«Ստրկություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 24. Տող 24.
=== Ստրկության առաջացումը ===
=== Ստրկության առաջացումը ===
[[Արտադրություն|Արտադրության]] արդյունավետության հասնելու համար կենսական անհրաժեշտություն է [[աշխատանքի բաժանում]]ը: Այդպիսի բաժանման կազմակերպման ժամանակ ծանր (առաջին հերթին` ֆիզիկական) [[աշխատանք]]ն ամենեևին էլ գայթակղիչ չէ: [[Հասարակություն|Հասարակության]] զարգացման որոշակի փուլում (երբ տեխնոլոգիաների զարգացումն ապահովում էր աշխատողի կողմից արտադրանքի ավելի մեծ ծավալ, քան անհրաժեշտ էր նրան` կյանքի ապահովման համար), ռազմագերիներին, որոնց նախկինում սպանում էին, սկսեցին զրկել ազատությունից և հարկադրել տիրոջ համար ծանր աշխատանքի: Ազատությունից զրկված և տիրոջ սեփականության վերածված մարդիկ դարձան [[ստրուկ]]ներ:
[[Արտադրություն|Արտադրության]] արդյունավետության հասնելու համար կենսական անհրաժեշտություն է [[աշխատանքի բաժանում]]ը: Այդպիսի բաժանման կազմակերպման ժամանակ ծանր (առաջին հերթին` ֆիզիկական) [[աշխատանք]]ն ամենեևին էլ գայթակղիչ չէ: [[Հասարակություն|Հասարակության]] զարգացման որոշակի փուլում (երբ տեխնոլոգիաների զարգացումն ապահովում էր աշխատողի կողմից արտադրանքի ավելի մեծ ծավալ, քան անհրաժեշտ էր նրան` կյանքի ապահովման համար), ռազմագերիներին, որոնց նախկինում սպանում էին, սկսեցին զրկել ազատությունից և հարկադրել տիրոջ համար ծանր աշխատանքի: Ազատությունից զրկված և տիրոջ սեփականության վերածված մարդիկ դարձան [[ստրուկ]]ներ:

=== Ստրուկի կարգավիճակը ===

Ըստ փիլիսոփա [[Մարկ Վարրոն]]ի տեսակետի, ստրուկն իրենից ներկայացնում է լոկ «խոսող զենք», շնչավոր սեփականություն, բեռնակիր անասուն (հռոմեական օրենքի լեզվով` res, այսինքն` իր): Ստրուկները սովորաբար օգտագործվում են որպես աշխատուժ` գյուղատնտեսական և այլ արտադրության մեջ, որպես ծառաներ, կամ տիրոջ այլ կարիքները հոգալու համար: [[Ստրուկ]]ի իրային էությունը, նախևառաջ, կայանում է նրանում, որ ստրկական աշխատանքի ողջ արդյունքը դառնում է տիրոջ սեփականությունը, չնայած ստրուկներին կերակրելու և նրանց մնացած կարիքները հոգալու հոգսը նույնպես դրված է տիրոջ վրա: Ստրուկը չունի սեփականություն, նա կարող է տնօրինել միայն այն, ինչ տերը կցանկանա նրան տալ: Ստրուկը չի կարող օրինական ամուսնանալ առանց տիրոջ թույլտվության: Ամուսնական կապի տևողությունն էլ, եթե այն թույլատրվել է, կախված է ստրկատիրոջ քմահաճույքից, որին պատկանում են նաև ստրուկի երեխաները: Ինչպես ունեցվածքի ցանկացած մաս, ստրուկը կարող է դառնալ ամենատարբեր առևտրային գործարքների առարկա:

Ստրուկի կյանքի պայմանները որոշվում են միայն ստրկատիրոջ մարդասիրությամբ և շահով: Առաջինը եղել և մնում է հազվադեպ երևույթ, երկրորդն ստիպում է տարբեր ձևով գործել` կախված այն բանից, թե որքանով է դյուրին նոր ստրուկներ ձեռք բերելը: Ստրուկներին մանկությունից մեծացնելը դանդաղ, թանկ, ստրուկ-«արտադրողների» բավականին մեծ քանակ պահանջող գործընթաց է, ուստի նույնիսկ բացարձակ անմարդկային ստրկատերն ստիպված է ստրուկների համար աշխատունակությունն ու ընդհանուր առողջությունն ապահովող կյանքի բավարար պայմաններ ստեղծել: Սակայն այն վայրերում, որտեղ հասուն և առողջ ստրուկներ հայթայթելը հեշտ է, նրանց [[կյանք]]ի համար չեն անհանգստանում և ուժասպառ են անում ծանր աշխատանքով:

Ստրուկը, որպես անհատ, իրավունքի սուբյեկտ չի հանդիսանում: Ո՛չ տիրոջ, ո՛չ երրորդ անձի հետ հարաբերություններում ստրուկը, որպես ինքնուրույն անձ, պաշտպանված չէ [[օրենք]]ով: Տերը կարող է վարվել ստրուկների հետ իր հայեցողությամբ: Ստրուկի սպանությունը տիրոջ կողմից վերջինիս օրինական իրավունքն է, իսկ մեկ ուրիշի կողմից` դիտվում է որպես [[ունեցվածք]]ի հանդեպ ոտնձգություն, այլ ոչ որպես անձի դեմ ուղղված [[հանցագործություն]]: Շատ դեպքերում երրորդ կողմին ստրուկի կողմից հասցրած վնասը ևս հատուցում է ստրուկի տերը: Ստրկատիրական հասարակարգի գոյության միայն վերջին շրջանում ստրուկները որոշակի իրավունքներ ստացան, բայց շատ աննշան:



== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

13:37, 29 Մայիսի 2014-ի տարբերակ

Ստրկություն, պատմության մեջ առաջին և առավել բիրտ շահագործման ձևը, որը հինվել է արտադրամիջոցների սեփականատիրոջ կողմից արտադրողի աշխատանքի և անձի յուրացման վրա։ Ձևավորվել է նախնադարյան համայնական հասարակարգի քայքայման հետևանքով և մեծ զարգացման հասել ստրկատիրական հասարակարգում։ 1948 թ-ին ՄԱԿ-ն ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիան, որով արգելվեցին ստրկության և ստրկավաճառության բոլոր ձևերը։

Պաշտոնական սահմանումներ

1926 թ. Ազգերի լիգայի կողմից ընդունված «Ստրկության մասին» հռչակագիրը [1] միջազգային շրջանառություն հանեց ստրուկի և ստրկավաճառության հետևյալ սահմանումները.

-
  1. Ստրկության տակ հասկանում ենք անձի կացությունը կամ վիճակը, ում հանդեպ իրականացվում են սեփականության իրավունքին բնորոշ բոլոր կամ որոշ լիազորություններ:
  2. Ստրկավաճառության տակ հասկանում ենք այն բոլոր գործողությունները, որոնք կապված են առևանգման, ինչ-որ անձի գնման կամ նրան ստրուկի վերածելու հետ, այն բոլոր գործողությունները, որոնք ուղղված են ստրուկի ձեռք բերմանը, նրան հետագայում վերավաճառելու կամ փոխանակելու հետ, այն բոլոր գործողությունները, որոնք կապված են անձի վաճառքի կամ փոխանակման հետ՝ գնված հենց այդ նպատակով, և ընդհանրապես այն բոլոր գործողությունները, որոնք կապված են ստրուկների առքուվաճառքի կամ տեղափոխման հետ:[1]

Ստրկությունը դատապարտվել է [1] 1926 թ.-ին Ազգերի լիգայի կողմից և 1948 թ.-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների մասին հավաստագրով, ինչպես նաև մարդու իրավունքներին վերաբերող մյուս բոլոր հիմնական փաստաթղթերում։

Մարդու իրավունքների մասին համայն հռչակագրի 4-րդ կետում ՄԱԿ-ը ընդլայնում է ստրուկ հասկացությունը․ դա նաև այն անձն է, ով չի կարող իր կամքով հրաժարվել աշխատանքից։ Եվրոպայում ստրկությունն արգելված է մարդու իրավունքների պաշտպանության և հիմնական ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի կողմից։

Վերջին 5000 տարիների ընթացքում ստրկությունը գոյություն է ունեցել գրեթե ամենուրեք։ Ամենահայտնի ստրկատիրական երկրներից են Հին Հունաստանը և Հռոմը, Հին Չինաստանում սի հասկացությունը, որը համապատասխանում է ստրկությանը, հայտնի է մ. թ. ա. II հազարամյակից։ Ռուսերեն գրականության մեջ գոյություն է ունեցել ճորտին ստրուկի հետ նույնացնելու սովորույթը, սակայն չնայած բազմաթիվ նմանություններին ստրկության և ճորտատիրության միջև, գոյություն են ունեցել նաև տարբերություններ։[2] Ավելի ուշ ժամանակաշրջանում ստրկություն գոյություն է ունեցել Բրազիլիայում և ԱՄՆ-ում։ Հին Արևելքում ստրկությունն ունեցել է բազմաթիվ տարբերիչ հատկանիշներ։ Ստրուկի ժամանակակից հասկացությունը չի ենթադրում այս տարբերությունները, ճորտ հասկացությունը մարդու իրավունքներում բացակայում է և լիովին համապատասխանում է ստրուկին։ Տոտալիտար երկրներում խոշորագույն ստրկատերեր դարձան ոչ թե անհատական սեփականատերերը, այլ հենց այդ պետությունները, այդ ձևով թաքցնելով ստրուկների իրական վիճակը նրանով, որ նրանք իբր հարկադրվում են աշխատանքի՝ համաձայն տոտալիտար պետության կողմից ընդունված օրենքների։ Օրինակ՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Նացիստական Գերմանիայում լայնորեն կիրառվում էր ստրկական աշխատանքը։

Ստրկության էությունը և ստրուկի վիճակը

Ստրկության էության ուսումնասիրման մինչ օրս չլուծված խնդիրների պատճառը՝ ստրկության գիտա-հանրամատչելի դասակարգման անմշակ լինելն է։ Այդ բացթողման ուղղակի հետևանքներից է այն պատկերացումը, թե ստրկությունը Հին աշխարհի ինչ-որ առանձնահատուկ բաղադրիչ է։ Լավագույն դեպքում, մարդիկ ստրկությունն ընկալում են որպես ստրկատիրական հասարակարգի միակ բնորոշիչ։

Ստրկության դասակարգման հիմնական կրիտերիաներից մեկը ձևավորող սուբյեկտներն են։

Նշանակալից տարածում (համապատասխանաբար, և հատուկ սպառնալիք հասարակության համար) ժամանակակից ստրկությունն ունի այն դեպքերում, երբ ձեռք է բերում համակարգային բնույթ, երբ ձևավորող հանցագործը դառնում է, ոչ թե առանձին սուբյեկտը, այլ՝ ամբողջ պետությունը։

Ստրկության առաջացումը

Արտադրության արդյունավետության հասնելու համար կենսական անհրաժեշտություն է աշխատանքի բաժանումը: Այդպիսի բաժանման կազմակերպման ժամանակ ծանր (առաջին հերթին` ֆիզիկական) աշխատանքն ամենեևին էլ գայթակղիչ չէ: Հասարակության զարգացման որոշակի փուլում (երբ տեխնոլոգիաների զարգացումն ապահովում էր աշխատողի կողմից արտադրանքի ավելի մեծ ծավալ, քան անհրաժեշտ էր նրան` կյանքի ապահովման համար), ռազմագերիներին, որոնց նախկինում սպանում էին, սկսեցին զրկել ազատությունից և հարկադրել տիրոջ համար ծանր աշխատանքի: Ազատությունից զրկված և տիրոջ սեփականության վերածված մարդիկ դարձան ստրուկներ:

Ստրուկի կարգավիճակը

Ըստ փիլիսոփա Մարկ Վարրոնի տեսակետի, ստրուկն իրենից ներկայացնում է լոկ «խոսող զենք», շնչավոր սեփականություն, բեռնակիր անասուն (հռոմեական օրենքի լեզվով` res, այսինքն` իր): Ստրուկները սովորաբար օգտագործվում են որպես աշխատուժ` գյուղատնտեսական և այլ արտադրության մեջ, որպես ծառաներ, կամ տիրոջ այլ կարիքները հոգալու համար: Ստրուկի իրային էությունը, նախևառաջ, կայանում է նրանում, որ ստրկական աշխատանքի ողջ արդյունքը դառնում է տիրոջ սեփականությունը, չնայած ստրուկներին կերակրելու և նրանց մնացած կարիքները հոգալու հոգսը նույնպես դրված է տիրոջ վրա: Ստրուկը չունի սեփականություն, նա կարող է տնօրինել միայն այն, ինչ տերը կցանկանա նրան տալ: Ստրուկը չի կարող օրինական ամուսնանալ առանց տիրոջ թույլտվության: Ամուսնական կապի տևողությունն էլ, եթե այն թույլատրվել է, կախված է ստրկատիրոջ քմահաճույքից, որին պատկանում են նաև ստրուկի երեխաները: Ինչպես ունեցվածքի ցանկացած մաս, ստրուկը կարող է դառնալ ամենատարբեր առևտրային գործարքների առարկա:

Ստրուկի կյանքի պայմանները որոշվում են միայն ստրկատիրոջ մարդասիրությամբ և շահով: Առաջինը եղել և մնում է հազվադեպ երևույթ, երկրորդն ստիպում է տարբեր ձևով գործել` կախված այն բանից, թե որքանով է դյուրին նոր ստրուկներ ձեռք բերելը: Ստրուկներին մանկությունից մեծացնելը դանդաղ, թանկ, ստրուկ-«արտադրողների» բավականին մեծ քանակ պահանջող գործընթաց է, ուստի նույնիսկ բացարձակ անմարդկային ստրկատերն ստիպված է ստրուկների համար աշխատունակությունն ու ընդհանուր առողջությունն ապահովող կյանքի բավարար պայմաններ ստեղծել: Սակայն այն վայրերում, որտեղ հասուն և առողջ ստրուկներ հայթայթելը հեշտ է, նրանց կյանքի համար չեն անհանգստանում և ուժասպառ են անում ծանր աշխատանքով:

Ստրուկը, որպես անհատ, իրավունքի սուբյեկտ չի հանդիսանում: Ո՛չ տիրոջ, ո՛չ երրորդ անձի հետ հարաբերություններում ստրուկը, որպես ինքնուրույն անձ, պաշտպանված չէ օրենքով: Տերը կարող է վարվել ստրուկների հետ իր հայեցողությամբ: Ստրուկի սպանությունը տիրոջ կողմից վերջինիս օրինական իրավունքն է, իսկ մեկ ուրիշի կողմից` դիտվում է որպես ունեցվածքի հանդեպ ոտնձգություն, այլ ոչ որպես անձի դեմ ուղղված հանցագործություն: Շատ դեպքերում երրորդ կողմին ստրուկի կողմից հասցրած վնասը ևս հատուցում է ստրուկի տերը: Ստրկատիրական հասարակարգի գոյության միայն վերջին շրջանում ստրուկները որոշակի իրավունքներ ստացան, բայց շատ աննշան:


Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 «Ստրկության մասին» հռչակագիր (1926)
  2. Իրինա Սուպոնիցկայա, պատմական գիտությունների դոկտոր Ստրուկ և ճորտ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։