«Արյունատար անոթներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Գրականություն: clean up oգտվելով ԱՎԲ
Տող 38. Տող 38.
* Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ։ Դասագիրք բարձրագույն ուսումնական հաստատությունների համար։ Դ. Ն. Խուդավերդյանի և Վ. Բ. Ֆանարջյանի խմբագրությամբ։ Երևան, 1998։
* Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ։ Դասագիրք բարձրագույն ուսումնական հաստատությունների համար։ Դ. Ն. Խուդավերդյանի և Վ. Բ. Ֆանարջյանի խմբագրությամբ։ Երևան, 1998։


[[Կատեգորիա:Կազմախոսություն]]
[[Կատեգորիա:Անատոմիա]]

13:19, 25 Հունիսի 2014-ի տարբերակ

Մարդու սիրտը և արյունատար անոթները
Երակային համակարգը մարդու օրգանիզմում
Երակի արտաքին կառուցվածքը
Արյունատար անոթների պատերի կառուցվածքը

Արյան անընդհատ շարժումն անոթների փակ համակարգով կոչվում է արյան շրջանառություն։ Արյան շրջանառության համակարգը կազմված է սրտից և արյունատար անոթներից։ Այդ համակարգի հիմնական դերն օրգանիզմին ու հյուսվածքներին արյան մատակարարումը և արյան ֆունկցիայի իրականացումն է։

Սիրտն արյան շրջանառության կենտրոնական օրգան է, որն արյունը մղում է անոթներ, ապահովում նրա շարժումը և վերադարձը դեպի սիրտ։ Սրտի աշխատանքի դադարից մարդը մահանում է, որովհետև ընդհատվում է օրգաններին ու հյուսվածքներին թթվածնի, սննդանյութերի մատակարարումը և նյութափոխանակության արգասիքների հեռացումը։

Արյունատար անոթների կառուցվածքը և ֆունկցիաները

Արյունատար անոթների պատերը, բացառությամբ մազանոթների, եռաշերտ են։ Ներքին շերտը կազմված է հարթ էպիթելային բջիջներից, միջինը՝ առաձիգ թելերից և հարթ մկանահյուսվածքից, որոնց կծկման շնորհիվ փոխվում է արյունատար անոթի լուսանցքը։ Արտաքին շերտը կազմված է փուխր շարակցական հյուսվածքից։ Այդ շերտով անցնում են անոթների լուսանցքը կարգավորող նյարդերը։

Ըստ կառուցվածքի և կատարած ֆունկցիայի անոթները բաժանվում են զարկերակների, երակների և մազանոթների։

Զարկերակներ

Զարկերակներն այն անոթներն են, որոնցով արյունը հոսում է սրտից։ Նրանք ունեն ամուր, համեմատաբար հաստ պատեր, որոնք պարունակում են մեծ քանակով հարթ մկանաբջիջներ և առաձիգ տարրեր, որոնց շնորհիվ լայնանում և դիմանում են բարձր ճնշմանը։ Զարկերակներով հոսում է թթվածնով հարուստ արյուն։ Բացառություն են կազմում թոքային զարկերակները, որոնցով հոսում է երակային արյուն։

Երակներ

Երակներն արյունը տանում են դեպի սիրտ։ Նրանց պատերը նույնպես եռաշերտ են, սակայն առաձիգ և մկանային տարրեր ավելի քիչ են պարունակում, որի հետևանքով քիչ ճկուն են և հեշտությամբ սեղմվում են։ Ի տարբերություն զարկերակների, երակների պատերում կան գրպանիկներ հիշեցնող փականներ։ Այդ փականները բացվում են դեպի սիրտ և կանխում արյան հետհոսքը։

Մազանոթներ

Մազանոթները նուրբ և բազմաքանակ անոթներ են։ Նրանց պատերը կազմված է շարակցահյուսվածքային թիթեղից և հարթ էնդոթելային բջիջների մեկ շերտից։ Մազանոթների պատը ունի մեծ թափանցելիություն։ Արյան պլազմայում լուծված նյութերը և թթվածինը մազանոթների պատով անցնում են հյուսվածքային հեղուկի, իսկ այնտեղից՝ բջիջների մեջ։ Բջիջների կենսագործունեության արգասիքները հյուսվածքային հեղուկից՝ մազանոթների պատով ներծծվում են արյան մեջ։ Մազանոթներ կան գրեթե բոլոր օրգաններում, բացառություն են կազմում վերնամաշկը, եղունգները, աչքի եղջերաթաղանթը, ոսպնյակը, ատամի էմալը։ Մազանոթների ընդհանուր քանակը մոտավորապես 40 միլիարդ է, իսկ երկարությունը՝ շուրջ 100000 կմ։ Հանգիստ վիճակում գործում է մազանոթների 20-30%, իսկ ֆիզիկական լարված աշխատանքի ժամանակ՝ մոտավորապես 60%-ը։

Տես նաև

Գրականություն

  • Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք։ Ն. Կ. Լիսենկով, Վ. Խ. Բուշկովիչ, Մ. Գ. Պրիվես։ Լույս հրատարակչություն։ Երևան 1974
  • Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ։ Դասագիրք բարձրագույն ուսումնական հաստատությունների համար։ Դ. Ն. Խուդավերդյանի և Վ. Բ. Ֆանարջյանի խմբագրությամբ։ Երևան, 1998։