«Դերենիկ Ա Արծրունի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 44. Տող 44.
| Նախորդող = [[Գագիկ-Խաչիկ]] 908-943
| Նախորդող = [[Գագիկ-Խաչիկ]] 908-943
| Հաջորդող = [[Աբուսահլ-Համազասպ]] 958-968
| Հաջորդող = [[Աբուսահլ-Համազասպ]] 958-968
| Ցուցակ = Վասպուրականի արքա<br />Դերենիկ Ա Արծրունի
| Ցուցակ = Վասպուրականի արքա<br />Դերենիկ-Աշոտ
| Տարիներ = [[943]] - [[958]]
| Տարիներ = [[943]] - [[958]]
| bcolor =
| bcolor =

13:46, 21 Հուլիսի 2014-ի տարբերակ

Դերենիկ Ա Արծրունի
Վասպուրականի արքա
Իշխանություն943 - 958
Ծնվել է՝անհայտ[1]
Մահացել է՝958[2][1] կամ 959[3][4]
ՆախորդԳագիկ Արծրունի
ՀաջորդողԱբուսահլ-Համազասպ
ՏոհմԱրծրունիներ
գերիշխան
ՀայրԳագիկ Արծրունի
ՄայրՄլքե Բագրատունի[2]

Դերենիկ Արծրունի, Դերենիկ-Աշոտ կամ Աշոտ-Դերենիկ, Վասպուրականի թագավորության երկրորդ թագավոր (943-958):

Պատմություն

Պատկեր:Հայ-Բագրատունիների-տերությունը-9-րդ-դարի-վերջին-և10-րդ-դարի-սկզբին-600x415.jpg
Բագրատունյաց Հայաստան

Վասպուրականի թագավոր Դերենիկ-Աշոտը (Դերենիկ Արծրունի), ծնվել է Վասպուրականի թագավորության մայրաքաղաք Վանում՝ նրա առաջին թագավոր Գագիկ-Խաչիկի ընտանիքում: Իշխել է 943 թվականից: Շարունակելով հոր քաղաքականությունը՝ Վասպուրականի թագավորությունը տնտեսական և մշակութային մեծ վերելքի է պատրազտում: Ամբողջ Վասպուրականով մեկ լայն շինարարություն ծավալվեց:[5]

Վասպուրականի թագավորությունը հիմնադրվել է Հայաստանում ավատատիրական հարաբերությունների խորացման, ինչպես նաև արտաքին ուժերի միջամտության հետևանքով։ Վասպուրականի իշխան Գագիկը Ատրպատականի արաբական ամիրայության օգնությամբ անջատվել է Բագրատունյաց միասնական պետությունից և իրեն հռչակել անկախ թագավոր։

Վասպուրականի թագավորությունը ընդգրկել է հիմնականում Վասպուրական (բացառությամբ Գաբիթյան և Պարսպատունիք գավառների), Մոկք նահանգները, 910-ական թվականներին՝ նաև Այրարատի Մասյացոտն, Կոգովիտ, Բագրևանդ, Ծաղկոտն գավառները, Դվինն իր մերձակայքով, Աղձնիքի Սասուն և Կորճայքի Ճահուկ գավառը։

Սիփան լեռը. Վանա լճից արևմուտք

Վասպուրականի թագավորությունը Հայաստանի գավառական թագավորությունների շարքում ամենախոշորն Էր։ Գագիկ Արծրունու օրոք նրա տարածքը ձգվում Էր հյուսիսից հարավ՝ Արաքսից մինչև Կորդվաց լեռները և արևմուտքից արևելք՝ Վանա լճից մինչև Կապուտան (Ուրմիո) լիճը։ Հարավում նրա սահմանային գավառներն Էին Մոկաց աշխարհի հարավային շրջանները, Կորճայքի Ճահուկ գավառի հարավային սահմանը կազմող Մեծ Զավ գետը, արևելքից՝ Պարսկահայքի արևմտյան մի քանի շրջանները՝ Կարմիր գետի ավազանով։ Այնուհետև Կարմիր գետի և Արաքսի միախառնման կետից սահմանը Արաքսով ձգվում Էր մինչև Արտաշատի մոտերքը, ապա թեքվելով դեպի հարավ-արևմուտք՝ Աղիովիտ գավառի արևմտյան մասով հասնում Վանա լճին։ Թագա-վորության հիմնական մասն Էր Վասպուրականը, որը Մեծ Հայքի խոշորագույն նահանգն Էր և ուներ 35 գավառ։

Աղթամար կղզին և Սուրբ Խաչը

11-րդ դարի սկզբին Վասպուրականի թագավորության գերակայությունը ճանաչել են Խլաթի ու Մանազկերտի ամիրայությունները։ Պետության մայրաքաղաքն էր Վանը, հոգևոր կենտրոն՝ Աղթամար կղզին։ Սակայն հետագայում հարկադրված ընդունել է Բագրատունիների գերիշխանությունը։ Վասպուրականի թագավորությունը տնտեսական և քաղաքական գործուն կապերի մեջ է եղել Անիի թագավորության և հարևան արաբական ամիրայությունների հետ։ Արծրունյաց թագավորներ Գագիկը և նրա որդի Աշոտ-Դերենիկը սատարել են Ատրպատականի Դայսամ Իբրահիմ և Դվինի Շադդադյան Մուհամմադ քուրդ ամիրաներին, որոնք պայքարել են Ատրպատականին տիրացած Սալարյանների դեմ։

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Նախորդող
Գագիկ-Խաչիկ 908-943
Վասպուրականի արքա
Դերենիկ-Աշոտ

943 - 958
Հաջորդող
Աբուսահլ-Համազասպ 958-968