«Էլեկտրամագնիսական դաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
"El.png.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Sven Manguard մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation; see commons:Commons:Licensing: Google image search revea...
չ ("El.png.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Sven Manguard մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation; see commons:Commons:Licensing: Google image search revea...)
==Էլեկտրամագնիսական դաշտ==
'''Էլեկտրամագնիսական դաշտը''' մատերիայի ձև է, որն իրականացնում է լիցքավորված մասնիկների փոխազդեցությունը: Էլեկտրամագնիսական դաշտի աղբյուրը դադարի կամ շարժման վիճակում գտնվող [[Էլեկտրական լիցք|էլեկտրական լիցքեր]]ն են: Անշարժ լիցքերի շուրջը գոյություն ունի ստատիկ [[Էլեկտրական դաշտ|էլեկտրական դաշտ]], հավասարաչափ-ուղղագիծ շարժման դեպքում լրացուցիչ առաջանում է ստատիկ մագնիսական դաշտ, իսկ արագացումով շարժվելիս ստեղծվում է փոփոխական էլեկտրամագնիսական դաշտ, որի մի մասն անջատվում է լիցքերից և ճառագայթվում տարածության մեջ էլեկտրամագնիսական ալիքների ձևով:
 
[[Պատկեր:El.png.jpg|մինի|Էլ. մագնիսական դաշտ]]
Էլեկտրամագնիսական դաշտը բնութագրվում է էլեկտրական դաշտի լարվածության [[File:E am.png]] և [[Մագնիսական դաշտ|մագնիսական դաշտ]]ի լարվածության [[File:H am.png]] վեկտորներով, որոնց մեծությունն ու ուղղությունը, ընդհանուր առմամբ, տարածության տարբեր կետերում տարբեր է, ընդ որում՝ փոփոխական մագնիսական դաշտը սկզբնավորում է փոփոխական էլերկտրական դաշտ (էլեկտրամագնիսական ինդուկցիայի երևույթ)և հակառակը: Էլեկտրական և մագնիսական դաշտերը կարելի է առանձին-առանձին դիտարկել միայն դանդաղ փոփոխվող էլեկտրամագնիսական դաշտի դեպքում, երբ դրանց փոխադարձ կապը էական չէ: Պետք է նկատի ունենալ, սակայն, որ էլեկտրամագնիսական դաշտի բաժանումը երկու դաշտերի պայմանական է: [[File:E am.png]] և [[File:H am.png]] կարելի է արտահայտել օժանդակ '''φ''' և [[File:A am.png]] մեծությունների՝ պոտենցիալների օգնությամբ: Տրված [[File:E am.png]] և [[File:H am.png]] դաշտերի համար '''φ''' և [[File:A am.png]] պոտենցիալների ընդհանրությունը միարժեք չէ: Այդ հանգամանքը թույլ է տալիս '''φ''' և [[File:A am.png]] ընտրել տվյալ խնդրի պահանջներին համապատասխան՝ նրանց վրա դնելով լրացուցիչ տրամաչափարկման պայման: Էլեկտրամագնիսական դաշտի էներիգիայի խտությունը վակուումում որոշվում է [[File:Pal2 am.png]] բանաձևով, իսկ միավոր մակերեսի միջով (այդ մակերեսին ուղղահայաց ուղղությամբ) վայրկյանում անցնող էլեկտրամագնիսական էներգիայի հոսքը՝ Պոյնտինգի վեկտորով՝ [[ File:Pal3 am.png]]('''c'''-ն լույսի արագությունն է): Էլեկտրամագնիսական երկու (կամ մի քանի) դաշտերի վերադրման դեպքում էլեկտրական և մագնիսական դաշտի լարվածությունները գումարվում են՝ [[File:Pal4 am.png]], [[File:Pal5 am.png]] ([[File:E am.png]], [[File:E am.png]], [[File:H1 am.png]],[[File:H2 am.png]] բաղադրիչ դաշտերի լարվածություններն են): Արդյունարար էլեկտրամագնիսական դաշտի էներգիայի խտությունը որոշելիս բաղադրիչ դաշտերի էներգիայի խտություններից բացի, պետք է հաշվի առնել նաև այդ դաշտերի փոխադարձ էներգիան:<br />
Էլեկտրամագնիսական դաշտի [[File:E am.png]] և [[File:H am.png]] լարվածությունները լիցքերի տվյալ բաշխման դեպքում կարելի է գտնել [[Մաքսվելի հավասարումներ|Մաքսվելի հավասարումներ]]ից: Այդ հավասարումներից հետևում է, որ էլեկտրամագնիսական դաշտը (էլեկտրամագնիսական ալիքները) վակուումում տարածվում է [[File:Pal6 am.png]] արագությամբ, որն անփոփոխ է մնում իներցիալ մի համակարգից մյուսին անցնելիս: [[File:E am.png]] և [[File:H am.png]] վեկտորները իներցիալ մի համակարգից մյուսին անցնելիս ձևափոխվում են այնպես, ինչպես [[File:Pal1 am.png]] քառաչափ տենզորի համապատասխան բաղադրիչները: Այս հանգամանքն ապահովում է Մաքսվելի հավասարումների ինվարիանտությունը Լորենցի ձևափոխումների նկատմամբ: Էլեկտրամագնիսական դաշտի տեսության կիրառումների զգալի մասը պահանջում է Մաքսվելի հավասարումների ձևակերպումը նյութական միջավայրի համար: Այս դեպքում հավասարումների մեջ անհրաժեշտ է հաշվի առնել նաև միջավայրի լիցքերի և դրանց ստեղծած էլեկտրական հոսանքների համապատասխանաբար միջինացված արժեքները: <br />
15 925

edits

Նավարկման ցանկ