«Քրիստափոր Իվանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Կատեգորիա
Տող 114. Տող 114.
[[Կատեգորիա:1999 մահեր]]
[[Կատեգորիա:1999 մահեր]]
[[Կատեգորիա:Արցախի Հերոսներ]]
[[Կատեգորիա:Արցախի Հերոսներ]]
[[Կատեգորիա:Հայեր]]
[[Կատեգորիա:Թբիլիսի քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Հայ գեներալներ]]
[[Կատեգորիա:Հայ գեներալներ]]

07:56, 7 հունվարի 2010-ի տարբերակ

Քրիստափոր Իվանյան
Պատկեր:Qristafor-Ivani-Ivanyan.jpg
դեկտեմբեր 20, 1920 - օգոստոս 21 1999
Ծննդավայր Թիֆլիս, Վրաստան
Մահվան վայրը Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան
Կոչումը գեներալ-լեյտենանտ (1978)
Պատերազմ Երկրորդ Համաշխարհային Պատերազմ
Արցախյան ազատամարտ
Շքանշաններ

Պատկեր:Zolotoy oryol.jpg Արցախի Հերոս
Արցախի «Մարտական խաչ» առաջին կարգի շքանշան
Լենինի շքանշան (2)
Կարմիր Դրոշի շքանշան
Սուվորովի երրորդ կարգի շքանաշան
Կարմիր Աստղի շքանաշան

Պատկեր:Ivanyan.jpg
Քրիստափոր Իվանյանը Արցախյան ազատամարտի տարիներին

Քրիստափոր Իվանի Իվանյան (դեկտեմբերի 20 1920 թ. - օգոստոսի 30 1999 թ.) - հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս՝ «Ոսկե արծիվ» շքանշանակիր (հետմահու 2000 թ.):

Ուսումը

  • 1940 թվականին ավարտել է Թբիլիսիի հրետանավորների ուսումնարանը:
  • 1949 թվականին Մոսկվայի Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիան:
  • 1962 թվականին ավարտել է Լենինգրադի զինվորական օկրուգի հրետանային ակադեմիայի բարձրագույն կուրսերը:

Ծառայությունը

  • 1938-1978 — ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
    • 1941-1945 — մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին:
    • 1941-1942 — հրետանային գնդի շտաբի հրամանատարի խորհրդական:
    • 1942-1943 — 195-րդ ականանետային գնդի հրամանատար:
    • 1943-1944 — 318-րդ հրաձգային դիվիզիայի հրետանու հրամանատար (նրա կազմում հասել է Չեխոսլովակիա):
    • 1949-1952 — հրետանային կորպուսի նախապատրաստական բաժնի ղեկավար:
    • 1952-1955 — 280-րդ Գվարդիական հակատանկային գնդի հրամանատար (ԳԴՀ-ում տեղակայված ԽՍՀՄ զորքերի կազմում):
    • 1956-1958 — Հատուկ հակատանկային Գվարդիական գնդի հրամանատար:
    • 1958-1961Օդեսայի պետական համալսարանի զինվորական ամբիոնի ղեկավար:
    • 1962-1968Օդեսայի զինվորական օկրուգի 52-րդ հրաձգային բրիգադի հրամանատար:
    • 1968-1973Օդեսայի զինվորական օկրուգի 14-րդ բանակի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատար:
    • 1973-1978 — Անդրկովկասյան զինվորական օկրուգի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատարի տեղակալ:
  • 1992 — նշանակվում է Արցախի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդատու: Եղել է ԼՂՀ Զինված ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, պաշտպանության նախարարի տեղակալ, ԼՂՀ նախագահին կից քնչական կոմիտեի նախագահ:

Տարբեր

  • Քրիստափոր Իվանյանի անունով են անվանվել՝
    • Արցախի Ասքերանի շրջանի գյուղերից մեկը:
    • Ստեփանակերտի զինվորական ուսումնարանը:
    • Ստեփանակերտում Արցախի պաշտպանության նախարարությանը կից զինվորական-սպորտային քոլեջը:
  • Նրա կյանքի մասին նկարահանվել է վավերագրական կինոնկար:

Գրականություն

  • Саркисян С. Т., Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.: ил. ISBN 5-9676-0034-5

Արտաքին հղումներ