«Կլիսթենես»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 4. | Տող 4. | ||
{{ՀՍՀ}} |
{{ՀՍՀ}} |
||
[[Կատեգորիա: |
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]] |
||
[[Կատեգորիա:Հին հույներ]] |
13:32, 5 Հուլիսի 2014-ի տարբերակ
Կլիսթենես (Κλεισθένης, ծն. և մահ. թթ. անհայտ), մ.թ.ա VI դարի օրենսդիր Աթենքում։ Գլխավորել է Պիսիստրատյանների բռնապետության դեմ շարժումը և սպարտացիների օգնությամբ մ.թ.ա 510-ին տապալել այն։ Մ.թ.ա 509-ից անցկացրել է դեմոկրատական բարեփոխումներ, որոնք վերացրել են տոհմային կարգի վերջին մնացորդներն Աթենքում։ Տոհմային 4 ֆիլայի փոխարեն ստեղծել է 10 նոր ֆիլա՝ տերիտորիալ սկզբունքով, որի հետևանքով զգալիորեն թուլացել է տոհմական ավագանու ազդեցությունը։ Վարչական, տնտեսական, պաշտամունքային և քաղաքական սկզբնական միավորներ են դարձել դեմերը՝ գյուղական շրջանները։ Ստեղծվել է 10 ստրատեգոսից կազմված կոլեգիա, որը գլխավորել է աթենական զորքը։ Դեմոկրատիայի հակառակորդների և բռնապետություն հաստատելու փորձերի դեմ պայքարելու համար մտցրել է օստրակիսմոս։ Կլիսթենեսի բարեփոխումներն ամրապնդել են աթենական դեմոսի հաղթանակը տոհմական արիստոկրատիայի նկատմամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |