«Ջաջուռ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
No edit summary
Տող 117. Տող 117.


==Տնտեսություն==
==Տնտեսություն==
[[Պատկեր:Ջաջուռի ջրամբար.jpg|300px|աջից]]
[[Պատկեր:Ջաջուռի ջրամբար.jpg|300px|աջից| [[Ջաջուռի ջրամբար]] ]]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և բանջարաբուծությամբ:
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և բանջարաբուծությամբ:
Ունի 103 տնտեսություն:
Ունի 103 տնտեսություն:

08:00, 21 Հունիսի 2014-ի տարբերակ

Գյուղ
Ջաջուռ
Ջաջուռ գյուղը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Հիմնադրված է1828 թ.
Մակերես24.7 կմ²
ԲԾՄ1700 մ
Կլիմայի տեսակլեռնային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն972[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 312 [2]
Փոստային ինդեքս2114
Ջաջուռ (Հայաստան)##
Ջաջուռ (Հայաստան)
Մինասի հոր՝ Կարապետ Ավետիսյանի գերեզմանը Ջաջուռի գերեզմանատանը

Ջաջուռ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 12 կմ հյուսիս-արևելք։

Կլիմա

Գյուղը տեղադրված է Շիրակի լեռնաշղթայի արևմտյան ստորոտում՝ ծովի մակարդակից 1700մ բարձրության վրա: Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 600-700 մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են: Ունի կրաքարի, սև տուֆի պաշարներ,որոնք ունեն արդյունաբերական նշանակություն, կան նաև գորշ ածխի պաշարներ:

Պատմություն

Գտնվում է Գյումրիի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 12կմ հեռավորության վրա: Հիմնադրվել է 1828 թվականին։ 1896-1898թ. կառուցվել է Ջաջուռի թունելը։ Նախկինում ունեցել է Ճաճուռ, Շատջուր անվանումները: Շաղիկ է վերանվանվել 1991 թ-ին:

Գյուղում գործում է Մինաս Ավետիսյանի տուն–թանգարանը Ջաջուռում։ 1988 թվականի երկրաշարժից գյուղը հիմնովին ավերվեց, զոհվեցին 3 ուսուցիչ և 6 աշակերտ։ Քանդվեց նաև տուն–թանգարանը, որը վերաբացվեց 2005թ.–ին։ Ջաջուռի միջնակարգ դպրոցը կրում է Մինաս Ավետիսյանի անունը։

Բնակչություն

Նախնիները 1828 թ.-ին գաղթել են Արևմտյան Հայաստանի Մուշ, Կարս, Էրզրում, Խնուս բնակավայրերից։

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 712 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ.

  • մինչաշխատունակներ՝ 20%
  • աշխատունակներ՝ 56%
  • հետաշխատունակներ՝ 24%

Ջաջուռի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 486 1517 797 1092 815 887 742 563 824 886

Տնտեսություն

Ջաջուռի ջրամբար
Ջաջուռի ջրամբար

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և բանջարաբուծությամբ: Ունի 103 տնտեսություն:

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 347հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 70, 72, 1183 հեկտար: Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ: Նախկինում համեմատաբար մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքերը, որոնք կրճատվել են երկրաշարժի արդյունքում Սպիտակի գործարանի փլուզման պատճառով: Զբաղվում են նաև անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:

Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:

Պատմամշակութային կառույցներ

Ջաջուռում կա 19-րդ դարի գերեզմանոց և 20-րդ դարի կիսակառույց եկեղեցի։

Գյուղում կա XIII դարի Սբ. Աստվածածին եկեղեցի: Գյուղը զգալի տուժել է 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:

Հայտնի մարդիկ

Ջաջուռ գյուղում ծնվել են նկարիչ Մինաս Ավետիսյանը և բանաստեղծ Աշոտ Ավդալյանը։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղում կա՝ միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, պոլիկլինիկա, բուժկետ, կապի հանգույց, արհեստական ջրամբար։

Տես նաև

Տեղեկություններ

  • Հեռավորությունը Երևանից՝ 145 կմ
  • Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 15 կմ
  • Բնակչության զբաղմունքը՝ հողագործություն և անասնապահություն
  • Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ 90% խմելու ջուր, 100% ոռոգման ջուր
  • Ունի դպրոց՝ 250 աշակերտական տեղով (146 աշակերտ)
  • Ունի Բուժկետ [4]

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 168» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 8-ին.
  4. Հայաստանի համայնքների միություն, Ջաջուռ, Շիրակ