«Մորեխներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «250px|մինի|Կանաչ մորեխ Պատկեր:Saltamontes Adulto (13998644248).jpg|250px|մինի|ձախից|Չափահաս մ...»:
(Տարբերություն չկա)

18:03, 4 Հունիսի 2014-ի տարբերակ

Կանաչ մորեխ
Չափահաս մորեխ

Մորեխներ (Acridoidea), ուղղաթևերի կարգի միջատների վերնաընտանիք։ Մարմնի երկարությունը՝ մինչև 9 սմ, բեղիկները կարճ են (մոտ 5 սմ)։ Բերանային ապարատը կրծող տիպի է, ետին ոտքերը ցատկող են։ Ունեն ձայնարձակ և լսողական օրգաններ։ Թևերը 2 զույգ են (երբեմն թերզարգացած կամ վերացած), թաթերը՝ եռանդամ, ձվադիրը՝ կարճ։ Զվերը դնում են հողում, հազվադեպ՝ բույսերի հյուսվածքներում և ծածկում հեղուկով, որը հողի մասնիկների հետ չորանում և կազմում է ձվապարկ։ Սովորաբար տալիս են տարեկան 1, առանձին տեսակներ՝ 2-3 սերունդ։ Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ (ձվից դուրս եկած անհատները նման են հասուն միջատին)։ Չափահաս են դառնում 1-1,5 ամսում, 4-7 անգամ մաշկափոխվելով։ Տարբերում են հոտային և ոչ հոտային մորեխներ։ Հոտային մորեխները ցածր խտության դեպքում մենակյաց են (մենակյացության փուլ), իսկ բարձր խտության դեպքում կազմում են թրթուրների կուտակումներ և հասուն միջատների երամներ (հոտային փուլ), ընդ որում փոխվում են նրանց արտաքին տեսքը, ֆիզիոլոգիական ֆունկցիաները և այլն։ Զանգվածային բռնկումների շրջանում մորեխների խտությունը հասնում է հարյուրավոր, նույնիսկ հազարավոր անհատի 1 մ2 վրա, իսկ զբաղեցրած մակերեսը՝ մինչև 1 մլն հա։ Բուսակեր են, հսկայական երամները ճանապարհին ոչնչացնում են կուլտուրական և վայրի բուսականությունն ամբողջությամբ։ ԽՍՀՄ-ում մորեխների ամենավտանգավոր տեսակներից են չվող, ասիական, իտալական, մարոկկոյական մորեխները։ Տարածված են ամբողջ աշխարհում (շուրջ 10 հզ․ տեսակ, ԽՍՀՄ-ում՝ մոտ 500, ՀԽՍՀ-ում՝ 100)։ Պայքարի միջոցները՝ ագրոտեխնիկական միջոցառումներ, խոպան հողերի յուրացում և այլն։