«Մաշկ»–ի խմբագրումների տարբերություն
Տող 19. | Տող 19. | ||
===Մաշկի կառուցվածքը === |
===Մաշկի կառուցվածքը === |
||
Մաշկը կազմված է 3 հիմնական շերտերից ,որոնցից արտաքինը''' վերնամաշկն է '''([[էպիդերմիս]]),Ներքինը‘ '''բուն մաշկնե'''([[դերման]]),և նրա տակ գտնվում է ենթամաշկային |
Մաշկը կազմված է 3 հիմնական շերտերից ,որոնցից արտաքինը''' վերնամաշկն է '''([[էպիդերմիս]]),Ներքինը‘ '''բուն մաշկնե'''([[դերման]]),և նրա տակ գտնվում է '''ենթամաշկային բջջանքը'''։ |
||
== Կաթնասունների մաշկ == |
== Կաթնասունների մաշկ == |
11:08, 1 Հուլիսի 2014-ի տարբերակ
Մաշկ (լատին․՝ cutis), ողնաշարավոր օրգանիզմների արտաքին ծածկույթը, որը պաշտպանում է մարմինը արտաքին ազդեցություններից և ունի մի շարք այլ կարևոր ֆունկցիաներ (արտազատական, զգացողական, ներզատական, ջերմակարգավորող և այլն)։ Հանդիսանում է կաթնասունների մոտ ամենամեծ օրգանը։ Հասուն մարդու մաշկը զբաղեցնում է 1,5-2 մ² մակերես։ Բաղկացած է արտաքին (էպիթելային) և ներքին (շարակցահյուսվաշքային) շերտերից, որոնք առանձնացված են իրարից բազալ (հիմային) թաղանթով, և հաճախ առաջացնում են տարբեր հավելումներ (մազեր, եղունգներ, փետուրներ և այլն)։ Արտաքին շերտը ներկայացված է բազմաշերտ էպիթելով, ընդ որում վերգետնյա ողնաշարավորների մոտ արտաքին շերտերի բջիջները ամբողջովին ենթարկվում են եղջերացման և կազմում էպիդերմիսի անընդհատ թարմացվող եղջրային շերտը։ Ներքին շարակցահյուսվածքային շերտը (դերմա) կազմում է կոլլագենային և էլաստիկ թելերի ցանց (ողնաշարավորների, գլխոտանի փափկամարմինների մոտ), որն ապահովում է մաշկի ամրությունը և էլաստիկությունը, ինչպես նաև ոսկրային և այլ թեփուկներ (ձկների մոտ), մաշկային ոսկրացումներ (սողունների մոտ), որոնք պաշտպանիչ պատյանի դեր են կատարում։
Ֆունկցիանները
Մաշկը իրենից ներկայացնում է չափազանց բարդ կառուցվածքով օրգան, որը կատարում է բազմաթիվ և տարատեսակ գործառույթներ։ Դրանք են[1]`
- պատնեշային կամ պաշտպանական
- ջերմականոնավորող
- արտազատական
- զգացողական
- նյութափողանակային
- շնչառական
- ներզատական
- իմունոլոգիական
Մարդու մաշկ
Մաշկի նշանակությունը
Մարդու մարմնի մակերեսը ծածկում է մաշկը և նրա հետ տեղ-տեղ նաև մազերն եղունգները։Արտաքին ծածկույթին է պատկանում նաև բերանի և քթի խոռոչի լորձաթաղանթը,որը պաշտպանական դեր է կատարում։Մաշկի մակերեսը կազմում է 1,5-2մ²։Այն պահպանում է ներքին օրգանները մեխանիկական վնասվածքներից ու ջրի կորստից։Մաշկում են գտնվում բազմաթիվ նյարդայն վերջույթներ‘ ընկալիչներ,որոնք ընկալում են ցավը,ջերմութըան փոփոխությունները,ինչպես նաև առարկաների հետ շփման զգայնությունը։Մաշկը մսնակցում է օրգանիզմի ջերմակարգավորմանը,կանխում նրան գերտաքացումից և գերսառեցումից։Որոշ նըուտերի‘ (աղերի) հավելըալ քանակներ լուծված վիճակում մաշկի միձոցով հեռացվում են մաշկից։Մաշկում է առաձանում D վիտամինը, որը կանխում է ռախիտ հիվանդությունը։Մաշկում կա գունանյութ‘ մելանին, որը պահպանում է օրգանիզմթը արեգակի ուլտրամանուշակագույն գերկարճալիք ճառագայթների վնասակար ազդեցութըունից։մաշկը մասնակցում է գազափոխանակությանը‘ կլանում է թթվածին և հեռացնում ածխաթթու գազ։
Մաշկի կառուցվածքը
Մաշկը կազմված է 3 հիմնական շերտերից ,որոնցից արտաքինը վերնամաշկն է (էպիդերմիս),Ներքինը‘ բուն մաշկնե(դերման),և նրա տակ գտնվում է ենթամաշկային բջջանքը։
Կաթնասունների մաշկ
Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
Ձկների և երկկենցաղների մաշկ
Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
Թռչունների և սողունների մաշկ
Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
Տես նաև
Գրականություն
Большая советская энциклопедия, 1969—1978
Ծանոթագրություններ
- ↑ «Մաշկի հիմնական ֆունկցիաները». Վերցված է 2013-3-12-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մաշկ կատեգորիայում։ |