«Սուչավա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Սուչավա''', (Suceava), քաղաք Հյուսիս-Արևելքում Ռումինիայում, Սիրետի վտակ Սուչավայի ափին։ Համանուն...»:
(Տարբերություն չկա)

09:08, 17 Հուլիսի 2014-ի տարբերակ

Սուչավա, (Suceava), քաղաք Հյուսիս-Արևելքում Ռումինիայում, Սիրետի վտակ Սուչավայի ափին։ Համանուն գավառի վարչական կենտրոն է։ Ունի 78 հազար բնակչություն (1981 թվական)։ Ունի թղթի-ցելյուլոզի և փայտամշակման խոշոր կոմբինատներ, սննդի, մեքենաշինական, կաշվի-կոշկեղենի, տեքստիլ արդյունաբերություն։ 14-17-րդ դարերում եղել է Մուլդովականա իշխանության մայրաքաղաքը։ Սուչավան (հայկական աղբյուրներում՝ Չիչով, Սուչով, Միչով, Սոչովա, Շեչով ևն) Մոլդովայի հայկական առաջին գաղթավայրերից է։ Ենթադրվում է, որ հայերը Մոլդովայում հաստատվել են 13-րդ դարում։ Նրանք եկել են Անիից, Ղրիմից, ապա նաև Լեհաստանից և այլ վայրերից։ Իբրև Լվովի հայկական թեմին ենթակա համայնք, Սուչան առաջին անգամ հիշվում է 1388 թվականին, Թեոդորոս Բ Կիլիկեացու կաթողիկոսական կոնդակում։ Մոլդովայի իշխան Ալեքսանդր Բարեպաշտը 1401 թվականի հրովարտակով Սուչովայում Մոլդովայի հայերի համար հաստատել է հոգևոր առաջնորդական աթոռ, 1418 թվականին Լեհաստանից հրավիրել 3 հազար հայ ընտանիք, որոնցից 700-ը հաստատվել են Սուչավայում։ Հայկական համայնքն ունեցել է իր քաղաքային վարչությունը (քաղաքապետ, 12 ծերերից բաղկացած խորհուրդ, գլխավոր դատավոր)։ 15-17-րդ դարերում քաղաքապետ են եղել Սերգիսը, Ծուռ Գթակը, Նորգոն, Խաչիկը, Թոադերը, Գրիգորը, Կյուրեղը։ Հայ արհեստավորներն ու վաճառականները ստեղծել են համքարություններ և եղբայրություններ, պատանիները՝ «Կտրիճվորաց եղբայրություն»։ Վերջինիս գործունեությունն ուղղված է եղել ազգային ավանդույթների պահպանմանը, հայերեն ձեռագրերի հավաքմանը և նորոգմանը։ Սուչավայում հայերի ստվարացման ապացույցն է մերձակա Արմենեշտ և Արենի հայկական գյուղերի գոյությունը 15-րդ դարում․ Ենթադրվում է, որ նախապես հայկական են եղել նաև Մուշորիկա և Բարձիկ բնակավայրերը։ Հայ վաճառականները, օգտագործելով Սուչավայի հարմար դիրքը, տարանցիկ առևտրով են զբաղվել Լեհաստանում, Արևմտյան Ուկրաինայում, Ռուսաստանում։ 14-17-րդ դարերում այդ երկրներում մեծ պահանջարկ է ունեցել Սուչավայի հայ կաշեգործների արտադրանքը։ Հայերն զբաղվել են նաև անասնաբուծությամբ։ Որոշ հայ վաճառականներ, ձեռք բերելով հողակտորներ, դարձել են կալվածատերեր, ստացել ազնվականական կոչումներ։ Իշխան Շտեֆան Մեծի (1457-1504 թվականներ) բանակում եղել են մեծ թվով հայ զինվորականներ։ Իշխան Պետրու Ռարեշի երկրորդ կառավարման ժամանակ (1541-1546 թվականներ) հայազգի Պետրու Վարդիկը դարձել է հետման (զորքերի ընդհանուր հրամանատար)։ 1672 թվականին Սուչավայի հայերը մասնակցել են Դուկա իշխանի հարկային ծանր քաղաքականության դեմ համաժողովրդական շարժմանը, որի պարտությունից հետո ստիպված հեռացել են Տրանսիլվանիա, այնտեղ հիմնադրել Գեռչան ու Եղիսաբեթուպոլիսը։ Մակայն Մոլդովայի հետագա իշխանների՝ հայերի նկատմամբ վարած մեղմ քաղաքականության շնորհիվ Սուչավայիի հայկական գաղթավայրը կրկին ստվարացել է (1693 թվականին Սուչավայում բնակվել է 3 հազար հայ)։ Սուչավայի հայերը կառուցել են վանքեր, եկեղեցիներ, մատուռներ։ Հնագույնը՝ Սուչավայի և Լվովի հայերի հոգևոր առաջնորդարան-վանատունը (կառուցված 14-րդ դարում), քանդվել է 16-րդ դարում կեսին, բայց ավերակների մոտ շուտով բարձրացել է Սուչավայում Օգսենտ կամ Զամկա վանքը (բաղկացած է երեք շինությունից և ներկայումս կանգուն է), որը մինչև 1686 թվականը եղել է Մոլդովայի հայերի հոգևոր կենտրոնը, ունեցել դպրոց և մատենադարան։ 15-րդ դարում (գուցե և ավելի վաղ) կառուցվել են Սուչավայի Աստվածածին և Սուչավայի Խաչ հայկական եկեղեցիները։ Վերջինս հետագայում վերականգնվել է և այժմ կանգուն է։ Սուչավայից 2 կմ հեռավորության վրա պահպանվել է նաև Հաճկատարի վանքը (1512 թվական), որն այժմ Արևելյան Եվրոպայի հայերի ուխտատեղին է։ Վերջինիս զանգը բերվել է Տաթևի վանքից և վրան ունի 1244 թվականի արձանագրություն։ Հավանաբար 16-րդ դարում է կառուցվել Սուչավայի Սիմեոն հայկական եկեղեցին։ 17-րդ դարի սկզբին կառուցված Սուչավայի Երրորդություն եկեղեցին 18-րդ դարում քանդվել է, և դրա քարերով 1776 թվականին կառուցվել է Սուչավայի Հովհաննես Մկրտչի մատուռը (Սուչավայի Խաչ եկեղեցու կողքին)։ Բրունգուլյան (Պրունկուլ) հայկական նշանավոր տոհմի պատվին 1904 թվականին կառուցվել է Սուչավայի Հարություն մատուռը։ Սուչավայում եղել է հայ գրչության կենտրոն։ Զամկայի, Հաճկատարի վանքերում, Սուչավաի Խաչ, Սուչավայի Սիմեոն, Սուչավայի Երրորդություն եկեղեցիներում գրված ձեռագրերն այժմ պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, Բուխարեստի, Գեռլայի, Վենետիկի, Վիեննայի և այլ հավաքածուներում։ Մ-ում են գործել գրիչ և մանրա¬ նկարիչ Ղազար Բաբերդացին (Վալաքա- ցի), գրիչներ՝ Մարգիս դպիր Մելիտենցին, Մրապիոն Բաբերդացին, Աբրահամ Սե- չովցին (Պուղտանցի) և ուրիշներ, բանաս¬ տեղծներ Մինաս Թոխաթցին և Վրթանես Սռնկեցին։ Ռումին արվեստաբան Կ․ Նի- կՈլեսկուի կարծիքով, Ս-ի հայերի ազգ․ արվեստը ազդեցություն է թողել մոլդո- վականի վրա։ Բուկովինայի կազմում Ավստրիական կայսրությանը միացվելուց (1775) հետո Ս․ №աչ հայկ․ եկեղեցին (XV դ․) զանգակա¬ տնով և Ս․ ՝՝Հովհաննես մատուռով (1776) Ս․ հայտարարվել է ազատ առետր․ քա¬ ղաք, հայկ․ համայնքը համալրվել է Մոլ- դովայի այլ վայրերից, մասամբ նաե Լե¬ հաստանից ու Բուլղարիայից եկած հայե¬ րով։ Բացվել է հայկ․ աշխարհիկ դպրոց (1831-ին ունեցել է 71 աշակերտ)։ 1851-ին դպրոցին կից գործել է թատրոն։ XIX դ․ Ս-ի հայկ․ գաղթավայրի ներքին կյանքը ղեկավարել է 7 հոգանոց հոգաբարձու¬ թյունը ե, այսպես կոչված, Մեծաժողովը (բաղկացած 12 անդամից, գումարվում էր տարին մեկ անգամ)։ Հոգաբարձությունը ղեկավարվել է կառավարության հաստա¬ տած կանոնադրությամբ։ Ազգապահպան¬ ման գործին նպաստել են «Անի» ազգ․ ընկերությունը (1885),«Հայ տիկնանց միու¬ թյունը» ՀԲԸՄ Մ-ի մասնաճյուղը (1913)։ Թուրքիայում կազմակերպված հայկ․ ջար¬ դերի և 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Մ-ի հայերը գաղթականներին և որբե¬ րին օգնելու նպատակով կատարել են հանգանակություններ։t1920-ին բացվել է «Հիմնարկություն Քրիստեա և Մա- թիլդա Հաճի» որբանոցը։ 1928-ի տվյալ¬ ներով Մ․ ունեցել է 300, 1948-ի՝ 100 հայ բնակիչ։ Ներկայումս Ս-ում բնակվում է մոտ 20 հայ ընտանիք։ Ս-ի կենար․ Փողոցներից մեկը կոչվում է «Արմենեասկը» («Հայկական»)։