«Դալտոնի օրենք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 25. Տող 25.
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
Ֆիզիկա 11–րդ դասարանի դասագիրք
Ֆիզիկա 11–րդ դասարանի դասագիրք

[[Կատեգորիա:Ֆիզիկայի օրենքներ]]

04:55, 15 Հուլիսի 2014-ի տարբերակ

Դալտոնի օրենքը, Գազային վիճակի հավասարումը չի պարունակում գազի տեսակը բնութագրող որևէ պարամետր։ Սա հետևանք է մոլեկուլների փոխազդեցության անտեսման, որը զրկում է մոլեկուլներին իրենց «անհատականությունից»։ Ուստի՝ այդ հավասարումը ճիշտ է նաև տարբեր իդեալական գազերի խառնուրդների համար։ Խառնուրդում բոլոր մոլեկուլների թիվը՝

N=N1+N2+$

որտեղ Ni-ն i–երորդ տեսակի գազի մոլեկուլների թիվն է ։ Համաձայն իդեալական գազի վիճակի հավասարման՝

pV=NkBT= N1kBT+N2kBT+$

Եթե V ծավալը զբաղեցրած լիներ միայն i-երորդ տեսակի գազը, ապա նրա գործադրած ճնշումը կորոշվեր

p1V=N1kBT

բանաձևով, որի համաձայն՝

pi=Ni/VkB T

pi–ն անվանում են i-երորդ տեսակի գազի մասնական ճնշում։Բանաձևերից հետևում է, որ


p=p1+p2+$

այսինքն՝ իդեալական գազերի խառնուրդում ճնշումը հավասար է խառնուրդի գազերի մասնական ճնշումների համար։

Չոր, այսինքն՝ ջրի գոլորշիներ չպարունակող օդի բաղադրության 78%–ը (ըստ ծավալի)ազոտն է, 21%–ը՝ թթվածինը, մնացածը՝ արգոնը և այլ գազեր։ Եթե օդի ճնշումը 1 մթն է, ապա ազոտի մասնական ճնշումը 0,78 մթն է, իսկ թթվածինը՝ 0,21 մթն։

Ծանոթագրություններ

Ֆիզիկա 11–րդ դասարանի դասագիրք