«Սարդակերպեր»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{unreferenced}} {{Տաքսոտուփ | name = Սարդակերպեր | image file = Spiders Diversity.jpg | image descr = | image title = Սարդ | regnum = Կենդանինե...»: |
չNo edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{unreferenced}} |
|||
{{Տաքսոտուփ |
{{Տաքսոտուփ |
||
| name = Սարդակերպեր |
| name = Սարդակերպեր |
09:31, 10 Հուլիսի 2014-ի տարբերակ
Սարդակերպեր | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Arachnoidea
|
Սարդակերպեր (Arachnoidea), հոդվածոտանիների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս։ Ընդգրկում է մի շարք կարգեր՝ կարիճներ, կեղծ կարիճներ, սոլպուգներ, խոտհարներ, սարդեր, տզեր և այլն։
Նկարագիր
Կառուցվածք
Չափերը 0,1 - 170 մմ են։ Մեծամասնության մարմինը բաժանված է գլխակրծքի և փորիկի, երբեմն (տզեր) միաձուլված Է։ Գլխակուրծքը կրում է վեց զույգ վերջավորություններ․ առաջինը վերին ծնոտներն են (խելիցերներ), երկրորդը՝ ստորին ծնոտները (պեդիպալպներ), հաջորդ չորս զույգը քայլող վերջավորություններ են։ Սարդակերպերի մեծամասնության (կարիճներ, սոլպուգներ, կեղծ կարիճներ և այլն) փորիկը հատվածավորված է, սարդերի մեծամասնությանը և տզերինը՝ ամբողջական։ Փորիկը երբեմն օժտված է հատուկ հավելումներով (սարդերի ոստայնային գորտնուկներ, կարիճների «սանրիկներ» և այլն)։
Շնչառական համակարգ
Շնչում են տրախեաներով կամ թոքապարկերով, հազվադեպ՝ մաշկի մակերևույթով։ Արտաթորության օրգաններն են կոքսալ գեղձերը և մալպիգյան անոթները։ Մեծամասնության նյարդային համակարգը կազմված է վերկլանային հանգույցներից, ստորկլանային զանգվածից և որովայնային շղթայից (տզերինը միաձուլված է)։
Զգայարաններ
Զգայարաններն են աչքերը և շոշափելիքի մազիկները, որոշ սարդակերպեր զգում են ձայները և հոտերը։ Նրանցից շատերն օժտված են թունավոր գեղձերով (կարիճներ, սարդեր, որոշ կեղծ կարիճներ)։
Բազմացում
Բաժանասեռ են․ մեծամասնությունը ձու է դնում, կան կենդանածին ձևեր։ Հայտնի է մոտ 36 հազար տեսակ, տարածված բոլոր մայրցամաքներում։ Ցամաքային կենդանիներ են, բացառությամբ ջրային սարդի և ջրային տզերի։ Դրանք հիմնականում գիշատիչներ են, սնվում են այլ սարդակերպերով, միջատներով, որդերով, փափկամորթներով, մանր սողուններով, կան բուսակերներ և մակաբույծներ։
Որոշ սարդակերպեր ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչների փոխանցողներ են (տզեր)։ Դրանք հնագույն ցամաքային կենդանիներ են․ ծագել են տրիչոբիտներից։ Սարդակերպեր ուսումնասիրող կենդանաբանության բաժինը կոչվում է արախնոլոգիա։
Պատկերասրահ
-
Սարդ
-
Ջրային սարդ
-
Սև կարիճ
-
Կարիճ
-
Տիզ
-
Տիզ
-
Սոլպուգ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |