«Միքայել Մանուչարյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1963 մահեր ՀոթՔաթ գործիքով
Տող 3. Տող 3.
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}


[[Կատեգորիա:Հեղափոխականներ]]
[[Կատեգորիա:Հայ հեղափոխականներ]]
[[Կատեգորիա:1885 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1885 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Արծվանիկում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Արծվանիկում ծնվածներ]]

10:55, 10 Հունիսի 2014-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուչարյան (այլ կիրառումներ)

Միքայել Մանուչարյան, (Մանուչարով) Միքայել Ծատուրի (1885, գյուղ Արծվանիկ (այժմ՝ Ղափանի շրջանում)-1963, Բաքու), բանվոր-հեղափոխական։ ԽՄԿԿ անդամ 1905 թվականից։ Հեղափոխական գործունեությունն սկսել է Բաքվի նավթարդյունաբերողների մեխանիկական արհեստանոցներում։ 1909 թվականին ձերբակալվել է և 4 տարով աքսորվել Ղափանի պղնձահանքերը։ 1914-1919 թվականներին գործուն մասնակցություն է ցուցաբերել Բաքվի պրոլետարիատի հեղափոխական շարժմանը։ Եղել է Ստեփանոս Շահումյանի կազմակերպած մարտական դրուժինայի շարքերում, ընտրվել բանվորների և զինվորների Բաքվի խորհրդի անդամ։ Նշանակվել է Բաքվի կոմունայի արտակարգ հանձնաժողովի օպերատիվ մասի պետ։ Կոմունայի պարտությունից հետո տեղափոխվել է Աստրախան։ Աշխատել է 11-րդ և 12-րդ կարմիր բանակների հատուկ բաժիններում։ 1919 թվականին ընդգրկվել է Կամոյի մարտական ջոկատի կազմում։ Անդրկովկասում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ 1921-1925 թվականներին, տնտեսական աշխատանք է կատարել Բաքվում։ 1925 թվականին տեղափոխվել է Հայաստան, նշանակվել Ղափանի պղնձաձուլական գործարանի և հանքերի շահագործման դիրեկտորի տեղակալ (1925-1928)։ 1928-1936 թվականներին վերստին աշխատել է Բաքվում՝ եղել է ԱԿ (բ)Կ Կենտկոմի, ԱԽՍՀ Կենտգործկոմի, ԱԿ (բ)Կ և ԱԽՖՍՀ կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովների անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։