«Իվան III»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. '''Իվան III Վասիլևիչ''' (ռուս.՝ ''Иван III Васильевич''), ծ. հունվարի 22, 1440, Մոսկվա - վ. [[հոկտե...
 
չ կատ+
Տող 25. Տող 25.
[[Կատեգորիա:Մոսկվա քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Մոսկվա քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:1440 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1440 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1505 մահեր]]


{{bio-stub}}
{{bio-stub}}

01:54, 4 հունվարի 2010-ի տարբերակ

Իվան III Վասիլևիչ (ռուս.՝ Иван III Васильевич), ծ. հունվարի 22, 1440, Մոսկվա - վ. հոկտեմբերի 27, 1505, Մոսկվա ― Ռուսիայի ականավոր պետական գործիչ, Մոսկվայի մեծ իշխան (1462 - 1505թթ.)։

Ամրապնդեց իշխանութան հեղինակությունը և հիմքը դրեց կենտրոնացված պետականության, Մոսկվայի իշխանությունը գերիշխան առաջատար պետությունների շարքում հաստատելով և փաստորեն սկիզբ տալով համառուսական ամբողջական միապետությանը։ Իվան Վասիլևիչի օրոք սկսվեց Լեհաստանի և Լիտվայի իշխանության տակ գտնվող Ուկրաինայի զավթումը Ռուսիայի կողմից։

Մոսկվայի մեծ իշխան Վասիլի II-ի և սերպուխովյան իշխանուհի Մարիա Յարոսլավնայի որդին էր։ Ժառանգելով Մոսկվայի իշխանական գահը 1462 թվականին, Իվան III-ը ընդլայնեց իշխանության սահմանները, միացնելով Յարոսլավլի (1463) և Ռոստովի (1474) իշխանությունները, ինչպես նաև Նովգորոդի հանրապետությունը (1478), Տվերի իշխանությունը (1485) և հողատարածքներ Վյատկայից ու Ռյազանից։ 1480-ին վերջնականապես թոթափեց թաթար-մոնղոլական Ոսկե Հորդայի լուծը։ Իվան III-ի իշխանության օրոք սկսվեց ձևավորվել «Համայն Ռուսիայի մեծ իշխան» անվանումը, հիմք ստեղծելով ռուսական ցարի տիտղոսին։

Գահի ժառանգության շուրջ սկսված պայքարի արդյունքում (1502) Իվան III-ը վերջապես ժառանգորդ նշանակեց իր երկրորդ կնոջից՝ Բյուզանդիայի կայսերական գահաժառանգ Սոփիա Պալեոլոգոս իշխանուհուց ունեցած ավագ որդուն՝ Վասիլիին։

Իվան III-ը երկու անգամ հարձակվեց լեհ-լիտվական պետության վրա, բայց իրեն հաջողվեց միայն մասամբ գրավել Ուկրաինայի տարածքը։

Վախճանվեց 1505 թ. հոկտեմբերի 27-ին, Մոսկվայում։

Նախորդող
Վասիլի II
Մոսկվայի մեծ իշխան
Իվան III

1462 - 1505
Հաջորդող
Վասիլի III