275 380
edits
չ (clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ) |
|||
{{վֆ}}
'''Քամին''' [[օդ]]ի շարժումն է [[Երկրի մակերևույթ]]ին գրեթե զուգահեռ։ Սովորաբար նկատի է առնվում այդ շարժման հորիզոնական, երբեմն նաև ուղղահայաց բաղադրիչը։ [[Մթնոլորտ]]ի տարբեր մասերում, ջերմաստիճանի տարբերությամբ պայմանավորված, [[մթնոլորտային ճնշում]]ը սովորաբար բաշխված է անհավասարաչափ։ Ճնշման այդ տատանումներն են
Մուսսոնները տարվա ընթացքում երկու անգամ ուղղությունը փոխող քամիներ են։ Ձմռանը փչում են ցամաքից դեպի օվկիանոս, ամռանը՝ օվկիանոսից ցամաք։ Մուսսոնների և բրիզների առաջացման պատճառը ցամաքի և ջրի անհամաչափ տաքացումն է։ Բրիզներն օրվա ընթացքում երկու անգամ ուղղությունը փոխող քամիներ են. առաջանում են հիմնականում ծովերի, լճերի և լայնահուն գետերի ափերին։ Դրանք ցերեկը փչում են ծովից դեպի ցամաք, իսկ գիշերը՝ ցամաքից դեպի ծով։ Բրիզները բնորոշ են նաև Սևանա լճին, հատկապես՝ նրա հարավային ափերին։
Լեռնահովտային քամիները նույնպես օրվա ընթացքում երկու անգամ են փոխում իրենց ուղղությունը՝ առաջանալով հովիտների և նրանց կից լեռնալանջերի միջև։ Մինչև կեսօր օդը հովտից լեռնալանջով բարձրանում է վեր՝ առաջացնելով հովտային քամի, իսկ երեկոյան քամին փչում է լեռներից դեպի հովիտներ, և կոչվում է լեռնային քամի։ Լեռնահովտային քամիները բնորոշ են նաև ՀՀ տարածքին, հատկապես Արարատյան գոգավորությանը։ Լեռնային երկրներին բնորոշ են տաք ու չոր ֆյոն քամիները, որոնք առաջանում են լեռնաշղթայի տարբեր լանջերին օդի ջերմաստիճանի և ճնշումների մեծ տարբերության պատճառով։ Ձմռանը ֆյոնը, իջնելով ձյունածածկ լանջերից, առաջացնում է արագ ձնհալք, որի պատճառով հաճախ այն անվանում են ձյուն «խժռող» քամի։ ՀՀ-ում ֆյոնը բնորոշ է Աղստևի հովտին, Սևանա լճի ավազանին և Զանգեզուրին։
Երկրագնդի տարբեր շրջաններում ֆյոնը տարբեր անվանում ունի։ Ժայռոտ լեռներում կոչվում է չինուկ, Չիլիական Անդերում՝ պուելչե, Արգենտինյան Անդերում՝ զոնդա, Սումատրա կղզում՝ բոխորակ, Աֆղանստանից Թուրանի դաշտավայր իջնողը՝ աֆղանցի, Միջերկրական ծովի հարավում՝ սիրոկկո, և այլն։ Մթնոլորտի շրջանառության և տարբեր տարածաշրջաններում փոփոխական եղանակների ձևավորման մեջ կարևոր դեր ունեն օդի պտտահողմային բնույթի շարժումները՝ ցիկլոններն ու հակացիկլոնները։
== Ծանոթագրություններ ==
|