«Էկոլոգիական հավասարակշռություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Balance of nature statue at VUDA Park Visakhapatnam.JPG|250px|մինի|Էկոլոգիական հավասարակշռությունը խորհրդանշող հուշարձանը Վիսախապատնամում]]
'''Էկոլոգիական հավասարակշռություն''', [[էկոհամակարգ]]ի բաղադրիչների՝ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, թվաքանակի, տարածվածության, վերարտադրության, ինչպես նաև բնական միջավայրի ժամանակային փոփոխությունների, բնական համակեցություններում նյութերի կենսահարույց շրջապտույտի և այլ կենսաբանական շարժընթացների հարաբերական կայունությունը: Էկոհամակարգերի էկոլոգիական հավասարակշռության հիմքում ընկած են նյութերի կենսահարույց շրջապտույտի հաստատունությունն ու փակ լինելը, ինչը յուրաքանչյուր կոնկրետ էկոհամակարգում ունի իր առանձնահատկությունները: Այս դեպքում վճռական նշանակություն ունի ինքնասուն (ավտոտրոֆ՝ [[լուսասինթեզ]]ի կամ [[քեմոսինթեզ]]ի միջոցով [[անօրգանական նյութեր]]ն օրգանականի փոխարկող) և տարասուն (հետերոտրոֆ՝ այլ օրգանիզմների ստեղծած օրգանական նյութերով սնվող) [[օրգանիզմ]]ների հարաբերակցությունը, ինչպես նաև միմյանց և բնակմիջավայրին նրանց յուրահատուկ հարմարումը: Այս գործոնների ամբողջությունը, ձևավորվելով էվոլյուցիայի ընթացքում, ապահովում է էկոհամակարգի կայունությունը կամ նրա [[հոմեոստազ]]ը: Որպես էկոհամակարգերի կայունության չափանիշ՝ հաճախ ընդունում են նրանց տեսակային բազմազանությունը, և որքան շատ է այն, այնքան հուսալի է էկոլոգիական հավասարակշռության պահպանումը: Տվյալ էկոհամակարգի համար միջավայրի պայմանների սովորականից ավելի տատանումների դեպքում տեղի է ունենում էկոլոգիական հավասարակշռության խախտում, որը հանգեցնում է մի տեսակի թվաքանակի նվազման և մյուսների կտրուկ աճման: Օրգանիզմների բնական համակեցությունները կարող են դիմադրել տարբեր վնասակար ազդեցությունների և բնականոն պայմանների վերականգնման դեպքում վերադառնալ նախկինին մոտ վիճակի (այսինքն՝ ունեն որոշակի կայունություն): Անբարենպաստ պայմաններում այս կամ այն տեսակի խտությունը նվազում է, իսկ բարենպաստ պայմաններում աճում է բազմացման, աճի և զարգացման արագությունը, և տեսակի խտությունը վերականգնվում է:

09:00, 16 Հուլիսի 2014-ի տարբերակ

Էկոլոգիական հավասարակշռությունը խորհրդանշող հուշարձանը Վիսախապատնամում

Էկոլոգիական հավասարակշռություն, էկոհամակարգի բաղադրիչների՝ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, թվաքանակի, տարածվածության, վերարտադրության, ինչպես նաև բնական միջավայրի ժամանակային փոփոխությունների, բնական համակեցություններում նյութերի կենսահարույց շրջապտույտի և այլ կենսաբանական շարժընթացների հարաբերական կայունությունը: Էկոհամակարգերի էկոլոգիական հավասարակշռության հիմքում ընկած են նյութերի կենսահարույց շրջապտույտի հաստատունությունն ու փակ լինելը, ինչը յուրաքանչյուր կոնկրետ էկոհամակարգում ունի իր առանձնահատկությունները: Այս դեպքում վճռական նշանակություն ունի ինքնասուն (ավտոտրոֆ՝ լուսասինթեզի կամ քեմոսինթեզի միջոցով անօրգանական նյութերն օրգանականի փոխարկող) և տարասուն (հետերոտրոֆ՝ այլ օրգանիզմների ստեղծած օրգանական նյութերով սնվող) օրգանիզմների հարաբերակցությունը, ինչպես նաև միմյանց և բնակմիջավայրին նրանց յուրահատուկ հարմարումը: Այս գործոնների ամբողջությունը, ձևավորվելով էվոլյուցիայի ընթացքում, ապահովում է էկոհամակարգի կայունությունը կամ նրա հոմեոստազը: Որպես էկոհամակարգերի կայունության չափանիշ՝ հաճախ ընդունում են նրանց տեսակային բազմազանությունը, և որքան շատ է այն, այնքան հուսալի է էկոլոգիական հավասարակշռության պահպանումը: Տվյալ էկոհամակարգի համար միջավայրի պայմանների սովորականից ավելի տատանումների դեպքում տեղի է ունենում էկոլոգիական հավասարակշռության խախտում, որը հանգեցնում է մի տեսակի թվաքանակի նվազման և մյուսների կտրուկ աճման: Օրգանիզմների բնական համակեցությունները կարող են դիմադրել տարբեր վնասակար ազդեցությունների և բնականոն պայմանների վերականգնման դեպքում վերադառնալ նախկինին մոտ վիճակի (այսինքն՝ ունեն որոշակի կայունություն): Անբարենպաստ պայմաններում այս կամ այն տեսակի խտությունը նվազում է, իսկ բարենպաստ պայմաններում աճում է բազմացման, աճի և զարգացման արագությունը, և տեսակի խտությունը վերականգնվում է:

Էկոլոգիական հավասարակշռության գոյությունը չի նշանակում ժամանակի ընթացքում օրինաչափ փոփոխությունների բացակայություն, ընդհակառակը, այն սերտորեն կապված է տվյալ էկոհամակարգի լինելիության և զարգացման շարժընթացների հետ: Հաճախ, էկոլոգիական հավասարակշռության խախտում ասելով՝ հասկանում են ոչ միայն տարբեր կենսահարույց գործոնների փոփոխությունները, այլև մթնոլորտի գազային բաղադրության, ջրաբանական ռեժիմի, շրջակա միջավայրի խոշորաչափ աղտոտման նշանակալի տատանումները, այսինքն՝ բնական շարժընթացների բոլոր էական շեղումները: Առանց էկոլոգիական հավասարակշռության բարդ ու փոխկապակցված մեխանիզմների իմացության՝ հնարավոր չէ իրականացնել արդյունավետ բնօգտագործուվ կանխատեսել տնտեսական գործունեության ճիշտ կազմակերպում և պահպանել բնական միջավայրը կյանքի համար պիտանի վիճակում:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։