«Աբուսահլ Ա Արծրունի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 26. Տող 26.
[[Պատկեր:Akhtamar Island on Lake Van with the Armenian Cathedral of the Holy Cross.jpg|մինի|աջից|[[Աղթամար կղզի]]ն և [[Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի|Սուրբ Խաչ]]ը]]
[[Պատկեր:Akhtamar Island on Lake Van with the Armenian Cathedral of the Holy Cross.jpg|մինի|աջից|[[Աղթամար կղզի]]ն և [[Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի|Սուրբ Խաչ]]ը]]
[[11-րդ դար]]ի սկզբին Վասպուրականի թագավորության գերակայությունը ճանաչել են [[Խլաթ]]ի ու [[Մանազկերտ]]ի ամիրայությունները։ Պետության [[մայրաքաղաք]]ն էր [[Վան]]ը, հոգևոր կենտրոն՝ [[Աղթամար]] կղզին։ Սակայն հետագայում հարկադրված ընդունել է Բագրատունիների գերիշխանությունը։ Եթե Գագիկ-Խաչիկի ու Դերենիկ-Աշոտի օրոք Վասպուրականի թագավորությունը [[Տնտեսություն|տնտեսական]] և [[Քաղաքականություն|քաղաքական]] գործուն կապերի մեջ է եղել Անիի թագավորության և հարևան արաբական ամիրայությունների հետ, ապա Աբուսահլի օրոք հակվում է [[Բյուզանդիա]]յի կողմը՝ դառնալով հունամոլ տարրերի ապաստան։ Աբուսահլ-Համազասպ հանդիսավորությամբ ընդունեց բյուգանդական կայսեր ներկայացուցիչ Պանդալեոնին ([[965]]), պատսպարեց հունադավանության պատճառով [[Անի]]ից վտարված Վահան կաթողիկոսին ([[968]])։

Աբուսահլի երեք որդիները՝ [[Աշոտ-Սահակ]]ը, [[Գուրգեն-Խաչիկ]]ը և [[Սենեքերիմ-Հովհաննես]]ը, իրար հաջորդելով, եղել են Վասպուրականի թագավորության վերջին արքաները՝ միասին իշխելով ավելի քան կես դար:

[[Պատկեր:Ахтамар Сурб Хач.jpg|մինի|ձախից|[[Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի]]]]
[[Պատկեր:Ахтамар Сурб Хач.jpg|մինի|ձախից|[[Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի]]]]

13:31, 21 Հուլիսի 2014-ի տարբերակ

Աբուսահլ-Համազասպ
Վասպուրականի արքա
Իշխանություն958 - 968
Ծնվել է՝անհայտ[1]
Մահացել է՝969[2] կամ 968[1]
ՆախորդԴերենիկ Ա Արծրունի
ՀաջորդողԱշոտ–Սահակ
ՏոհմԱրծրունիներ
քաղաքական գործիչ և գերիշխան
ՀայրԳագիկ Արծրունի
ՄայրՄլքե Բագրատունի[2]
ԵրեխաներԱշոտ–Սահակ, Գուրգեն-Խաչիկ և Սենեքերիմ-Հովհաննես
ՀավատքՀայ Առաքելական Եկեղեցի

Աբուսահլ-Համազասպ (ծն. թ. անհտ.– 972), Վասպուրականի թագավոր (958-972), Գագիկ Արծրունու որդին և Դերենիկ Արծրունու եղբայրը։

Պատմություն

Պատկեր:Հայ-Բագրատունիների-տերությունը-9-րդ-դարի-վերջին-և10-րդ-դարի-սկզբին-600x415.jpg
Բագրատունյաց Հայաստան

Վասպուրականի թագավոր Աբուսահլ-Համազասպը (Աբուսահլ Արծրունի), ծնվել է Վասպուրականի թագավորության մայրաքաղաք Վանում՝ նրա առաջին թագավոր Գագիկ-Խաչիկի ընտանիքում: Իշխել է 958 թվականից` հաջորդելով ավագ եղբորը՝ Դերենիկին: Շարունակելով հոր քաղաքականությունը՝ Վասպուրականի թագավորությունը տնտեսական և մշակութային մեծ վերելքի է պատրազտում: Ամբողջ Վասպուրականով մեկ լայն շինարարություն ծավալվեց:[3]

Վասպուրականի թագավորությունը հիմնադրվել է Հայաստանում ավատատիրական հարաբերությունների խորացման, ինչպես նաև արտաքին ուժերի միջամտության հետևանքով։ Վասպուրականի իշխան Գագիկը Ատրպատականի արաբական ամիրայության օգնությամբ անջատվել է Բագրատունյաց միասնական պետությունից և իրեն հռչակել անկախ թագավոր։

Վասպուրականի թագավորությունը ընդգրկել է հիմնականում Վասպուրական (բացառությամբ Գաբիթյան և Պարսպատունիք գավառների), Մոկք նահանգները, 910-ական թվականներին՝ նաև Այրարատի Մասյացոտն, Կոգովիտ, Բագրևանդ, Ծաղկոտն գավառները, Դվինն իր մերձակայքով, Աղձնիքի Սասուն և Կորճայքի Ճահուկ գավառը։

Սիփան լեռը. Վանա լճից արևմուտք

Վասպուրականի թագավորությունը Հայաստանի գավառական թագավորությունների շարքում ամենախոշորն Էր։ Գագիկ Արծրունու օրոք նրա տարածքը ձգվում Էր հյուսիսից հարավ՝ Արաքսից մինչև Կորդվաց լեռները և արևմուտքից արևելք՝ Վանա լճից մինչև Կապուտան (Ուրմիո) լիճը։ Հարավում նրա սահմանային գավառներն Էին Մոկաց աշխարհի հարավային շրջանները, Կորճայքի Ճահուկ գավառի հարավային սահմանը կազմող Մեծ Զավ գետը, արևելքից՝ Պարսկահայքի արևմտյան մի քանի շրջանները՝ Կարմիր գետի ավազանով։ Այնուհետև Կարմիր գետի և Արաքսի միախառնման կետից սահմանը Արաքսով ձգվում Էր մինչև Արտաշատի մոտերքը, ապա թեքվելով դեպի հարավ-արևմուտք՝ Աղիովիտ գավառի արևմտյան մասով հասնում Վանա լճին։ Թագա-վորության հիմնական մասն Էր Վասպուրականը, որը Մեծ Հայքի խոշորագույն նահանգն Էր և ուներ 35 գավառ։

Աղթամար կղզին և Սուրբ Խաչը

11-րդ դարի սկզբին Վասպուրականի թագավորության գերակայությունը ճանաչել են Խլաթի ու Մանազկերտի ամիրայությունները։ Պետության մայրաքաղաքն էր Վանը, հոգևոր կենտրոն՝ Աղթամար կղզին։ Սակայն հետագայում հարկադրված ընդունել է Բագրատունիների գերիշխանությունը։ Եթե Գագիկ-Խաչիկի ու Դերենիկ-Աշոտի օրոք Վասպուրականի թագավորությունը տնտեսական և քաղաքական գործուն կապերի մեջ է եղել Անիի թագավորության և հարևան արաբական ամիրայությունների հետ, ապա Աբուսահլի օրոք հակվում է Բյուզանդիայի կողմը՝ դառնալով հունամոլ տարրերի ապաստան։ Աբուսահլ-Համազասպ հանդիսավորությամբ ընդունեց բյուգանդական կայսեր ներկայացուցիչ Պանդալեոնին (965), պատսպարեց հունադավանության պատճառով Անիից վտարված Վահան կաթողիկոսին (968

Աբուսահլի երեք որդիները՝ Աշոտ-Սահակը, Գուրգեն-Խաչիկը և Սենեքերիմ-Հովհաննեսը, իրար հաջորդելով, եղել են Վասպուրականի թագավորության վերջին արքաները՝ միասին իշխելով ավելի քան կես դար:

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Նախորդող
Դերենիկ-Աշոտ 943-958
Վասպուրականի արքա
Աբուսահլ-Համազասպ

958 - 968
Հաջորդող
Աշոտ-Սահակ 968-977
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։