«Շուշի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 118. Տող 118.
<br />
<br />
1750-1754 թթ :<ref>[Լեո://Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգևոր դպրոցի/Թիֆլիս 1914 թ./էջ 60]</ref> <ref>[Լեո://Երկերի ժողովածու/3-րդ հատոր/Երևան 1973թ./էջ 267]</ref> [[Վարանդա]]յի իշխան Մելիք-Շահնազար Բ-ն, «իր հայրենիքի այս դավաճանը կանչել է Փանահ խանին,նրա ձեռքը տվել իր Շուշի կալա ամուր բերդը, իր սղնախը խոնարհաբար ենթարկել նրան»:<ref>[Нерсесян М.Г.://А. В. Суворов и русско-армянские отношения в 1770-10780-х годах//Е., 1981թ./стр. 136]</ref> <ref>[Մ. Հարությունյան://Շուշի բերդի պատմությունը/վարկածներ, տեսակետներ /Մարտիկ/2000 թ./թիվ 40]</ref>։ Ինքնակոչ խանը Գանձակի խանության դեմ պայքարելու համար,Մելիք Շահնազարի թելադրանքով ամրացրել է շրջապարիսպը, ինչը հիմք ընդունելով ադրբեջանական հեքիաթագիրները Շուշիի բերդի հիմնադիր են համարել սարըջալու Փանահ Ալիին<ref>[Հայակական հարց,հանրագիտարան,Եր 1996 թ.,էջ 367]</ref>:1795թ, օգոստոսին պարսկական զորքրեը շրջապատել են Շուշին,սակայն 33-օրյա պաշարմամբ չեն կարողացել ընկճել բնակավայր բնակիչների համառ դիմադրությունը:Դավաճանի ստորությունը պատժելու նպատակով 1897թ. պարսկական զորքերը նորից շրջապատել են Շուշին: Սակայն Իբրահիմ խանը,ստորաբար հայ բնակչությանը,որոնց քաջության շնորհիվ նա երկու տարի առաջ կարողացել էր պահպանել իշխանություն ը Ղարաբաղի նկատմամբ, թողնելով Աղա Մուհամմեդ խանի քմահաճույքին,փախավ Դաղստան: Աղա Մուհամմեդի սպանվելուց հետո,իրանական բանակը ցրվել է և Իբրահիմը մտել է Շուշի: 1805թ. Քուրակի պայմանագրով Շուշիի Իբրահիմ խանը,դավաճանելով Իրանի շահին, ընդունել է ռուսական հպատակություն:
1750-1754 թթ :<ref>[Լեո://Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգևոր դպրոցի/Թիֆլիս 1914 թ./էջ 60]</ref> <ref>[Լեո://Երկերի ժողովածու/3-րդ հատոր/Երևան 1973թ./էջ 267]</ref> [[Վարանդա]]յի իշխան Մելիք-Շահնազար Բ-ն, «իր հայրենիքի այս դավաճանը կանչել է Փանահ խանին,նրա ձեռքը տվել իր Շուշի կալա ամուր բերդը, իր սղնախը խոնարհաբար ենթարկել նրան»:<ref>[Нерсесян М.Г.://А. В. Суворов и русско-армянские отношения в 1770-10780-х годах//Е., 1981թ./стр. 136]</ref> <ref>[Մ. Հարությունյան://Շուշի բերդի պատմությունը/վարկածներ, տեսակետներ /Մարտիկ/2000 թ./թիվ 40]</ref>։ Ինքնակոչ խանը Գանձակի խանության դեմ պայքարելու համար,Մելիք Շահնազարի թելադրանքով ամրացրել է շրջապարիսպը, ինչը հիմք ընդունելով ադրբեջանական հեքիաթագիրները Շուշիի բերդի հիմնադիր են համարել սարըջալու Փանահ Ալիին<ref>[Հայակական հարց,հանրագիտարան,Եր 1996 թ.,էջ 367]</ref>:1795թ, օգոստոսին պարսկական զորքրեը շրջապատել են Շուշին,սակայն 33-օրյա պաշարմամբ չեն կարողացել ընկճել բնակավայր բնակիչների համառ դիմադրությունը:Դավաճանի ստորությունը պատժելու նպատակով 1897թ. պարսկական զորքերը նորից շրջապատել են Շուշին: Սակայն Իբրահիմ խանը,ստորաբար հայ բնակչությանը,որոնց քաջության շնորհիվ նա երկու տարի առաջ կարողացել էր պահպանել իշխանություն ը Ղարաբաղի նկատմամբ, թողնելով Աղա Մուհամմեդ խանի քմահաճույքին,փախավ Դաղստան: Աղա Մուհամմեդի սպանվելուց հետո,իրանական բանակը ցրվել է և Իբրահիմը մտել է Շուշի: 1805թ. Քուրակի պայմանագրով Շուշիի Իբրահիմ խանը,դավաճանելով Իրանի շահին, ընդունել է ռուսական հպատակություն:
1826թ. պարսից 60 հազարանոց բանակը ,թագաժառանգ Աբբաս Միրզայի առաջնորդությամբ պաշարել է Շուշին:Բերդի պաշտպանությունը ստանձնել են շուշեցի 1500 հայ կամավորականներ,որոնց հորդորանքներին անսալով ռուսական 1700 հոգուց բաղկացած ռուսական կայազորը չի լքել բերդը և միացել է պաշտպաններին:48 օր տևած հերոսական պաշտպանության շնորհիվ Շուշին մնացել է անառիկ,իսկ հակառակորդը ստիպված է եղել հանել պաշարումը` ռուսական զորքերի առաջխաղացումը կանխելու համար:՛
1826թ. պարսից 60 հազարանոց բանակը ,թագաժառանգ Աբբաս Միրզայի առաջնորդությամբ պաշարել է Շուշին:Բերդի պաշտպանությունը ստանձնել են շուշեցի 1500 հայ կամավորականներ,որոնց հորդորանքներին անսալով ռուսական 1700 հոգուց բաղկացած ռուսական կայազորը չի լքել բերդը և միացել է պաշտպաններին:48 օր տևած հերոսական պաշտպանության շնորհիվ Շուշին մնացել է անառիկ,իսկ հակառակորդը ստիպված է եղել հանել պաշարումը՝ ռուսական զորքերի առաջխաղացումը կանխելու համար:՛
[[File:Genplan Shushi 1.jpg|thumb|Հայոց և Թավրիզեցոց թաղերը Շուշիում| Նկարագրություն = <!-- Շուշիի հայոց թաղի ւ մուսուլմանական թավրիզեցոց թաղի միջև գտնվել է նաև համատեղ գոյակցության թաղ -->| Աղբյուր = <!-- https://commons.wikimedia.org/wiki/File:Genplan_Shushi_1.jpg -->
[[File:Genplan Shushi 1.jpg|thumb|Հայոց և Թավրիզեցոց թաղերը Շուշիում| Նկարագրություն = <!-- Շուշիի հայոց թաղի ւ մուսուլմանական թավրիզեցոց թաղի միջև գտնվել է նաև համատեղ գոյակցության թաղ -->| Աղբյուր = <!-- https://commons.wikimedia.org/wiki/File:Genplan_Shushi_1.jpg -->
| Ստեղծման ժամանակ = <!-- 20 March 2014, 15:00:34 -->| Հեղինակ = <!-- Harutiunyan Ashot -->]]
| Ստեղծման ժամանակ = <!-- 20 March 2014, 15:00:34 -->| Հեղինակ = <!-- Harutiunyan Ashot -->]]
Տող 429. Տող 429.
Այսօր Շուշին ապրում է իր առօրյա կյանքով: Քաղաքում գործում են երեք հանրակրթական դպրոցներ, երաժշտական մեկ դպրոց, մարզադպրոց, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, Հ. Գյուրջյան գեղարվեստի ինստիտուտ, հումանիտար քոլեջ և երկու մանկապարտեզ:
Այսօր Շուշին ապրում է իր առօրյա կյանքով: Քաղաքում գործում են երեք հանրակրթական դպրոցներ, երաժշտական մեկ դպրոց, մարզադպրոց, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, Հ. Գյուրջյան գեղարվեստի ինստիտուտ, հումանիտար քոլեջ և երկու մանկապարտեզ:
Շուտով կգործեն նար Հայաստանի Ագրարային համալսարանի մասնաժյուղն ու Արհեստագործական դպրոցը:
Շուտով կգործեն նար Հայաստանի Ագրարային համալսարանի մասնաժյուղն ու Արհեստագործական դպրոցը:
ԼՂՀ մշակույթի և եևիտասարդության հարցերի նախարարության Շուշի տեղափոխվելուց հետո աշխուժացել է նաև մշակութային կյանքը:Մշակույթի օջախներից են Շուշի քաղաքի թանգարաններ ՊՈԱԿԸ` իր մասնաճյուղերով. Շուշի քաղաքի պատմության թանգարան,Արցախի երկրաբանական թանգարան,կերպարվեստի թանգարան և պատկերասրահ:Առանձին գործում են Գորգերի անհատական թանգարան,ցուցասրահ,Ժամհարյանի մասնավոր թանգարանը:Գործում է նաև Խանդամիրյան թատրոնն (2008թ.) ու մշակույթի և երիտասրդության կենտրոնը:Բարերարների ջանքերով կառուցվել է փոքր մարզադաշտ:
ԼՂՀ մշակույթի և եևիտասարդության հարցերի նախարարության Շուշի տեղափոխվելուց հետո աշխուժացել է նաև մշակութային կյանքը:Մշակույթի օջախներից են Շուշի քաղաքի թանգարաններ ՊՈԱԿԸ՝ իր մասնաճյուղերով. Շուշի քաղաքի պատմության թանգարան,Արցախի երկրաբանական թանգարան,կերպարվեստի թանգարան և պատկերասրահ:Առանձին գործում են Գորգերի անհատական թանգարան,ցուցասրահ,Ժամհարյանի մասնավոր թանգարանը:Գործում է նաև Խանդամիրյան թատրոնն (2008թ.) ու մշակույթի և երիտասրդության կենտրոնը:Բարերարների ջանքերով կառուցվել է փոքր մարզադաշտ:
Շուշի է տեղափոխվել նաև Արդարադատության նախարարությունը:
Շուշի է տեղափոխվել նաև Արդարադատության նախարարությունը:
Քաղաքի փողոցները արվեստի գործերով զարդարելու նպատակով անցկացվում է քանդակագործների « Հակոբ Գյուրջյան» երրորդ միջազգային սիմպոզիումը:
Քաղաքի փողոցները արվեստի գործերով զարդարելու նպատակով անցկացվում է քանդակագործների « Հակոբ Գյուրջյան» երրորդ միջազգային սիմպոզիումը:
Տող 453. Տող 453.


=== Շուշի տեսարժան վայրերը===
=== Շուշի տեսարժան վայրերը===
Շուշին բաց թանգարան է երկնքի տակ:Զբոսաշրջիկների հաճախակի այցելության վայրերն են ռեալական ուսումնարանը,Ժամհարյանների առանձնատունն ու հիվանդանոցի շենքը,Մարիամ Ղուկասյան օրիորդաց դպրոցի շենքը (այժմ` ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության շենքը),Մեղրեցոց եկեղեցու խորանը, Ղազանչեցոց սբ. Ամենափրկիչ տաճարը,Սբ. Հովհ. Մկրտիչ (Կանաչ Ժամ) եկեղեցին,քաղաքը հյուսիսից եզերող ամրոցի պատգերն ու Ելիզավետպոլյան մուտքը, գերեզմանոցները,Ձիարշավարանը,սարավանդը եզերող ժայռապարը,Հունոտի կիրճը,Մամռոտ քարը,քարանձավները,Իսահակի աղբյուրը (Պեխե աղբյուր) և այլն:
Շուշին բաց թանգարան է երկնքի տակ:Զբոսաշրջիկների հաճախակի այցելության վայրերն են ռեալական ուսումնարանը,Ժամհարյանների առանձնատունն ու հիվանդանոցի շենքը,Մարիամ Ղուկասյան օրիորդաց դպրոցի շենքը (այժմ՝ ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության շենքը),Մեղրեցոց եկեղեցու խորանը, Ղազանչեցոց սբ. Ամենափրկիչ տաճարը,Սբ. Հովհ. Մկրտիչ (Կանաչ Ժամ) եկեղեցին,քաղաքը հյուսիսից եզերող ամրոցի պատգերն ու Ելիզավետպոլյան մուտքը, գերեզմանոցները,Ձիարշավարանը,սարավանդը եզերող ժայռապարը,Հունոտի կիրճը,Մամռոտ քարը,քարանձավները,Իսահակի աղբյուրը (Պեխե աղբյուր) և այլն:


=== Շուշիի հյուրանոցները===
=== Շուշիի հյուրանոցները===

16:32, 21 Հուլիսի 2014-ի տարբերակ

Քաղաք
Շուշի
Ղալա
Զինանշան

ԵրկիրԼՂՀ ԼՂՀ
Հիմնադրված է1752 թ.
Այլ անվանումներՇուշա
Մակերես5,5 կմ²
ԲԾՄ1368 մ
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն4.100[1] մարդ (2009)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունշուշեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 47 (7)
Ավտոմոբիլային կոդ58
Պաշտոնական կայքshusha-ih.gov.az(ադրբ.)
Շուշի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Շուշի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Մայիսի 8-ին առաջինը բերդաքաղաք մտած հայկական Տ-72 տանկը, այժմ Շուշիի ազատագրման հուշարձանն է հանդիսանում։

Շուշի[2][3][4], քաղաք Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում), համանուն շրջանի վարչական կենտրոնը։ Համարվում է Արցախի նախկին մայրաքաղաքը և մինչև 20-րդ դարի սկիզբը կարևոր դեր է խաղացել ինչպես Արցախի, այնպես էլ ողջ Անդրկովկասի մշակութային և տնտեսական կյանքում։ Ավերվել է և հայաթափվել է 1920-ին, ազատագրվել է 1992 թվական մայիսի 9-ին։ Ներկայում Շուշին հայտարարված է պատմաճարտարապետական արգելոց և մասնակի վերականգնվում է։

Շուշի տեղանվան ստուգաբանություն

Որոշ ուսումնասիրողների կարծիքով Շուշի անունը ծագում է նրանից արևելք գտնվող Շոշ գյուղից [5] :Ոմանց կարծիքով Շուշի անվանումը առաջացել է «շոշ» բառից: Արցախյան բարբառում երիտասրադ ծառերը կոչվում են նաև շոշ, իսկ դրանց պուրակը՝ շոշոտ [6] [7]: Ըստ ադրբեջանական ուսումնասիրողների քաղաքի անունը թարգմանվում է որպես «ապակի»-(ադրբ. şüşə)[8] Շուշի տեղանվանումը ըստ երևությին տեղանքը բնութագրող անվանում է: Քանի որ քաղաքը գտնվում է ժայռի (լեռան) գագթին (այն մի փոքրիկ սարավանդ է հիշեցնում), որն էլ կարող է ընկած լինել քաղաքանվան հիմքում: Նկատենք, որ հյուսիսկովկասյան լեզուներում որոշ չափով այդ անունը հիշեցնող բառեր կան: Այսպես օրինակ, ագուլերեն «սու»-լեռ և չեչեներեն «շու»-բլուր [9], մի արմատ, որը կրկնելու դեպքում (ինչպես այն հանդիպում է հատկապես հայերենում և խեթերենում)[10], ապա կունենանք «շուշու», այսինքն ճիշտ այն, ինչն անհրաժեշտ է «Շուշի» քաղաքանվան ստուգաբանության համար: Նկատենք, որ միջնադարում Շուշի տեղանունը հիշատակվում է հենց Շուշու ձևով. 1428 թ. ընդօրինակված ավետարանի նույն տարում գրված հիշատակարանում «...ի յաշխարհիս Աղուանից, ի վիճակս Ամարասայ, ի գեղա Շուշու կոչեցեալ...» [11]

Աշխարհագրություն

Շուշին ընկած է Իրանական բարձրավանդակը Անդրկովկասին, Հայաստանի երկու կարևոր երկրամասերը՝ Զանգեզուրն ու Արցախը միացնող ճանապարհների հանգուցակետում, Արցախյան լեռնաշղթայի արևելյան մասում՝ հյուսիսային լայնության 39°45'49" և արևելյան երկայնության 46°44'51" միջև գտնվող ոչ ծավալուն, դժվար մատչելի սարահարթի վրա (այն ունի շուրջ 6900 մ երկարություն)։ «Մեծ և անվանի դղյակ Շոշ կոչեցյալ ամրագունեղ բերդ»ից,որի տարածքը շուրջ 450 հա է (կամ 5կմ²) [12] հարավ-արևելյք՝ Հունոտի անդնդախոր և նեղ կիրճով հոսում է Կարկառ գետի վտակ Շուշինկան (Շօշի), իսկ արևմուտք՝ ավելի պակաս խորության ձորով, Ղայբալլի վտակը։ Այդ երկու գետակների միացումից գոյանում է Կարկառ գետը։ Հարավարևմտյան ամենաբարձրադիր (1570 մ) ժայռից ոչ մեծ անկյունով Շուշիի մակերևույթը իջնում է դեպի հյուսիս-արևելք, ապա ամենացածրադիր (1300 մ) մասում միանգամից կախվում Հունոտի կիրճի վրա։ Արևմտյան հատվածը նման է մի վիթխարի ամֆիթատրոնի, իսկ արևելյան մասը համեմատաբար հարթ է։ Սարահարթի գրեթե կենտրոնով ձգվում է մեղմ մակերես ունեցող բլրաշարքը, որը դարձեալ ցածրանում է դեպի արևելք։ Քաղաքի մակերեսը կտրտված է երեք ձորերով։ Բնականից թույլ պաշտպանված հատվածներում այսօր էլ երևում են նախկինում բավականին հզոր և շուրջ 3390 մ երկարություն ունեցող ամրոցի պատերի և հզոր բուրգ-աշտարակների հատվածները։ Անդնդախոր կիրճերով և ամրակուռ ու բարձր պարիսպներով շրջափակված լինելու հետևանքով Շուշին դարձել է մերձկասպայն տափաստաններից դեպի Հայկական բարձրավանդակի մուտքը փակող հզոր միջնաբերդ։ Շրջապատված լինելով միջին բարձրությամբ կանաչ ու անտառոտ լեռներով,որոնցից ամենաբարձրը՝ Մեծ Քիրսն ունի 2725 մ բարձրություն, Շուշին երբեմն ենթակա է հզոր քամիների ազդեցությանը։ Քաղաքն ունի մաքուր և առողջարար օդ։ Բնակավայրից 18 կմ հեռու գտնվում է Ճաղատասարի (Թթու ջուր) լեռնանցքը (2100 մ), որի վրայով անցնում է Ստեփանակերտ-Երևան A 317 մայրուղին։

Շուշին գտնվում է Ստեփանակերտից ընդամենը 10 կմ հարավ, A 317 մայրուղու վրա, որը Ստեփանակերտը կապում է Գորիս քաղաքի հետ։ Քաղաքը հիմնված է շրջապատի վրա իշխող դիրք ունեցող ժայռահարթի վրա, ծովի մակարդակից 1500 մ բարձրությամբ։ Բերդաքաղաքը ունի կարևոր ռազմական նշանակություն։ Շուշիում իրականացված հնագիտական պեղումները վկայում են, որ այն բնակեցված է եղել մ.թ.ա. առաջին հազարամյակում։ 1823 թ. Ռուսաստանի կազմում, եղել է Ղարաբաղի երկրամասի վարչական կենտրոնը։ 1840թ. Շուշին դարձել է Շուշիի գավառի վարչական կենտրոնը, 1868թ. նույն կարգավիճակով մտել է Եղիսաբեթպոլիսյան նահանգի կազմի մեջ։ 19 րդ դարի երկրորդ կեսին և 20 րդ դարի սկիզբին Շուշին նույնանուն գավառի վարչական կենտրոնն էր, որը պատկանում էր Եղիսաբեթպոլիս նահանգին, ուներ քաղաքային դումա, քաղաքագլուխ, գավառապետ, ոստիկանատուն, հաշտարար դատարան, փոխադարձ վարկի դրամատուն, գանձարան, փոստ-հեռագրատուն, զորանոց և այլ հիմնարկներ։

Նաև հայտնի է Ձիարշավարան անունով

Կլիմա

Շուշին գտնվում է վերին գոտու անտառային շրջանի նախալեռնայաին լանջերին և ունի չափավոր խոնավ և համեմատաբար մեղմ կլիմա։[13]: Շուշիի միջին տարեկան ջերմաստիճանը հավասար է + 8,5°C, հունվարին ջերմաստիճանը -2,4°C է, մարտին՝ 2,9°C, ապրիլին՝ +7,4°C, հուլիսին՝ +19,3°, նոյեմբերին՝ +4,4°C, դեկտեմբերին՝ -0,6°C ։ [14]: Բերված տվյալներից երևում է, որ աշունը Շուշիում ավելի տաք է, քան գարունը: Բացասական ջերմաստիճան հիմնականում գրանցվում է հունվար և փետրվար ամիսներին: Նվազագույն գրանցված ջերմաստիճանը եղել է -19,5 °C։ Փաստորեն Շուշիում ձմռան ամիսներին ավելի տաք է քան Դաոսում: Այսպիսով, ջերմաստիճանների միջին տարեկան տարբերությունը (ամպլիտուդը) հավասար է 21,5° C, որը Շուշին դարձնում է բնական առողջարան: Շուշին իր ջերմաստիճանով նմանվում է Ցյուրիխին, Ժնևին, Բերնին, սակայն նա գտնվում է հարավային աշխարհագրական դիրքում և ավելի տաք կլիմա ունի,քան Եվրոպայի համապատասխան լեռնակլիմայական առողջարանները: Ծովի մակերևույթից ունեցած զգալի բարձրության հետևանքով Շուշին ունի թեթև, մաքուր և պարզ օդ, աննման լեռնային տեսարաններ և լեռնամարգագետնային բուսականություն:

Ինչ վերաբերում է օդի խոնավության ստիճանին և տեղումների քանակին, ապա Շուշիում օդի միջին տարեկան բացարձակ խոնավությունը հավասար է 7 մմ, մինիմումը՝ հունվարին 3 մմ, մաքսիմումը՝ հունիսին, հուլիսին և օգոստոսին 11 մմ: Միջին տարեկան հարաբերական խոնավությունը հավասար է 67٪: Մաքսիմումն ընկնում է ապրիլ՝ 73٪ և մայիս՝ 74٪ ամիսներին: Աշնանը ՝ 10-70٪, իսկ մինիմումը՝ ամռանը 7-59٪,ձմռանը՝ 1-65٪: [15] Տարեկան տեղումների քանակը կազմում է շուրջ 640 մմ։ Ըստ ամիսների տեղումների նաքսիմումը լինում է մայիսին՝ 127 մմ, մինիմումը դեկտեմբերին՝ 20 մմ:

Շուշիում հաճախ են մառախուղները. տարվա ընթացքում մառախլապատ են շուրջ 70 օրեր:Դրանք լինում են հոկտեմբերին՝ 10 օր, դեկտեմբերին՝ 6 օր, մարտին՝ 9 օր, ապրիլին՝ 14 օր, մայիսին՝ 17 օր և այլն: [16]

Շուշիում տարվա բոլոր եղանակներին գերիշխում է հարավարևելյան քամին, հազվագյուտ դիտարկվում են արևելյան և հարավային քամիներ: Քամու միջին արագությունը չի գերազանցում 1,5 մետր/վրկ, սակայն դիտարկվել են նաև արտակարգ ուժի քամիներ:

Հնագիտություն

Շուշիի հիմնադրման, ամրոցաշինության, այդ հին բնակավայրի կառուցապատման և նրա հուշարձանների էթնիկ պատկանելիությունը ուսումնասիրող հետազոտողները, մինչև Շուշիի ազատագրումը, ստիպված էին առավելապես բավարարվել 18-19-րդ դդ. հեղինակների կեղծած և մուսուլմանամետ գրավոր աղբյուրներով: Այսպես՝ 1892-1897 թթ. ռեալական ուսումնարանի ուսուցիչ Է. Ռեսլերը, իսկ 1973 թ. Խորհրդային Ադրբեջանի հնագետ Հ. Ջաֆարովը պեղել են Շուշիի դամբարանաբլուրները, որոնք հիմնականում կրել են գանձախուզական բնույթ: Միայն Ադրբեջանի գաղութային լծից ազատագրվելուց հետո, Շուշիի հնագիտական, վիմագրական, տեղագրական բնույթի բազմաթիվ աղբյուրներ մատչելի են դարձել լուրջ և օբյեկտիվ ուսունասիրությունների համար: 2004 թ. մայիսին, «Շուշի հնագիտական արշավախումբը» պատմական գիտությունների դոկտոր Հ. Պետրոսյանի գլխավորությամբ, անդամությամբ հնագետներ Նորա Ենգիբարյանի ու Վարդգես Սաֆարյանի, ճարտարապետ Մանուշակ Տիտանյանի և պատմաբան-շուշիագետ Աշոտ Հարությունյանի, դաշտային հնագիտական դիտումների միջոցով, կազմվել է Շուշիի և նրա շրջակայքի հնագիտական հուշարձանների ցուցակն ու դրանց տեղաբաշխման քարտեզը, որոնք ներառում են մոտ 200 հուշարձանների անվանում, այդ թվում.

  • Պալեոլիթյան մեկ կայան (մ.թ.ա. 2 մլն-10 հազար տարի)
  • Մեկ կիկլոպյան ամրոց (մ.թ.ա.1-ին հազարամյակ)
  • Հին դամբարանադաշտեր (մ.թ.ա.1-ին հազարամյակ)
  • Երկու անտիկ և վաղ քրիստոնեկան
  • դամբարանադաշտեր (մ.թ.ա. 3-րդ դ. մինչև մ.թ. 4-րդ դար)
  • Վեց միջնադարյան գյուղատեղիներ (5-րդ դ. մինչև 13-րդ դար)
  • Մոտ 40 խաչքար
Հեղինակ =

Պատմություն

Շուշին տարբեր ժամանակներում հիշատակվել է «Քարի գլուխ, (Քարագլուխ տարբերակը վերաբերում է Շիկաքար-Արավուս բնակավայրին (Ասկերանի շրջանում)) Քարագլխի բերդ, Քար, Քարագլխի սղնախ, հաճախ նաև Շոշի բերդ, Շոշի», [17] Ղալա, Շոշի ղալա անուններով։ Շուշիի հին բնակավայր լինելու մասին վկայում է 1428 թվականին Տեր-Մանվելի ստեղծած Ավետարանը, որտեղ նշված է, որ «արդ գրեցավ աստուածագիծ սուրբ Աւետարանս ձեռամբ ոգնամեղ և ապիկար գրչի տէր Մանաւելի,ի թւականութեանս Հայոց ՊՀԷ (1428), ի յաշխարհիս աղուանից, ի վիճակս Ամարասայ, ի գեղս Շուշու կոչեցեալ, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնիս, ի կաթողիկոսութեան տէր Յոհանիսի... » [18]: Հաջորդ վկայությունը նույն եկեղեցու գրչատանը կատարվելէ 1575 թ., որտեղ ասվում է «կատարեցի ...զմաքրափայլ Աւետարանս ի փառս նմանե գաւառս Վարնթոյ, ի գեղս ւոր կոչի Շուշոյ...Ընդ հովանեաւ սուրբ Աստուածածին: Գրեցաւ ի թվականութեանս ՌԻԴ»[19]: Որոշ ուսումնասիրողների փորձում են նույնացնել «Շուշի» և «Կարկառ» տեղանունները՝ [20] հիմք ընդունելով նրա նախնական «Քար» անվանումը: Ի հարկե գայթակղիչ է Կ. Գանձակեցու կողմից հիշատակվող Կարկառի նույնացնելը Շուշիի հետ, առավել ևս, որ Կարկառ գետի հովտում նրանք ուրիշ նշանավոր բերդ չեն էլ կարողանում տեսնել: Սակայն պատմիչի մոտ հիշատակվող Կարկառը հիշվում է որպես «հայրենիք», որը անհնարին է սահմանափակել միայն Շուշի բնակավայրով կամ թեկուղ և սարավանդով: Զուր չէ, որ Բ. ՈՒլուբաբյանը առաջարկում է կարկառը որոնել Կարկառ գետի ստորին սահանքներում... 17-րդ դարի մի վավերագրի համաձայն «...շահ Աբբազ տիրեց իմ Ղարաբաղին...Գանձակցի պարոն տեր Հովհանը շատ գերիներ ազատեց, շատ գրքրեր, շարակնոցներ ետ դարձրեց: Նման մի շարակնոց ես տվեցի շուշեցի տեր Ավանեսին 1607 թվականին » [21]:
Շուշին ուշ միջնադարում
Անհեթեթ է հնչում Հակոբ սարկավագ Պողոսյանի այն վարկածը, ըստ որի Շուշին Շոշ գյուղի արոտավայր կամ ագարակն է եղել: Հեռավոր երուսաղեմում ծվարած սարկավագի համար «հեղինակավոր» աղբյոր է հանդիսացել Միրզա Ջեմալ Ջիվանշիրի աշխատոթյունը, որը Ղարաբաղի տխրահռչակ խաների տիրապետությունը հիմնավորելու մի փորձ է :[22]: Միջնադարյան մի վավերագրի համաձայն «Ավան ուզբաշին,որ եկավ Շօշվայ քարն մտավ սահբ խուրուշ իլավ ՌՃԿԶ (1717թ.)[23]»ստացվում է, որ 1717 թ. ամրանալով Շուշիի ամրոցում, որը նաև Քար էր կոչվում, Ավան հարյուրապետը հռչակի տեր դարձավ:[24] [25] 1721-1722 թթ. լազգիական 50-60 հազարանոց բանակը արշավեց Պարտավի, Գանձակի և Դիզակի վրա: Ավարառուների դեմ Արցախի հայությունը հանեց 4 բանակ, որոնցից երկրորդը՝ Ավան հարյուրապետի գլխավորությամբ, տեղակայված էր այժմյան Շուշի քաղաքի շրջակայքում:[26] Գանձակից ոչ հեռու, Չոլակ վայրում հայոց բանակները միանում են վրացկան բանակի հետ՝ լեզգիների դեմ արշավելու համար: Սակայն Վախթանգ թագավորի անվճռականության պատճառով արշավանքը չի կայանում և հայ զինվորությունը վերադառնում է Արցախի ամրացված Սղնախները: Կարծիք կա, որ «Շուշիի բերդապարսպի և մյուս կառույցների հիմքերը դրվել են Ավան հարյուրապետի կողմից՝ 1724 թ., եթե ոչ ավելի վաղ»:[27] Այն հաստատվում է 1724 թ. հունվարի 5-ին գրված մի զեկուցագիր, որտեղ նշվում է «...մենք, Շոշ սղնախի գլխավորներս, ես՝ Ավան յուզբաշիս և ես՝ Միրզա յուզբաշիս և սղնախի բոլոր մեծերն ու փոքրերը...»:[28] Ավան հարյուրապետը Շուշիի սարավանդում ամրացնում է Մեծ (Շուշի) և Փոքր (Սանգյառ)սղնախները և բանակցություններ վարելով շահ Թահմազի և օսմանյան Իբրահիմ փաշայի հետ՝ փորձում էր կանխել նրանց հարձակումը Վարանդայի գավառի վրա: 1925 թ մարտի 1-ին օսմանյան 4500 հոգուց բաղկացած մի զորամաս մտավ Վարանդա և կայազորեր դրեց բոլոր բնակավայրերում: Հայ զիվորությունը, Ավան և Թարխան հարյուրապետների գլխավորությամբ, գիշերը կոտորեց զավթիչներին: Ցարական Ռուսաստանը քրիստոնյա հայերին օգնելու փոխարեն, առաջարկեց տեղափոխվելԴերբենդ, Բաքու և Գիլան: 1726 թ. նոյեմբերին «Շօշու՝ Ավան ուզպաշին և Ոյհան ուզպաշին ղալէն»:[29] վրա հարձակվում է օսմանցի թուրքերի 40 հազարանոց բանակը՝ Սարը Մուստաֆա փաշայի հրամանատարությամբ և ութ օրյա դաժան մարտերից հետո գրավում է Փոքր Սղնախը:Սակայն Մեծ Սղնախի տակ թուրքերը ծանր պարտություն են կրում և տալով շուրջ 800 սպանված՝ նահանջում են Գանձակ:[30]
Շուշին Ղարաբաղի խանության կենտրոն
1750-1754 թթ :[31] [32] Վարանդայի իշխան Մելիք-Շահնազար Բ-ն, «իր հայրենիքի այս դավաճանը կանչել է Փանահ խանին,նրա ձեռքը տվել իր Շուշի կալա ամուր բերդը, իր սղնախը խոնարհաբար ենթարկել նրան»:[33] [34]։ Ինքնակոչ խանը Գանձակի խանության դեմ պայքարելու համար,Մելիք Շահնազարի թելադրանքով ամրացրել է շրջապարիսպը, ինչը հիմք ընդունելով ադրբեջանական հեքիաթագիրները Շուշիի բերդի հիմնադիր են համարել սարըջալու Փանահ Ալիին[35]:1795թ, օգոստոսին պարսկական զորքրեը շրջապատել են Շուշին,սակայն 33-օրյա պաշարմամբ չեն կարողացել ընկճել բնակավայր բնակիչների համառ դիմադրությունը:Դավաճանի ստորությունը պատժելու նպատակով 1897թ. պարսկական զորքերը նորից շրջապատել են Շուշին: Սակայն Իբրահիմ խանը,ստորաբար հայ բնակչությանը,որոնց քաջության շնորհիվ նա երկու տարի առաջ կարողացել էր պահպանել իշխանություն ը Ղարաբաղի նկատմամբ, թողնելով Աղա Մուհամմեդ խանի քմահաճույքին,փախավ Դաղստան: Աղա Մուհամմեդի սպանվելուց հետո,իրանական բանակը ցրվել է և Իբրահիմը մտել է Շուշի: 1805թ. Քուրակի պայմանագրով Շուշիի Իբրահիմ խանը,դավաճանելով Իրանի շահին, ընդունել է ռուսական հպատակություն: 1826թ. պարսից 60 հազարանոց բանակը ,թագաժառանգ Աբբաս Միրզայի առաջնորդությամբ պաշարել է Շուշին:Բերդի պաշտպանությունը ստանձնել են շուշեցի 1500 հայ կամավորականներ,որոնց հորդորանքներին անսալով ռուսական 1700 հոգուց բաղկացած ռուսական կայազորը չի լքել բերդը և միացել է պաշտպաններին:48 օր տևած հերոսական պաշտպանության շնորհիվ Շուշին մնացել է անառիկ,իսկ հակառակորդը ստիպված է եղել հանել պաշարումը՝ ռուսական զորքերի առաջխաղացումը կանխելու համար:՛

Պատկեր:Genplan Shushi 1.jpg
Հեղինակ =


1828-ից հետո բարենպաստ պայմաններ են ստեղծվել Շուշիի սոցիալ-տնտեսկան և մշակութային զարգացման համար: 1859-80-ական թվականներին Շուշիում գործել են մետաքսագործական ,գորգագործական ֆաբրիկաներ,էլեկտրակայան,չորս կաշեգործարան, երեք ներկատուն, չորս տպարան (Միրզաջան Մահտեսի Հակոբյանի,Բագրատ Տեր-Սահակյանի, Մելքոն Բաբաջանյանի),հինգ իջևանատուն-հյուրանոց,185 խանութ և մեկ հիվանդանոց:Շուշին առևտրական կապեր է ունեցել Պարսկաստանի, Ռուսաստանի և եվրոպական երկրների հետ։ 19-րդ դարի վերջին 60.000 բնակչությամբ Թիֆլիսից հետո Անդրկովկասի երկրորդ քաղաքն էր։ Մեծամասնություն կազմող հայերից բացի բնակվում էին նաև կովկասյան թաթարներ (ադրբեջանցիներ) և ռուսներ։ 1918-1920 թթ. Ղարաբաղի Ժողովրդական Կառավարության նստավայրն էր։

Շուշիի հայերի ցեղասպանությունը

1920-ի մարտի 23-ին Այսրկովկասի մարգարիտ համարվող Շուշի քաղաքը դարձավ Թուրքիայի և Ադրբեջանի բանակների կողմից կազմակերպված ցեղասպանության զոհ:[36] Մի քանի օրում հրո ճարակ դարձավ շուրջ երկու դարի ընթացքում շուշիի հայերի ստեղծած համամրդկային արժեքներ,հայ ժողովրդի մշակութային ժառանգության բաց առիկ գոհարներ, ճարտարապետական կոթաղներ, այդ թվում շուրջ 7.000 շինություն, [37], որոնց արժեքը մինչ այսօր դեռ չի գնահատված ֆինանսական տեսանկյունից: Թուրք-մուսավաթական զորքերը ոչնչացրին շուրջ 8 հազար հայ խաղաղ բնակիչների, առևանգվեցին և բռնի մահմեդականցվեցին հազարավոր հայ երեխաներ, բանտարկվեցին հազարավոր անմեղ մարդիկ: Որոշ ուսումնասիրողների կարծիքով, Ադրբեջանական մուսավաթական կառավարության մայրամուտին հայերի ինքնապաշտպանության դիմելը սխալ էր և ժամանակ շահելու դեպքում հնարավոր էր խուսափել Շուշիի ավերումից և հայ բնակչության կոտորածից: Սակայն, բազմաթիվ փաստեր հաստատում են, որ Սուլթանովը և Ադրբեջանի կառավարությունը ակտիվորեն նախապատրաստվում էին Արցախը նվաճելուն, իսկ այդ նպատակի համար գլխավոր թիրախ էր ընտրված հենց Շուշի քաղաքը: «Հուսով եմ, որ Շուշի քաղաքում Կենտրոնի և հայկական շարժման պաշտոնական ենթարկեցման հետ, Ղարաբաղում հայերի ենթարկեցման հարցը արագ կընդունի բարեհաջող վերջավորություն»-Ադրբեջանի նախարարների խորհրդի նախագահին հասցեագրված զեկույցում գրել է տխրահռչակ Սուլթանովը[38] : Իրադարձությունների զարգացումը հասցրեց նրան, որ Ադրբեջանը բացահայտ ինտերվենցիա սկսեց անկախ Արցախի դեմ: Ադրբեջանը արցախյան ռազմաճակատ էր նետել իր բանակի ողջ անձնակազմի շուրջ 80 ٪, ինչի հետևանքով էլ, թերևս, ապրիլի 28-ին 11-րդ կարմիր բանակը, առանց լուրջ դիմադրության հանդիպելու, մտել էր Բաքու: Ըստ ժամանակցի վկայության, ադրբեջանական զավթիչները «մարտի 20-ին ազգաբնակչությանը զինաթափվելու վերջնագիր ներկայացրին»[39] : «Մարտ ամսվա սկզբներին, նոր համալրումներով կրկին ուժեղացվեցին Շուշիի, Խանքենդու և Աղդամի կայազորները: Շուշիում երևացին թուրք սպաներ, գեներալ Խալիլ փաշայի գլխավորությամբ»[40] Մինչ այդ, Շուշի էին ժամանել զորավար Նուրի Փաշան [41] և Նովրուզովը: Ադրբեջանի կառավարությունը նրանց հրահանգել էր գործել «լայն մասշտաբով և ենթարկեցնել Ղարաբաղ-Զանգեզուրը»: [42] Այս հանցավոր հարահանգը թաքցնելու նպատակով 1920թ. ապրիլի 1-ին Ադրբեջանի պառլամենտը ցինիկաբար մեղադրել է հայերին «ապստամբություն» կազմակերպելու համար և սպառնացել, որ«հետագայում ավելին կարվի, եթե Ղարաբաղի հայությունը խոհեմ ու հնազանդ չպահի իրեն»[43] «Ապստամբության և դրան ի պատասխան հայերի բնաջնջման» առասպելը թուրք պատմաբանների կողմից օգտագործվել է նաև 1,5 միլիոն հայերի բնաջնջումը արդարացնելու պատրվակով: Իրականում, Ադրբեջանական գաղութատերերի պատժիչ գործողություններին հայերը պատասխանել են ապստամբությմաբ: «Սուլթանովը հրամայել է զորքին հարվածել հայության գլխավոր կենտրոնին՝ Շուշիին»: [44] Միաժամանակ բանակային հզոր զորարշավ է սկսվել Ասկերան-Խոջալու-Խանքենդ-Շուշի խճուղով: Թվարկելով հակառակորդի ագրեսիվ գործողությունները և ներկայացնելով վճռական բախման անխուսափելիությունը. Արսեն Միքայելյանը փաստում է,որ բավարար ուժեր կային բնակչության ինքնապաշտպանության ու անվտանգության ապահովման համար,սակայն առկա հնարավորությունները չոգտագործվեցին:«Քաղաքի Ինքնապաշտպանության Մարմնի և նախօրոք եղած առաջարկների հիման վրա, դեպքերի ժամանակ, Ղարաբաղի Ինքն. Կեդր. Մարմինը կատարում է իր վրա դրված պարտականությունները, քաղաք ուղարկելով Վարանդայի երկու շրջանի ոստիկանապետներին իրենց զինված ոստիկաններով (90) հոգի, 160 զինված գյուղացիներ՝ Ն. Ա.-ի և Գ.-ի ղեկավարությամբ...Քաղաքն ուներ ...400 զինված կռվողներ» [45] Շուշին սակայն չկարողացավ օգտագործել այդ ուժերը: Ադրբեջանի կողմնակիցները թրքամոլ Գիգի աղայի գլխավորությամբ խանգարեց,որ ներս մտնող հայակական ուժերը գրավեն գերիշխող դիրքերը: Հայակական թաղամասի տներում տեղավորված ադրբեջանական բանակի սպաներն ու զինվորները հրդեհում են իրենց բնակած վայրերը: Առաջացած խուճապի պխատճառովազգաբնակչությունը սկսում է փախչել դեպի գավառ՝ Քարին տակի արահետով: Հայերին գլխովին կոտորվելուց փրկում է մառախուղը [46] և ինքնապաշտպանության պատանիների կազմակերպած դիմադրության շնորհիվ:[47]

Շուշիի 1843 թվականի զինանշանը

Շուշիի, որպես Կասպիական մարզի, Ելիզավետպոլի նահանգի գավառական քաղաք, զինանշանը հաստատվել է 1843 թվականի մայիսի 21-ին: Զինանշանի վահանի վերնամասը բաժանված է երկլու մասի: Ձախ մասում պատկերված է լեռը հսկող հովազ: Լեռը համաշխարհային կենց ծառի փոխակերպումն է՝ աշխարհի կենտրոնը: Այն եռադեմ է. նրա գագաթին ապրում են աստվածները (այն խորհրդանշվում է ֆոնի ոսկեգույն երանգով), կենտրոնում (երկրի վրա)՝ մարդիկ(այն խորհրդանշվում է կանաչ գույնով), իսկ ստորին մասում տեղադրված է դժոխքը (այն խորհրդանշված է գորշ գույնով): Հովազը (խորհրդանշում է բերրիության, բեղմնավորության կանացի աստվածությունը, բնակչության քաջությունը, նպատակաուղղվածությունը, ռազմունակությունը և ակտիվությունը), աջ մասում՝ կասպիական մարզի խորհրդանշան՝ նավթային կրակներն են: Ըստ առասպելաբանական հանրագիտարանի կրակի պաշտամունքը սկսել է մարդու նախապատմական ժամանակներից, քանի որ առանց կրակի մարդու ուղեկիցն ու օգնականն էր գիշատիչների դեմ պայքարում: Միաժամանակ կրակը մաքրող և բուժիչ ուժ է, օջախի պահպանության խորհրդանիշ, ինչպես նաև վտանգավոր ու խորհրդավոր տարերք: Կրակը կյանքի և հզորության խորհրդանիշն է եղել արցախահայության համար: Վահանի ստորին մասում պատկերված է ղարաբաղյան նշանավոր տոհմային նժույգը՝ վարգի պահին: Ձին իրերի թաքնված բնությունն է, անխորտակելի էություն: Նաև խորհրդանշում է երկինք, կրակ, հարավ, արագություն, համառություն ինտելեկտ, իմաստնություն, խելք, ազնվականություն, դինամիկ ուժ, մտքի արագություն, ժամանակի վազք, ճարպկություն և բարի նախանշան:

Պատկեր:Shushi city coa 1843.gif
Հեղինակ =

Շուշիի այսօրվա զինանշանը

Ղազանչեցոց սբ. Ամենափրկիչ Եկեղեցու Պահապան Հրեշտակն է պատկերված Շուշի քաղաքի նոր զինանշանի վրա: 2006թ. Շուշիի ավագանու կողմից հաստատված նոր զինանշանի հեղինակն է քաղաքի հայտնի տոհմերից մեկի ժառանգորդ, երևանաբնակ նկարիչ Ռուբեն Արուտչյանը:

Հեղինակ =

Շուշին խորհրդային ժամանակաշրջանում

1923 թ. նոր մայրաքաղաք է հայտարարվել Ստեփանակերտը, իսկ Շուշին այլևս չի վերականգնվել։ 1921թ. Շուշիի բնակչությունը ընդամենը 9223 մարդ էր, 1923-ին՝ 6976, իսկ 1925-ին՝ 5000:[48]։ Ադրբեջանական գաղութարարները սկսեցին վարել Շուշիի թուրքացման քաղաքականություն 1925թ. հունիսի 12-ին Ադրբեջանի կառավարությունը կայացրեց որոշում «Շուշիի շրջանի թուրքացումը արագացնելու մասին»[49]։ Լեոն իր «Գավառական հերոսներ» պատմվածքում գրել է. «...Այդտեղ հայերը քաղաքի մեծ մասն են գրավում, թուրքերը՝ փոքր մասը։ Երկու ազգերը ապրում են զատ-զատ, բոլորովին առանձնացած միմյանցից։ Թուրքը հայի մասին շատ և շատ բան գիտե, որովհետև թուրք է, ոչ ոքից վախ չունի, գալիս է արձակ-համարձակ հայի թաղն է շրջում։ Իսկ հայը թուրքի մասին, ասին ոչինչ չգիտե, որովհետև վախում է թուրքից և թուրքի թաղից, վախում է այդ թաղի ծուռումուռ փողոցներից և այդ փողոցներում թավալվող «թուրքի լակոտներից», որոնց անունով հայ մայրերը վախեցնում են իրանց երեխաներին։ Թուրքերի ահագին թաղը հայերի համար անծանոթ երկիր է։ Ես էլ, իբր հայ, թուրքերին չեմ ճանաչում և հայերի մասին եմ խոսում»։ 1925թ. հոկտեմբերին Բաքվի իշխանությունները որոշում ընդունեց Շուշիի գավառի զարգացման մասին, որի համաձայն շրջանի տարածքում ԼՂԻՄ-ի համեմատությամբ հարկերը իջեցվեցին երկու անգամ, զարկ տրվեց գորգագործությանն ու ջուլհակագործությանը: Արդեն 1926թ. բյուջեով հայ բնակչության մեկ շնչին ծախսվում էր 4 ռուբլի 22 կոպեկ,իսկ թուրք բնակչության մեկ շնչին՝ 8 ռուբլի 23 կոպեկ: Արդեն 1920-ականների վերջերին Բաքվում վստահ խոսում էին թուրքացված Շուշիի մասին: 1960-ականների կեսերին Ադրբեջանական իշխանություններն ընդունեցին որոշում Շուշիի հայոց թաղամասի ավերակաները քանդելու և ադրբեջանական վերաբնակիչների համար «»անհրաժեշտ տարածք ապահովելու» մասին:Հենց այդ տարիներին էլ սկսվեց Շուշիի պատմության մտածված խեղաթյուրումը և բնակավայրը որպես Ադրբեջանի մարգարիտ ներկայացնելը: Տնտեսկան «խեղդման» քաղաքականությամբ Ադրբեջանի իշխանությունները փորձեցին հայաթափել նաև Շուշիի շրջանի հայկական գյուղերը՝ Քարին Տակը, Հին Շենը, Մեծ Շենը, Մեծ ու Փոքր Խերխանները, Եղցահողը, Կանաչ թալան, Ճաղատասարը (Լիսագորը), Տասը վերստը և այլն: Նրանց հաջողվեց լրիվությամբ հայաթափել հայկական Մեծ ու Փոքր Խերխանները, Խակ (Մինքենդ), Ալգուլի (Աշաղը Ֆարաջա) և Հարար գյուղերը: Միաժամանակ Գորիս տանող ճանապարհի մոտակայքում հիմնվեցին թուրքական նոր գյուղեր, որոնց բնակրությունը 1989թ. մարդահամարի համաձայն ուներ հետևյալն էր. Մամիշլար՝ 33, Ջամիլլար՝ 28, միրզալար՝ 31, Լաչինլար՝ 24, Զամանփայասի՝ 12 մարդ: 1980-ական թվականներին Ադրբեջանի իշխանությունների ճնշման տակ շուշիի շրջանին միցվեցին բռնի թուրքացված Մալըբեյլի, վերին և Ստորին Ղուշչիլար (Ասկերան) գյուղերը: 1988-ին Ղայբալու հայկական գյուղում, որի հայ բնակչությունը՝ 700 մարդ սրի էր քաշվել 1919թ, մայիսին, վերաբնակեցվեց թուրք-մեցխեթինցիներով: 1988-մայիս-սեպտեմբերին Շուշիից բռնի տեղահանվեցին տեղի հայ բնակչությունը: Շուշիի հայերի նկատմամաբ էթնիկական զտման պետական քաղաքականության կազմակերպիչներն էին Շուշիի շրջկոմի առաջին քարտուղար Նիազ Հաջիևը, գործկոմի նախագահ Միքայիլ Գյոզալովը, մարզգործկոմի նախահագահի առաջին տեղակալ Ֆառուխ Հուսեյնովը, շրջկոմի 3-րդ քարտուղար Ռուհանգիզ Մուխտարովան, ՆԳ շրջանային պետ Ալամդար Թաղիևը, 92-րդ շինվարչության պետ Նիզամի Բահմանովը, երաժշտական դպրոցի տնօրեն Էլդար Ալիևը, կոմունալ տնտեսության տնօրեն Վագիֆ Ջաֆարովը, կենցաղսպասարկման ձեռնարկության տնօրեն Թոֆիկ Սուլեյմանովը, բժիշկ Մանսուր Մամեդովը, ՊԱԿ-ի աշխատակից Թոֆիկ Բաբաևը, բանտի օպերմասի պետ Յուսաֆալի Ջաֆարովը, թառի արտադրամասի պետ Նիզամի Իսմայիլովը, միլիցիոներ Թավաքյուլ Հուսեյինովը, դպրոցի տնօրեն Խավնար Կասումովան և այլն:[50]։ Ժամանակն է, որ ԼՂՀ իշխանությունները այդ անձերի նկատմաբ միջազգային հետախուզություն հայտարարեն:

1989-90թթ. խորհրդային ՆԳ զորքերի օգնությամբ իրականացված «Կոլցո» ահաբեկչական գործողությամբ իրենց բնակավայրերից տեղահանվեցին Մեծ Շենի, Հին Շենի, Եղցահոցի և Տասը վերստի հայերը: Միակ գյուղը, որ մնաց անառիկ ադրբեջանական զավթիչների համար՝ Քարին Տակն էր: 1992-ի հունվարի 22-ին Ադրբեջանաի ՊԱԿ և ՆԳՆ հատուկ նշանակության զորքերի կողմից իրականացված ահաբեկչական ռազմագործողությունն ավարտվեց գաղութարարների խայտառակ պարտությամբ: Քարին տակի հերոսամարտը հիմք դրեց շրջանից ադրբեջանական զավթիչների վտարմանը:

Պատկեր:Շուշիի փողոցային ցանցի սխեմա.jpg

Շուշիի ազատագրումը ադրբեջանական գաղութարարների լծից

Արցախյան ազատամարտի ընթացքում քաղաքը ադրբեջանցիների կողմից օգտագործվել է որպես ռազմական հենակետ։ 1991-ից ուղղաթիռներն ամեն օր ՕՄՕՆ-ականներ, զենք ու զինամթերք էին տեղափոխում Շուշի՝ այն վերածելով ամուր հենակետի: Աննկատ ադրբեջանական զորքեր էին մտցվում Կրկժան՝ Ստեփանակերտի վրա գրոհելու մտադրությամբ: Թշնամական վտանգավոր հենակետը ոչնչացնելու համար, նախ 1992-ի հունվարի 11-ին վնասազերծվեցին զավթիչների Մալիբեյլու և Ղուշչիլար գյուղերի հենակետերը Հունվարի 19-20-ը ձեռնարկվեց Կրկժանի վնասազերծման գործողությունը: Նախաձեռնությունը հայակական ուժերից խլելու ակնալիքով թշնամու 700 հոգանոց զորամասը 1992-ի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը լայնածավալ հարձակում կատարեց Քարին Տակ գյուղի վրա: Գործողությունը ղեկավարում էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Մեհթիևը:[51] Մոտ 12 ժամ տևած ինտենսիվ մարտի ընթացքում թշնամին մարտադաշտում թողնելով շուրջ 90 դիակ՝ խուճապահար նահանջեց: 1992-ի փետրվարի 26-ին գիշերվա ժամը 11:30-ին սկսվեց Իվանյանի (նախկին Խոջալու) վնասազերծման ռազմագործողությունը: Առավոտյան ժամը 7:00-ին բնակավայրը մաքրված էր ադրբեջանական զավթիչներից: Հասունացավ Շուշիի ազատագրման անհրաժեշտությունը: 1991-ի նոյեմբերից մինչև 1992-ի մայիսի սկիզբը Շուշիից Ստեփանակերտի վրա արձակվել է 4741 արկ, որից մոտ 3 հազարը՝ «Գրադ» կայանքներից: Հրետակոծությունների հետևանքով զոհվել է 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչ: Ավերվել են 370 բնակելի տներ և շինություններ [52]։ [53]1992-ի ապրիլի 24-ին ԻՊՈՒ շտաբի կազմած ազատագրական գործողությունների պլանը, անհրաժեշտ հաշվարկներով ու քարտեզներով հիմնականում պատրաստ էր: Ըստ հետախուզության տվյալների Շուշիում կենտրոնացված էր ադրբեջանական զավթիչների 2500 զինվոր, 3 տանկ, 9 ՀՄՄ, 10 ԶՓ, 2 ՀԻՄՄ, 3 հատ 100մմ թնդանոթներ, 2 ՄՄ-21 հրթիռային կայանք, խոշոր տրամաչափի 3 գնդացիր:[54] Ըստ գեներալ-գնդապետ Դալիբալթայանի դասական տեսությամբ մշակած «Հրազդան» պլանի պահանջվում էր Շուշիի դեմ կենտրոնացնել 10 հազար հայ զինվոր: Սակայն այդ ժամանակ ԼՂՀ ողջ զինուժի քանակը ընդամենը 7 հազար մարդ էր: Ըստ ԻՊՈՒ հրամանատար Արկադի տեր-Թադևոսյանի «Հարսանիք լեռներում» պլանի հակառակորդի դեմ կենտրոնացվեց 2520 զինվոր, 300 պահեստազոր, 2 «Գրադ» կայանք, երկու Տ-72 տանկ, 6 ՀՄՄ-1, 15 ՀՄՄ-2, երկու ԶՓ, չորս ՀԻՄՄ, երեք Դ-30, մեկ 120 մմ, մեկ 82 մմ և 2 100 մմ թնդանոթներ:[55] 1992 թ. մայիսի 4-ին ԻՊՈՒ հրամանատար Ա. տեր Թադևոսյանը ստորագրեց հարձակման հրամանը: Մայիսի 6-ին հակառակորդի զգոնությունը թուլացնելու և ապակողմնորոշելու համար զոերաշարժ կատարվեց Ջանհասանի ուղղությամբ: Մայիսի 8-ին ժամը 2:30-ին սկսվեց Շուշիի գրոհը:լաչինի ուղղության զորքերը՝ Սամվել Բաբայանի գլխավորությամբ դուրս ուղիղ նշանառության տակ վերցրին մայրուղու Լիսագոր-Զառիստ հատվածը:
Ներկա դրությամբ Շուշիում բնակվում է 4.100 հայ, որոնց մի զգալի մասը փախստականներ են Սումգայիթ և Բաքու քաղաքներից[56]։ Քաղաքը պատերազմից զգալիորեն վնասվել է։ 2007 թ. հունիսի 11-ին ստեղծվել է քաղաքի նոր հատակագիծը։ Նախատեսվում է Շուշին մինչև 2020 թ. վերականգնել որպես Արցախի մշակութային կենտրոն[57]։

Բնակչությունը

18-րդ դարից սկսած մինչև 1920 թ․ Շուշիի բնակչությունը կազմում էին հիմնականում հայեր, շիա դավանանքի պարսիկներ, սուննու դավանանքի թուրքեր, ինչպես նաև ազգային փոքրամասնություն կազմող հրեաներ, հույներ, վրացիներ, լեզգիներ և ռուսներ։ Այստեղ բնակություն են հաստատել Ագուլիսից, Նախիջևանից, Շահկերտից, Մեղրիից, Շոշ գյուղից և Արցախի այլ բնակավայրերից եկած հայեր, մեծամասամբ արհեստավորներ ու առևտրականներ։ Հայերն ապրել են քաղաքի վերին մասում, նրանց թաղերն ու եկեղեցիները կոչվում էին իրենց նախկին բնակավայրերի անուններով։ Տարբեր տեղերից վերաբնակեցված և առանձին թաղերով հաստատված հայերը կառավարվում էին առանձին թաղապետներով (քյանդխուդաներով)։

1821 թ. Շուշին ուներ 500 տուն հայ բնակիչ։ Մեսրոբ Թաղիադյան, «ճանապարհորդություն ի Հայս»

Ժողովրդագրական աճ

Աղբյուր. Անգլերեն Վիքիպեդիայի Շուշի հոդվածը
Ծանոթ. Բնակչությունն ըստ հազարների

Տնտեսություն

Նախախորհրդային շրջան

18-19-րդ դարերում Շուշին առևտրական և արհեստագործական քաղաք էր։ Քաղաքի ամսական առևտրային շրջանառությունը կազմում էր 70-80 հազար ռուբլի[58]։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Շուշին աչքի էր ընկնում արհեստների մեծ բազմազանությամբ։ Շուշիի մետաքսաթելը, բազմապիսի գործվածքները, արծաթյա, ոսկյա և փայտե եզակի իրերը, մեծարժեք գորգերն ու զանազան կենցաղային առարկաները շրջում էին աշխարհի շատ շուկաներում՝ Արևմտյան Եվրոպայում, Ռուսաստանում, Արևելքի երկրներում և ուրիշ վայրերում։ Շուշին (գավառի հետ միասին) արտադրում էր Անդրկովկասի մետաքսաթելի մեկ վեցերորդ մասը։

Քաղաքի համար եկամտի կարևոր աղբյուր էր մետաքսի թելի և գործվածքեղենի առևտուրը Եվրոպայի, Ռուսաստանի և Արևելքի երկրների հետ։ Այն ժամանակվա պաշտոնական տվյալների համաձայն, Շուշի գավառում 1848 թ․ արտադրվել է 5 հազար փութ մետաքսաթել։ Շուշի քաղաքում գործել է շերամապահական կայան։ Այլ արդունաբերական ձեռնարկություններն էին երեք մասնավոր տպարանները և 30 կիլովատ հզորությամբ Ղարաբաղի միակ էլեկտրակայանը[58]։

Քաղաքը ոչ միայն արտահանում էր, այլև ներմուծում։ Շուշին Թավրիզից ստանում էր բամբակյա և մետաքսյա գործվածքեղեն, մահուդ, թավիշ, Բուխարայից և Բաղդադից՝ գառան մորթի (կարակուլ), Նիժնի Նովգորոդից ստանում էր ապակյա և հախճապակյա ամանեղեն, շաքար, մոմ, գյուղատնտեսական գործիքներ։ Շուշին տարբեր տեսակի ապրանքներ էր ներմուծում Ֆրանսիայից, Իտալիայից, Հնդկաստանից և Հոնկոնգից։ Այս ամենը վաճառքի էր հանվում «Թոփխանի բազար» կոչվող հայտնի շուկայում և քաղաքի ճոխ խանութներում։

Ճարտարապետություն

Քաղաքաշինություն

Շուշին հնագույն ժամանակներից հանդիսացել է հայկական բնակավայր։ Թուրքական ավազակախմբերի տիրապետության շրջանում՝ 1756-1806թթ., Շուշին ազգային ինքնատիպության դրոշմ չունեցող, փայտե ու հողե պատերով, անկանոն կառուցվածապատված գորշ բնակավայր էր։

19-րդ դարում կազմվել և իրականացվել է Շուշիի կառուցապատման 3 գլխավոր հատակագիծ, որոնք պահպանվում են Կենտրոնական պետական ռազմապատմական արխիվում, իսկ 4-րդ հատակագիծը 1912-ին կազմվել է քաղաքի գլխավոր ճարտարապետ Ղոնդախսազյանի կողմից։ Առաջին հատակագիծը կազմելիս ռուս զինվորական ինժեներները հիմնականում ուշադրություն են դարձրել քաղաքի ռազմապաշտպանական կարողության ամրապնդման հարցերին։ Երկրորդ հատակագիծը կազմվել է 1837-ին, ուր պաշտպանական շինություններից զատ նախատեսվում էր նաև քաղաքաշինական հարցեր։ 1855-ին քաղաքի աննախադեպ աճի թելադրանքով կազմվեց նոր հատակագիծ[59]։

Մեսրոպ Թաղիադյանը իր «Ճանապարհորդութիւն ի հայս» աշխատության մեջ, նկարագրելով 1820-ական թվականներին Շուշիում ծավալված լայնաթափ շինարարությունը, գրում է.

Ունէին եկեղեցիս երիս, զԱգուլեցւոց, զՂարաբաղցւոց, այլ քարակերտ ու զմեծ եկեղեցիս ի նորոյ շինեցին յայնժամ երկոքին եղբայրքն Թառումեանք՝ Զոհրաբ և Մարկոս[60]:

1852 թ․ Շուշին ուներ 11 փողոց, 6 հրապարակ, 4 քարաշեն և 2 փայտաշեն կամուրջ, 5 իջևանատուն-հյուրանոց (քարվանսարա), 7 պանդոկ, 4 կաշեգործարան, 3 աղյուսագործարան, 3 ներկատուն, ոչ մեծ մետաքսագործական ֆաբրիկա, 3 տպարան, էլեկտրակայան, 376 խանութ, հիվանդանոց, 1856 երկհարկ և եռահարկ բնակելի տուն[58]։

Քաղաքի երկու դարպասները՝ Երևանյան և Եղիսաբեթպոլիսյան, 19-րդ դարի վերջում դեռևս կանգուն էին։ Թոփխանա հրապարակը գտնվում էր հայկական մասի կենտրոնում։ Թոփխանայում խաչաձևվում էին քաղաքի առևտրա-տնտեսական և հասարակական հարաբերությունները։

Շուշիի հին թաղամասերն էին՝ Ղումլուղի կամ Մելիքենց, Քամու ճեղացի, Խանձկենց, Կազարմեն, Վերին, Փոշտեն, Վանքեն, Աղբրին, Ներքին (Ներքին կամ Աղբրին թաղը նույնն է համարվում), Աղաբեկենց, Ագուլյաց, Ղազանչեցոց, Մեղրեցոց, Կյավուր ղալա, Հին հանգստարանի, Դաբաղներեն ձորի, Բաղունց հորերի, Տյուզեն։ Թուրքական մասում աչքի էին ընկնում գլխավոր մզկիթը, Մեհտի խանի բնակարանը, բաղնիքը (հայերն այնտեղ չէին հաճախում կեղտոտ լինելու պատճառով) և մի քանի թուրք հարուստների տներ։

Մշակույթ

Շուշիի գրադարանները

1820-ական թթ. Շուշին դարձավ արևելահայոց և ողջ կովկասյան տարածաշրջանի մշակութային խոշոր կենտրոններից մեկը, ուր լայն թափ ստացավ կրթական-մշակութային կյանքը: Ամբողջ մեկ դար տևած մշակութային աննախադեպ վերելքն ընդհատվեց 1920 թ. հայեր ֆիզիկական և մշակությին ցեղասպանությմաբ: Շուշիում լուսավորության գործի խթանման համար կարևորագոյն քայլ էր 1859 թ. գրադարան-ընթերցարանի հիմնումը, որի մասին 1860 թ. «Կռունկ Հայոց Աշխարհի»-ն գրում է. «Շուշիի հայկազունք … մի Վերծանության թանգարան հաստատեցին», որի մեջ հայերեն և ռուսերեն, տարաբնույթ գրքեր, օրագրեր և լրագրեր հավաքեցին հասարակաց ընթերցանության համար: Հաստատության բացմանը մեծապես օժանդակում են Աստվածատուր Շխեյանցը և Բաբա Բահադուրյանցը, որոնք, բացի դրամական օգնությունից, գրադարանին են նվիրում գրականություն: Նույն թվականին հաստատվում է նաև գրադարան-ընթերցարանի կանոնադրությունը: Հայոց բարեգործական ընկերության Շուշիի մասնաճյուղի գրադարանը բացվել է 1889 թ. մարտի 10-ին և գործել է ինքնուրույն կանոնադրությամբ: Գրադարանից օգտվելը վճարովի էր, այն ուներ մշտական ընթերցողներ: Ունեցել է ընդարձակ ընթերցասրահ, ստանում էր գրականություն և մամուլ հայերեն ու ռուսերեն լեզուներով: Հարուստ գրադարան է ունեցել թեմական դպրոցը: Գրադարանը ստեղծվել է 1859 թ. Բաղդասար Մետրոպոլիտի ջանքերով ու միջոցներով (այդ թվում՝ Վենետիկի Մխիթարյանների հրատարակություններով): Հարուստ գրականություն է ունեցել քաղաքի ձմեռային ակումբի գրադարանը, որից օգտվել են Շուշիի բոլոր քաղաքացիները: Հոգևոր թեմական և ռեալական դպրոցներն էլ ունեցել են հարուստ գրադարան: 1887 թ. Դադյան եղբայրները բացել են կազմատուն, որին կից գործել են գրատուն ու գրադարան: Գործել են նաև մի քանի գրախանութներ:

Կրթություն

Առաջին կանոնավոր դպրոցը 1827 թ. հիմնադրել են 1823 թ. Շուշիում հաստատված Բազելի (Շվեյցարիա) «Ավետարանական քարոզչության ընկերության» ներկայացուցիչները։ Այստեղ սովորողների թիվը շուտով հասել է 130-ի։ Դասավանանդում էին հայոց, պարսից, ռուսաց և այլ լեզուներ։ Դպրոցը դրական ազդեցություն ունեցավ Շուշիում կրթական-դաստիարակչական գործի կազմակերպման վրա։

1838 թ. հունիսի 22-ին Արցախի թեմի առաջնորդ՝ Բաղդասար մետրոպոլիտը Շուշիում բացել է Ղարաբաղի հայոց թեմական հոգևոր դպրոցը։ Դպրոցի եկամուտի հիմնական աղբյուրը յուրաքանչյուր ծխականից գանձվող հատուկ տուրքն (20 կոպեկ) էր։ Թեմական դպրոցում դասավանդել են ապագա նշանավոր հայ գրողներ ու գրականագետներ՝ Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը, Մ. Պլուզյանը, գրողներ Պերճ Պռոշյանը, Ղազարոս Աղայանը, Վրթանես Փափազյանը։

1881 թ. Շուշիում բացվել է ցարական պետական դպրոց՝ Շուշիի ռեալական ուսումնարանը, որտեղ դասավանդումը ռուսերեն լեզվով էր։ Ռեալական դպրոցի սովորողների մեծ մասը հայեր էին։ 1901-1908 թթ. մեծահարուստ Առաքելյանների միջոցներով կառուցվել է ռեալական դպրոցի եռահարկ շենքը, որն կանգուն է առայսօր։

Շուշիում գործել է նաև Մարիամյան օրիորդաց վարժարանը (1864-ից), Քաղաքային տղացոց դպրոցը (հիմնադրվել է 1875 թ., ուներ 300-350 սովորող, ուսման տևողությունը՝ 7 տարի), երեք պետական դպրոց, մոտ 200 աշակերտներով, որոնց մեծ մասը հայեր էին։ 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին տասնամյակներում գործում էին մասնավոր և երկսեռ ծխական դպրոցներ թաղական եկեղեցիներին առընթեր։

Շուշիում էր գտնվում 1900-ական թթ. Ղարաբաղի միակ մանկատունը, որի 100 սաներից 70-ը արևմտահայ էին։ Գործում էր 2 մանկապարտեզ, նաև կարուձևի 2 դպրոց[61]։



Շուշիի դպրոցներ

Շուշիի դպրոցները մինչև ԽՍՀՄ կազմավորումը

Հայտնի շուշեցիներ

Գիտնականներ

Գրականության և արվեստի գործիչներ

Հասարակական գործիչներ

Զինվորական գործիչներ

Արմատներով Շուշիից

Շուշին այսօր

Այսօր Շուշին ապրում է իր առօրյա կյանքով: Քաղաքում գործում են երեք հանրակրթական դպրոցներ, երաժշտական մեկ դպրոց, մարզադպրոց, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, Հ. Գյուրջյան գեղարվեստի ինստիտուտ, հումանիտար քոլեջ և երկու մանկապարտեզ: Շուտով կգործեն նար Հայաստանի Ագրարային համալսարանի մասնաժյուղն ու Արհեստագործական դպրոցը: ԼՂՀ մշակույթի և եևիտասարդության հարցերի նախարարության Շուշի տեղափոխվելուց հետո աշխուժացել է նաև մշակութային կյանքը:Մշակույթի օջախներից են Շուշի քաղաքի թանգարաններ ՊՈԱԿԸ՝ իր մասնաճյուղերով. Շուշի քաղաքի պատմության թանգարան,Արցախի երկրաբանական թանգարան,կերպարվեստի թանգարան և պատկերասրահ:Առանձին գործում են Գորգերի անհատական թանգարան,ցուցասրահ,Ժամհարյանի մասնավոր թանգարանը:Գործում է նաև Խանդամիրյան թատրոնն (2008թ.) ու մշակույթի և երիտասրդության կենտրոնը:Բարերարների ջանքերով կառուցվել է փոքր մարզադաշտ: Շուշի է տեղափոխվել նաև Արդարադատության նախարարությունը: Քաղաքի փողոցները արվեստի գործերով զարդարելու նպատակով անցկացվում է քանդակագործների « Հակոբ Գյուրջյան» երրորդ միջազգային սիմպոզիումը: Շուշիում վերջերս վերագործարկվել է գորգագործական ֆաբրիական,որն ունի 30-40 աշխատող:

Շուշի քաղաքի պատմության թանգարան

Շուշի քաղաքի «Ձորի թաղի» կենտրոնում գտնվող՝ 19-րդ դարի կեսերի հիասքանչ առանձնատանը տեղակայված, Շուշի քաղաքի պատմության թանգարանը: Այն հանդիսանում է քաղաք-ամրոցի բազմադարյա անցյալը լուսաբանող գիտամշակութային կենտրոն: Այստեղ ցուցադրվում են Շուշիի ուշ միջնադարյան ժամանակի (18-րդ դարի) մասին կաղապարային նախկին տեղեկությունները հերքող՝ նեոլիթյան, բրոնզե և երկաթե դարի, ինչպես նաև, հելլենիստական ժամանակաշրջանի հարուստ հնագիտական տեղեկություններ: Թանգարանում ցուցադրվում են ազգագրական բնույթի հավաքածուներ, որոնց մի մասը իրար հաջորդած սերունդների կողմից ստեղծված կիրառական արվեստի զարմանահրաշ նմուշներ են: 19-րդ դարի թանգարանային առարկաները լուսաբանում են Հայկական լեռնաշխարհի արևելյան մասի (Այսրկովակսի) խոշորագույն մշակութային կենտրոնի՝ Շուշիի բնակիչների կյանքը: Ցուցասրահների պատերին տեղադրված լուսանկարների և վերարտադրվածքների հավաքածուն շոշափելի են դարձնում այն դարաշրջանի քաղաքի մշակութային կյանքը: Հավաքվածուների մի մասը լուսաբանում են քաղաքի ողբերգական օրերը. 1920 թվականի մարտի 22-26-ը ադրբեջանա-թուրքական զավթիչների զորքերը հրդեհեցին և հիմնահատակ ոչնչացրին Շուշի քաղաքի զգալի մասը զբաղեցնող հայկական թաղամասերը: Քաղաքի բուն ազգաբնակչությունը՝ շուրջ 30 հազար հայ, բռնի տեղահանվեց, մոտ 7 հազարը՝ սպանվեց, իսկ շուրջ 2 հազարը բռնի մահմեդականցվեց: Առանձին անկյունում ներկայացվում է 1992 թ. մայիսի 9-ին Շուշիի ազատագրման ռազմագործողությանը: Այստեղ տեղադրված է մարտերի պատմությունը լուսային էֆեկտներով ուղեկցող՝ «Հարսանիք լեռներում» ռազմագործողության մանրակերտը: Թանգարանը աշխատում է յուրաքանչյուր օր բացի կիրակի, ժամը 09:00-ից մինչև 17:00-ն: Թանգարանի մուտքը անվճար է:[3]</ref> Հասցե՝ ք.Շուշի, Մեսրոպ Մաշտոցի փող., 32, Հեռախոս՝ (+374 477 3 19 48) էլ. փոստ(history.of.shushi@gmail.com)

Շուշի քաղաքի պատմության թանգարան-տեսքը արևմուտքից
Թանգարան-նախասրահ
Թամիրյանի ընդունարանի տեսքը
Շուշին հին և միջին դարերում ցուցասրահը
Հնադարը ըստ պեղումների արդյունքների
Ազգագրության ցուցասրահ
,,Հարսանիք լեռներում,, մանրակերտը

Շուշի տեսարժան վայրերը

Շուշին բաց թանգարան է երկնքի տակ:Զբոսաշրջիկների հաճախակի այցելության վայրերն են ռեալական ուսումնարանը,Ժամհարյանների առանձնատունն ու հիվանդանոցի շենքը,Մարիամ Ղուկասյան օրիորդաց դպրոցի շենքը (այժմ՝ ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության շենքը),Մեղրեցոց եկեղեցու խորանը, Ղազանչեցոց սբ. Ամենափրկիչ տաճարը,Սբ. Հովհ. Մկրտիչ (Կանաչ Ժամ) եկեղեցին,քաղաքը հյուսիսից եզերող ամրոցի պատգերն ու Ելիզավետպոլյան մուտքը, գերեզմանոցները,Ձիարշավարանը,սարավանդը եզերող ժայռապարը,Հունոտի կիրճը,Մամռոտ քարը,քարանձավները,Իսահակի աղբյուրը (Պեխե աղբյուր) և այլն:

Շուշիի հյուրանոցները

Շուշիում այսօր գործում են «Ավան Պլազա»,«Նոյան Տապան»,«Շուշի» և «Գրանտ հոթել» բարձրակարգ հյուրանոցները: Քաղաքում գործում են նաև անհատական,առանձնատնային կարգի հյուրանոցներ,որոնք նախկին իջևանատների ավանդությունների վերականգնման փորձեր են:

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. 2005 թվականի Արցախի Հանրապետության մարդահաշիվ
  2. Մակար Բարխուդարյան,Արցախ,էջ 88-89
  3. Հայկական Հարց,Հանրագիտարան,էջ 387
  4. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 55. ISBN 99941-56-03-9.
  5. [1]
  6. [Շուշի, Փոստային հին բացիկներ/Շահեն Մկրտչյան/Եր., 1990 թ]
  7. [Шаген Мкртчян/историко-архитектурные памятники Нагорного карабаха/Ер., 1988г.,стр. 173]
  8. [Библиотека азербайджанской классической литературы в 20 томах /под ред. Г. Араслы/«Фольклор»/Баку: Наука, 1982./Т. I/стр.46,512 ]
  9. [С. М. Хайдаков//«Сравнительно-сопоставительный словарь дагестанских языков»/Москва 1973թ./стр. 70]
  10. [n. Mkrtchjan://«neue hethitich-armenische lexcikalische Parallelen»/(Acta Antique...)t XXII,fasc 1-4/Budapest 1974թ./էջ 317-319]
  11. [Լ. Ս. Խաչիկյան/«ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ»/I/Երևան 1955 թ./էջ 384 (№408)]
  12. [Սիմեոն կաթողիկոսի հիշատակարանը://«դիվան հայոց պատմության»/գիրք Գ/Թիֆլիս 1894թ./էջ 57-58]
  13. Ռ. Հ. Տեր- Գասպարյան,Շուշի, Եր., 1993 թ., էջ 15
  14. Ռ. Հ. Տեր- Գասպարյան,Շուշի, Եր., 1993թ.,էջ 17
  15. И. Ц. Фигуровский,Материалы по районированию Азерб. ССР, Баку 1926,т.1-ый,вып. 1,часть 2
  16. Դիտարկումներն կատարվել է պատմաբան Աշոտ Հարությունյանի կողմից 1981թ.
  17. [Հ. Ղ. Գրգերյան, Ն. Մ. Հարությունյան://Աշխարհագրական անունների բառարան/Հ-Ֆ/Երևան 1989թ./էջ 179-180]
  18. [Բակուր://Շուշի բերդաքաղաքը/Պատմությունը մինչև 1920 թ./Երևան 2000 թ./էջ 11]
  19. [Բակուր://Շուշի բերդաքաղաքը/Պատմությունը մինչև 1920 թ./Երևան 2000 թ./էջ 12]
  20. [Գ. Սարգսյան, Ալ. Հակոբյան://Նորոհայտ կարկառ քաղաքատեղին Արցախում/Վարձք/N 5/հունվար-մարտ/Երևան 2012 թ./էջ 43-59]
  21. [Բակուր://Շուշի բերդաքաղաքը/Պատմությունը մինչև 1920 թ./Երևան 2000 թ./էջ 13]
  22. [Մ. Հարությունյան://Շուշի բերդի պատմությունը/վարկածներ, տեսակետներ /Մարտիկ/2000 թ./թիվ 40]
  23. [Թօփճեան Յակոբ://Ցուցակ ձեռագրաց Խաչիկ վարդապետի Դադեան/ժողոված 1878-1898, մասն Բ/Վաղարշապատ 1900 թ./էջ 35]
  24. [Աշոտ Հովհաննիսյան://Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության/գիրք երկրորդ/Երևան 1959 թ./էջ 609]
  25. [2]
  26. [Լեո://Երկերի ժողովածու/3-րդ հատոր/Երևան 1973 թ./էջ 120-122]
  27. [Շ. Մկրտչյան, Շ. Դավթյան://Շուշի ողբերգական ճակատագրի քաղաքը/Shoushy the city of tragic fate/Երևան 2008 թ./էջ 13]
  28. [Շ. Մկրտչյան, Շ. Դավթյան://Շուշի ողբերգական ճակատագրի քաղաքը/Shoushy the city of tragic fate/Երևան 2008 թ./էջ 16]
  29. [Մ.Ա. Հարությունյանն://Հայաստան-Արցախ/Պատմության և արդիականության զուգահեռներում/գիրք առաջին./Ստեփանակերտ 2009թ./էջ 130]
  30. [Հայկական հարց://հանրագիտարան/Երևան 1996թ./էջ 367]
  31. [Լեո://Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգևոր դպրոցի/Թիֆլիս 1914 թ./էջ 60]
  32. [Լեո://Երկերի ժողովածու/3-րդ հատոր/Երևան 1973թ./էջ 267]
  33. [Нерсесян М.Г.://А. В. Суворов и русско-армянские отношения в 1770-10780-х годах//Е., 1981թ./стр. 136]
  34. [Մ. Հարությունյան://Շուշի բերդի պատմությունը/վարկածներ, տեսակետներ /Մարտիկ/2000 թ./թիվ 40]
  35. [Հայակական հարց,հանրագիտարան,Եր 1996 թ.,էջ 367]
  36. [Մ. Ա. Հարությունյան:/Հայաստան-Արցախ/Պատմության և արդիականության զուգահեռներում/գիրք առաջին/Ստեփանակերտ 2009, էջ 135]
  37. Massacres of Armenians in Shushi
  38. [Нагорный Карабах в 1918-1923 гг:/Сборник документов и материалов/Отв. ред. В. А. Микаелян.сост. Акопян В.А.,Баликян О.С., Вирабян А. С.,Микаелян В. А.,Эвоян В. С./ Ереван, Изд. АН Армевнии 1992/док. 153,с. 328 ]
  39. [правда о Нагорном Карабахе :/Сост. В. А. товмасян, Ю. Б. Нерисисян/Степанакерт,1989/,с. 27 ]
  40. [Հովհաննիսյան Գ.Ա.:/Սովետական իշխանության հաստատումը Լեռնային Ղարաբաղում/Երևան,1971/էջ 142 ]
  41. Conciliation Resources. Nagorny Karabakh: Chronology
  42. [Աբրահամյան Հ.:/Արցախյան գոյամարտ/Երևան,1991/էջ 33-34 ]
  43. [Азербайджан:/№ 67/2 апреля/1920 г. ]
  44. [Մ. Ա. Հարությունյան.: /Հայաստան-Արցախ/Պատմության և արդիականության զուգահեռներում/գիրք առաջին/Ստեփանակաերտ, 2009/էջ 145 ]
  45. [Միքայէլեան Արսեն:/Ղարաբաղի վերջին դէպքերը/«Հայրենիք» ամսագիրք/Բոստոն, 1923/հմ. 11, էջ 118, հմ. 12, էջ 121 ]
  46. [Մեր գերդաստանի մեծ տատիկի՝ Մարգարիտի հուշերից]
  47. [Арсен мелик-Шахназаров:/Нагорный Карабах/Факты против лжи/Информационно-идеологические аспекты нагорно-карабахского конфликта/Москва,2009/стр. 90 ]
  48. [Хорурдаин Айастан:/(Советская Армения)/1925/3 окт/№ 224/]
  49. [Арсен Мелик-Шахназаров:/Нагорный Карабах/Факты против лжи/Москва 2009,стр. 91]
  50. [Մ. Ա. Հարությունյան:/Հայաստան-Արցախ/Պատմության և արդիականության զուգահեռներում/գիրք առաջին/Ստեփանակերտ 2009, էջ 148/]
  51. [http:/Հովիկ Վարդումյան/Շուշիի ազատագրումը/Եր. 2007թ, էջ 20]
  52. 'Jerusalem of Karabakh' at the heart of Armenia-Azerbaijan conflict
  53. [http:/ Ա. Արշակյան/Արցախյան գոյապայքար/1985-1992/Եր. 2004թ, էջ 224]
  54. [http:/Հովիկ Վարդումյան/Շուշիի ազատագրումը/Եր. 2007թ, էջ 30]
  55. [http:/Հովիկ Վարդումյան/Շուշիի ազատագրումը/Եր. 2007թ, էջ 30]
  56. Institute of War & Peace Reporting. Karabakh: A Tale of Two Cities
  57. Shoushi Revival Fund. Arts Revival: Plan to rebuild Shushi by returning to its roots as a center of culture
  58. 58,0 58,1 58,2 Գրիգորի Ա․ Հովհաննիսյան, «Սովետական իշխանության հաստատումը Լեռնային Ղարաբաղում»։ «Երևանի պետական համալսարանի հրատարակչություն», Երևան 1971, էջ 14-17։ Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «հաստատումը» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  59. Շահեն Մկրտչյան. «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները», Երևան, 1985, էջ 217, 220, 221:
  60. Մեսրոպ Թաղիադյան. «Ճանապարհորդութիւն ի հայս», 1848, էջ 226:
  61. Շուշի վերածնդունդ հիմնադրամ, Շուշիի մասին. կրթօջախներ