«Սրբոց թարգմանչաց վարժարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Երուսաղեմ ՀոթՔաթ գործիքով
Տող 7. Տող 7.
[[Կատեգորիա:Հայկական վարժարաններ]]
[[Կատեգորիա:Հայկական վարժարաններ]]
[[Կատեգորիա:Հայկական սփյուռքի կրթօջախներ]]
[[Կատեգորիա:Հայկական սփյուռքի կրթօջախներ]]
[[Կատեգորիա:Երուսաղեմ]]

18:51, 14 Հուլիսի 2014-ի տարբերակ

Սրբոց թարգմանչաց վարժարան, երկսեռ երկրորդական (միջնակարգ) դպրոց (1952 թվականից), հիմն, է 1929 թվականին, Երուսաղեմում, Եղիշե Դուրյան պատրիարքի ջանքերով և նրա առաջարկով էլ անվանակոչվել՝ ի հիշատակ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի։ Կառուցվել է ժառանգավորաց վարժարանին և մատենադարանին կից։

Մանկապարտեզում և նախակրթարանում բոլոր առարկաների ուսուցումը տարվում է հայերեն։ Միջնակարգում հայոց լեզուն (գրաբար և աշխարհաբար), հայ գրականությունը, հայ մատենագրությունը, հայոց պատմությունը, կրոնագիտությունը, հայ արվեստի պատմությունը՝ հայերեն, իսկ մյուս առարկաները՝ անգլերեն։ Դասավանդվում են նաև ագլերեն, արաբերեն, և եբրայերեն։ Վարժարանի շենքը կառուցվել է 350 աշակերտի համար, 1940-ական թվականներին այդ թիվը հասել է 750-ի, վերջին տասնամյակներում, արտագաղթի պատճառով, խիստ նվազել է։ 1982 թվականին սովորել է 180 աշակերտ։ Վարժարանը պահվում է նվիրատվություններով, ՀԲԸ և Կյուլպենկյան ֆոնդերի հատկացումներով։ Նյութական օգնություն է ցույց տալիս նաև շրջանավարտների միությունը։ Սրբոց թարգմանչաց վարժարանը սերտ կապերի մեջ է մայր հայրենիքի հետ, որտեղից ստանում է դասագրքեր, գրականություն և ուսումնական այլ պիտույքներ։ Շրջանավարտներից շատերը բարձրագույն կրթություն են ստանում Հայաստանի բուհերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։