«Համշենցիներ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 27 բայտ ,  7 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: - →  - , , → , (49), ։ → ։ (24), ՝ → ՝ (5), → (72), ), → ), (2), )։ → )։ (2), ( → ( (9) oգտվելով ԱՎԲ
չ ("Hemsinli.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Hedwig in Washington մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation; see commons:Commons:Licensing: Fair use...)
չ (clean up, փոխարինվեց: - →  - , , → , (49), ։ → ։ (24), ՝ → ՝ (5), → (72), ), → ), (2), )։ → )։ (2), ( → ( (9) oգտվելով ԱՎԲ)
}}
 
'''Համշենցիներ''' ([[Թուրքերեն]]։ ''Hemşinli''), ([[Ռուսերեն]]։ ''Амшенцы'') [[Մահմեդական]] և [[Քրիստոնյա]] [[Հայեր]]
 
Արաբական հալածանքներից խուսափող Համամ և Շապուհ Ամատունի իշխանները [[789]]-[[790]]-ին, [[Վասպուրական]]ի [[Արտազ]] գավառից (մասամբ՝ [[Այրարատ]]ից), 12 հզ. գաղթականներով տեղափոխվել և բնակություն են հաստատել բյուզանդական Խաղտիք (Խալդիա) բանակաթեմում։ [[Բյուզանդիա]]յի կայսր Կոստանդին VI-ի շնորհած Տամբար վայրում Համամ իշխանը հիմնել է Համամշեն (Համշեն) ավանը, որի անունով կոչվել է գավառակը, հայ բնակչությունը՝ համշենցիներ, [[համշենահայեր]], համշիններ։ Քաջքար լեռան հյուսիսային լանջերի և շրջակա ձորերի հետ կազմել է Համշենի կիսանկախ իշխանության կորիզը։
 
XV դարում հիշատակվում են Համշենի իշխան (պարոն) Առաքելը, Դավիթ Ա, Վարդը, Վեքեն, Դավիթ Բ։ Վերջինս [[1489]]-ին պարտվել է օսմանյան թուրքերից, որից հետո Համշենի հայկական իշխանությունը դադարել է գոյություն ունենալ։ Համշենում նշանակվել է թուրք կառավարիչ, բայց գավառակի անմատչելի ձորերի [[հայ]] ձորապետները երկար ժամանակ պահպանել են ներքին ինքնավարությունը։ Գրչության կենտրոններ են եղել Սուրբ Խաչիկ հոր, Քոշտենց, Խուժկա վանքերը։ XIII դարի վերջին Համշեն է այցելել Հեթում պատմիչը, [[1406]]-ին՝ իսպանացի դիվանագետ Կլավիխոն։
<br />
XVIII դարի վերջին &nbsp;- &nbsp;XIX դարի սկզբին ծավալվել է Համշենի [[հայեր]]ի բռնի մահմեդականացումը։ Դավանափոխ հայերին անվանել են «կեսկեսներ» (միաժամանակ գործածել են հայերը և թուրքերը)։ Ղ. Ինճիճյանը հիշատակում է Համշեն գավառակի Տափ, Քոշտենց, Եղնովիտ, Ամոգվա, Միծմուն, Ժանընտոց, Մոլևինց, Ուսկուրտա, Շնիչվա, Գուշիվա, Որդնենց, Մակրևինց, Խապագ, Վիժե Վերին, Վիժե Ներքին գյուղերը, Խալա վիճակը։ Ամբողջությամբ դավանափոխվել են Համշենի, Խալայի և Վիժեի հայերը, եղնովիտցիները պահպանել են քրիստոնեական հավատը, իսկ մյուս բնակավայրերը (կրոնական առումով) ունեին խառը բնակչություն։
 
XIX դարում գավառակ էր [[Լազիստան]]ի գավառում։ Ընդգրկել է Աթինայի և Ռիզեի միջև՝ Քաջքար-Պարխար լ-գագաթների ծովահայաց լանջերի ձորերը, որոնցից նշանավոր էին Բեյուկդերեն, Ծիվարդերեն և Քսենոսդերեն։ XIX դարի 70-ական թթ. ուներ 33 գյուղ, 13.190 հայախոս բնակիչ։ Համշենին վարչականորեն կից էին հայաբնակ Ճեմիլ, Մարմանատ, Արտա բնակավայրերը և Խալայի վիճակը։ Համշենահայերը ապրում էին բնատնտեսական կյանքով, զբաղվում էին հացահատիկի, ծխախոտի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Մինչև դարավերջը կանգուն էին նրանց եկեղեցիները։ Սակավահողության և կրոնա-ազգայնական ճնշման հետևանքով Համշենի հայերի մի մասը XIX դարի սկզբին գաղթել է [[Սև ծով]]ի առափնյա շրջանները՝ Ջանիկ, Սյուրմենե, [[Տրապիզոն]] ևն։ 1877-78-ի [[ռուս-թուրքական պատերազմ]]ից հետո շատ համշենցիներ տեղափոխվել են [[Ղրիմ]], [[Աբխազիա]], [[Բաթում]]։ Դարավերջին Օրդուի և Խոփայի [[հայեր]]ը հաստատվել են Նիկոմեդիայում (Իզմիրում)։ Այնուհանդերձ, Համշենը մինչև XX դարի սկիզբը պահպանել է կիսանկախ վիճակը։
{{անավարտ}}
{{ՀՀՀ}}
1 105 242

edits

Նավարկման ցանկ