«Ականջ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 38. Տող 38.


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
[http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=21 Մ.Վ.Խանբաբյան, Ա.Մ.Խանբաբյան «Լսողության, խոսքի, տեսողության օրգանների անատոմիա, ֆիզիոլոգիա և պաթոլոգիա» Երևան 2008թ.]
* [http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=21 Մ.Վ.Խանբաբյան, Ա.Մ.Խանբաբյան «Լսողության, խոսքի, տեսողության օրգանների անատոմիա, ֆիզիոլոգիա և պաթոլոգիա» Երևան 2008թ.]
* [http://ogneci.com/dr/node/230 Հիվանդի ականջների խնամքը]


[[Կատեգորիա:Անատոմիա]]
[[Կատեգորիա:Անատոմիա]]

16:48, 5 Հուլիսի 2014-ի տարբերակ

Պատկեր:Image 10581.jpg
ականջի կառուցվածքը
Խխունջ

Ականջ, լսողության և հավասարակշության օրգան. դրա միջոցով ընկալվում են ձայնային ազդանշանները և այնպիսի գրգիռներ, որոնք առաջանում են մարմնի դիրքի փոփոխության ժամանսկ։ Կաթնասունների ականջների կառուցվածքը գրեթե միանման է։ Չնայած սողունները, երկկենցաղները և թռչունները նույնպես օժտված են գերազանց լսողությամբ, սակայն նրանց լսողության օրգանների կառուցվածքը տարբեր է։ Որոշ միջատների լսողության օրգանները տեղադրված են մարմնի կամ վերջույթների վրա։

Լսողության նշանակությունը

Լսողությունը կարևոր դեր ունի մարդու կյանքում։ Լսողությունը և խոսքը կազմում են մարդկանց փոխհարաբերությո-ւնների հիմքը,առանց որի անհնար կլիներ հաղորդակցվել աշխատանքային գործունեության ընթացքում և հասարակական կյանքում։ Լսողությամբ մարդն ընկալում է տարբեր ձայներ,որոնք ազդարարում են շրջապատող միջավայրում կատարվող իրադարձությունները.անտառի խշշոցը,ծովի ձայնը,թռչունների դայլայլը,և աշխարհի մասին մեր ընկալումը դառնում է ավելի պարզ և հարուստ։ Լսողության կորուստը կարող է առաջացնել փոփոխություններ մարդու վարքագծում։

Ականջի կառուցվածքը և ֆունկցիաները

Մարդու լսողության օրգանը կազմված է երեք բաժիններից՝ արտաքին, միջին և ներքին ականջից։

Արտաքին ականջը ներառում է ականջախեցին և լսողական արտաքին անցուղին։ Շատ կենդանիների ականջախեցին շարժուն է և օգնում է որսալ նույնիսկ ամենացածր ձայնը։ Մարդկանց ականջախեցին ձայնային տատանումները հաղորդում է լսողության արտաքին անցուղուն,որն ունի 3 սմ երկարություն,հարուստ է ականջածծումբ արտադրող գեղձերով։ Այն ավարտվում է թմբկաթաղանթով, որը միջին ականջը սահմանազատում է արտաքինից։

Միջին ականջը օդակիր խոռոչների և խորշիկների համակարգ է, որը տեղավորված է քունքոսկրի հաստության մեջ։ Միջին ականջում գտնվում են լսողական ոսկրիկները՝ մուրճը, սալը, ասպանդակը, որոնք թմբկաթաղանթի տատանումները հաղորդում են ներքին ականջին։

Միջին ականջի խոռոչը լսողական (եվստախյան) փողով հաղորդակցվում է քթըմպանի հետ։ Լսողական փողով թմբկաթաղանթի մեջ օդ է մտնում,որի շնորհիվ թմբկաթաղանթի վրա ընկնող ճնշումը հավասարվում է արտաքին լսանցքի ճնշմանը։ Եթե թաղանթի երկու կողմերում ճնշումների տարբերությունը մեծ է, թաղանթը կարող է պատռվել։ Խորհուրդ է տրվում պայթյունի, հրաձգության դեպքում բերանը բացել, որպեսզի լսողական փողով օդն անցնի թմբկախոռոչ և թմբկաթաղանթի երկու կողմերում ճնշումները հավասարվեն։ Միջին ականջը ներքին ականջից բաժանող թիթեղում գտնվում են նուրբ թաղանթով ձգված երկու պատուհան՝ կլոր և ձվաձև։

Ներքին ականջը գտնվում է քունքոսկրի խորքում և իրենից ներկայացնում է հեղուկով լցված խոռոչների և գալարուն խողովակների համակարգ՝ ոսկրային լաբիրինթոս։ Լաբիրինթոսում գտնվում են խխունջը և անդաստակային ապարատը։ Խխունջը պարուրաձև ոսկրային խողովակ է,որի պարույրների թիվը մարդու մոտ 2,5 է։ Խխունջի մեջ հիմային թաղանթի վրա տեղավորված են լսողական ընկալիչները մազակազմ էպիթելային բջիջներ։ Դրանից վերևում գտնվում է ծածկող թաղանթը,որի հպումը մազակազմ բջիջներին դրդում է նրանց։

Ներքին ականջ

Ձայնի ընկալումը

Արտաքին ականջին հասնող ձայնային ալիքներն անցնում լսողության անցուղով և առաջացնում թմբկաթաղանթի տատանումներ, որոնց հաճախականությունը կախված է ձայնի ուժգնությունից։ Որքան բարձր է ձայնը,այնքան մեծ է տատանումների հաճախականությունը։ Այդ տատանումները փոխանցվում են միջին ականջի լսողական ոսկրիկներին, որոնք 20 անգամ ուժեղացնում են այն, ապա հաղորդում ներքին ականջի ձվաձև պատուհանին։ Ձվաձև պատուհանի թաղանթի տատանումները փոխանցվում են խխունջը լցնող հեղուկին և հիմային թաղանթին,որոնք նույն հաճախությամբ սկսում են տատանվել և տատանման մեջ են դնում մազակազմ բջիջներին։ Խխունջում տեղավորված ծածկող թաղանթը, հպվելով մազակազմ բջիջներին, առաջ է բերում ընկալիչների դրդում և նյարդային ազդակների առաջացում։ Վերջիններս լսողական նյարդով հաղորդվում են մեծ կիսագնդերի կեղևի քունքային բլթում տեղակայված լսողության կենտրոնին,ուր կատարվում է ձայնի բնույթի, հաճախության և ուժգնության զանազում։

Լսողության հիգիենան: Լսողության խանգարումների կանխումը

Չնայած լսողության օրգանը գտնվում է քունքոսկրի խորքում, այնուամենայնիվ արտաքին զանազան ներգործություններից, վարակի ներթափանցումից զերծ պահելու համար անհրաժեշտ է կիրառել հիգիենայի մի շարք կանոններ։

Լսողության արտաքին անցուղու գեղձերից արտադրվող ականջածծումբն ունի պաշտպանական նշանակություն։ Նրա վրա պահվում են շրջապատող միջավայրի փոշին և մանրէները։ Ականջը մաքուր չպահելու դեպքում ականջածծումբը կուտակվելով խցանում է անցուղին,որից թուլանում է լսողությունը։ Երբեք չի կարելի այն հեռացնել լուցկու հատիկով,գնդասեղով։ Դրանից թմբկաթաղանթը կարող է վնասվել և նույնիսկ պատռվել։ Այդ դեպքում կխախտվի ձայնային տատանումների փոխանցումը ներքին ականջ, և լսողությունը կթուլանա կամ ամբողջովին կանհետանա։ Ականջածծումբ կուտակվելու դեպքում անպայման դիմել մասնագետ բժշկի, որը կմաքրի անցուղին։

Վարակիչ հիվանդությունների դեպքում (անգինա, գրիպ, քութեշ) մանրէները քթըմպանից լորձի հետ լսափողով կարող են ընկնել միջին ականջ և առաջացնել բորբոքում։ Այդ դեպքում կորչում է լսողության ոսկրիկների շարժունությունը և խանգարվում ձայնի տատանումների հաղորդումը ներքին ականջ։ Եթե բորբորքային պրոցեսը տարածվի ներքին ականջ,կարող են վնասվել լսողական ընկալիչները,և կառաջանա խլություն։ Ականջի ցավի դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի։

Լսողությանը մեծ վնաս է հասցնում ուժեղ աղմուկը, որից թմբկաթաղանթը կորցնում է իր առաձգականությունը, և լսողությունը վատանում է։ Գործարաններում և ֆաբրիկաներում օգտագործում են ձայնը խլացնող հարմարանքներ՝ ձայնակլանող, ձայնամեկուսիչ նյութեր, իսկ բանվորները հագնում են անձայնաթափանց ականջակալներ։

Լսողություն

Բարձրության կտրուկ փոփոխությունների ժամանակ զգացվում է թեթևակի խլություն։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ լսողական անցուղում և թմբկաթաղանթի հետևում օդի ճնշումները հավասարվում են։ Նման դեպքերում ասում են՝ ականջները «խցվում» են։ Լսողության ժամանակավոր թուլացում տեղի է ունենում նաև հարբուխի և այլ հիվանդությունների դեպքերում, երբ խանգարվում է թմբկախոռոչի և մթնոլորտային ճնշումների տարբերությունը։ Այդ խլությունը կարելի է վերացնել կլման շարժումներ կատարելով և հորանջելով։ 120 դեցիբելից ավելի բարձր ձայնը կարող է վայրկենապես վնասել լսողությունը։ Երբ դուք տեղում պտտվում եք, ապա կտրուկ կանգ եք առնում, ձեզ թվում է, թե շրջապատի առարկաները շարունակվում են պտտվել։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ձեր ներքին ականջի կիսաբոլոր խողովակներում հեղուկը դեռ շարունակում է պտտվել։

Արտաքին հղումներ