«Նիկոլայ I»–ի խմբագրումների տարբերություն
Տող 41. | Տող 41. | ||
{{Հիմնական հոդված|Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)}} |
{{Հիմնական հոդված|Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)}} |
||
=== Աբբաս-Միրզայի արշավանքը === |
=== Աբբաս-Միրզայի արշավանքը === |
||
23:59, 29 Մայիսի 2014-ի տարբերակ
Նիկոլայ I Պավլովիչ (ռուս.՝ Николай I Павлович, հուլիսի 6, 1796, Ցարսկոյե Սելո - մարտի 2, 1855, Սանկտ Պետերբուրգ), Ռուսական կայսրության կայսր, Ֆինլանդիայի մեծ իշխան, Լեհաստանի թագավոր։ Ռոմանովների հարստության ներկայացուցիչ։ Պավել I-ի և Մարիա Ֆյոդորովնայի երրորդ զավակը, Ալեքսանդր I ցարի հարազատ եղբայրը, Ալեքսանդր II-ի հայրը։
19-րդ դարը կայսրության պատմության մեջ նշանավորվում է նրանով, որ Ռուսաստանում գահ են բարձրանում գերմանացի կայսրեր։ Դեռ 1762 թվականին գահ բարձրացած Պետրոս III-ը արդեն հոր կողմից գերմանաացի էր, իսկ նրա կինը՝ Եկատերինա II Մեծը, բնիկ գերմնացի էր։ Վերջինիս մահից հետո գահ է բարձրանում Պավել I-ը (1796–1801)։ Հաջորդ կես դարը իշխում են իր որդիները՝ Ալեքսանդր I-ը (1801–1825) և Նիկոլայ I-ը (1825–1855)։
Կենսագրություն
Մանկությունը և պատանեկությունը
Նիկոլայը՝ Ռուսաստանի կայսր
Դեկաբրիստների ապստամբություն
1825 թվականի դեկտեմբերին հանկարծամահ է լինում Ալեքսանդր կայսրը, և նրան փոխարինում է 30-ամյա եղբայրը՝ Նիկոլայը: Ռուս զինվորականության մի մասը ապստամբում է և չի ճանաչում նրա իշխանությունը: Պատմության մեջ այս ընդվզումը հայտնի է «Դեկաբրիստների ապստամբություն» անունով: Աայն ավարտվում է ապստամբների պարտությամբ, որոնք աքսորի են ենթարկվում: Նիկոլայ I-ը ժառանգում է ոչ միայն Ռուսաստանի կայսերական, այլև Լեհաստանի թագավորական ու Ֆինլանդիայի իշխանական թագը:
Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)
Աբբաս-Միրզայի արշավանքը
1826 թվականին, օգտվելով Ռուսաստանում ստեղծված իրավիճակից, պարսից գահաժառանգ Աբբաս-Միրզան հարձակվում է կայսրության հողերի վրա՝ ձգտելով վերանվաճել կորցրած տարածքները: Պարսիկներին դիմադրություն է ցույց տալիս Շուշիի բերդը:
Արևելյան Հայաստանի ազատագրումը
Ռուսական բանակը արագ ուշքի է գալիս և անցնոմ հարձակման: Հաջորդ տարում նրանք գրավում են Երևանը, ապա՝ Նախիջևանը: Ռուսներին մեծ օգնություն են ցույց տալիս հայ կամավորական ջոկատները և տեղի հայ բնակչությունը: Ռուսները գրավում են Արևելյան Հայաստանի մյուս քաղաքները՝ Խոյը, Ուրմիան, Մակուն և մոտենում Թավրիզի մատույցներին: Պարսիկները հաշտություն են խնդրում:
Թուրքմենչայի պայմանագիր
1828 թվականին կնքվում է Թուրքմենչայի հաշտությունը, որով պարսկական կողմը ճանաչում է Ռուսաստանի իրավունքները ամբողջ Անդրկովկասի, այդ թվում՝ Արևելյան Հայաստանի հյուսիսային գավառների վրա: Հարավային հատվածում Մակուի, Ուրմիայի, Խոյի խանությունները հետ են վրադարձվոււմ Իրանին: Երկու պետությունների միջև հաստատվում են բարիդրացիական դիվանագիտական հարաբերություններ:
Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829)
Թուրքական հարձակումը
1828 թվականին սկսվում է ռուս-թուրքական հհրթական պատերազմը: Այն մղվում էր 2 ճակատներով՝ բալկանյան և կովկասյան:
Ռուսական զորքերի հաղթանակները
Բալկանյան թերակղզում ռուսական զորքերն ազաատագրում են Ռումինիայի և Բուլղարիայի տարածքը, գրավում Ադրիանապոլիսը և մոտենում մայրաքաղաք Կոստանդնուպոլսին: Կովկասյան ճակատում ռուսները գրավում են Սև ծովի արևելյան ափերը՝ Աբխազիան, Իմերեթիան և Քութայիսը, ինչպես նաև՝ Ախալցխան և Ախալքալաքը: Ազատագրվում, բայց պատերազմի ավարտից հետո Թուրքիային է վերադարձվում Արևմտյան Հայաստանի զգալի մասը՝ Կարսը, Էրզրումը, Մուշը և Բայազետը:
Ադրիանապոլսի պայմանագիր
1829 թվականին կնքված Ադրիանապոլսի պայմնագրով Ռուսաստանը հաստատում է իր տիրապետությունը վերոնշյալ տարածքներում:
Իրադրությունը Եվրոպայում
Լեհաստանի ապստամբությունը 1830-1831 թվականներին
Լեհաստանի օրգանական ստատուտ
1848-1849 թվականների ազգային–ազատագրական և քաղաքացիական շարժումները
Ղրիմի պատերազմը
Արևելյան հարց
Պատերազմական գործողություններ
Փարիզի հաշտության պայմանագիր
Ներքին քաղաքականություն
Նիկոլայ I-ի բարեփոխումները
Անձնական կյանքը և մահը
Ընտանիքը: Երեխաները
- ↑ Николай I (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1897. — Т. XXI. — С. 119—124.
- ↑ Николай I (ռուս.) // Нарушевич — Ньютон — 1916. — Т. 28. — С. 556—579.
- ↑ Ум. Ольга Николаевна, дочь Николая I (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1897. — Т. XXIа. — С. 911.
- ↑ Константин Николаевич (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1903. — Т. 9. — С. 120—155.
- ↑ Константин Николаевич (ռուս.) // Военная энциклопедия — СПб.: Иван Дмитриевич Сытин, 1913. — Т. 13. — С. 134—138.
- ↑ Мякотин В. А. Константин Николаевич (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XVI. — С. 74.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Lundy D. R. The Peerage