։ Հայկական միջնադարյան գմբեթավոր կառույցներում, որպես մոդուլ հիմնականում ընդունված է եղել գմբեթային քառակուսու կողմի 1/ո մասը։ Որպես մոդուլ կարող է ընդունվել նաև երկարության որևէ չափ՝ [[ֆուտ]], [[սաժեն]], [[մետր]] և այլն, որն այս դեպքում անվանվում է ''գծային մոդուլ''։
 
Մոդուլի գաղափարը առաջացել է կառուցողական պահանջներից, այնուհետև դարձել կոմպոզիցիայի այն միջոցներից մեկը, որի շնորհիվ ճարտ․ ամբողջությունն ու նրա առանձին մասերը բերվում են ներդաշնակության (օրինակ՝ անտիկ ճարտ․ արվեստում ոսկե հատումը, [[Լը Կորբյուզիե|Լը Կորբյուզիեի]] գործադրած [[մոդուլոր|մոդուլորը]])։ Մոդուլի կիրառումը բնավ չի հանգեցրել բոլոր մեծությունների մեխանիկական հաշվարկի, ընտրելով արտահայտիչ հարաբերակցություններ, ճարտարապետները, հիմնվելով տեսողական ընկալման առանձնահատկությունների վրա, առանձին մասերի համաչափություններում որոշակի շեղումներ են կատարել։
[[XX դ․]] 2-րդ կեսին շինարարության ինդուստրիալ հավաքովի մեթոդի զարգացմանը զուգընթաց, որպես կառույցի հատակագծային ն կառուցվածքային տարրերի համաձայնեցման, նրանց միօրինականացման և ստանդարտի բերելու միջոց, առանձնապես տեխնիկական մեծ նշանակություն են ստացել հաստատուն գծային մոդուլները։ Հիմնական մոդուլը՝ 10 սմ չափով, նրա խոշորացված ածանցյալները (3 Մ․, 6 Մ․, 12 Մ․, 15 Մ․, 30 Մ․, 60 Մ․) և կոտորակային մոդուլներն իրենց կիրառման կանոնների հետ կազմում են մոդուլային համակարգ, որը սահմանված է սովետական, արտասահմանյան և միջազգային չափանիշներով և ստանդարտներով։
56

edits

Նավարկման ցանկ